Последние новости

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԳԱՂՏՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով Բաքվում ընթացող 7-րդ քաղաքական համաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել Իլհամ Ալիևը: Նա ասել է, որ չի հավատում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավորությանը:

«ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՌԴ-Ի և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՉ ՄԻ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ։ Ռուսաստանը բռնազավթած տարածքները հայտարարել է Ռուսաստանի մաս, ինչպե՞ս կարող է դրանցից հրաժարվել։ Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այդ բռնազավթված հողերը համարում է Ուկրաինայի մաս: Ադրբեջանն էլ է դրանք Ուկրաինայի մաս համարում։ Ինչպե՞ս կարող են դա զոհաբերել և ասել՝ «ոչ, դա Ուկրաինայի մաս չէ»: Դե, եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից»,- ասում է Ադրբեջանի նախագահը:

Հասկանալն, իհարկե, հասկանում է: Բայց կա մի գործոն, որն իր դատողություններում Ալիևը բաց է թողնում և, ըստ երևույթին, միանգամայն գիտակցաբար։ Խոսքն այն մասին է, թե ինչ է պետք հասկանալ «խաղաղություն» տերմինի տակ։ Եթե նկատի ունենանք Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը, ապա մոտ ապագայում դա, այո, դժվար իրագործելի է։

Այլ հարց է, եթե խոսենք ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այստեղ այլ պատկեր է, և այն չի կարող ծանոթ չլինել Իլհամ Ալիևին, եթե հիշենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադարի վերաբերյալ 1994-ին ստորագրված համաձայնագիրը... Այն հրադադարը շարունակվեց գրեթե 30 տարի, մինչև որ Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, և Ալիևը, օգտվելով բարենպաստ դասավորությունից, հարձակվեց Արցախի վրա:

Փաշինյանն, ի դեպ, նոր թեզ է հորինել. իբր՝ ոչ թե պատերազմն է սկսվել Արցախում իր կառավարման օրոք, այլ ինքն է կառավարել Հայաստանը պատերազմի օրոքԿեցցե՛ս, հա, միանգամից երևում է՝ մարդն անընդհատ ինչ-որ բան սովորում է (հերթական էժանագին մանիպուլյացիան)։ Բայց հիմա խոսքն այդ մասին չէ։

Խոսքն այն մասին է, որ գրեթե 30 տարի հրադադարի ռեժիմը պահպանվել է Արցախում, թեև բուն համաձայնագիրը ստորագրման պահին կողմերի համար որևէ լրացուցիչ պարտավորություններ չի բովանդակել: Ուրեմն ինչո՞ւ նման համաձայնություն չի կարող ձեռք բերվել Ուկրաինայի պարագայում: Մանավանդ եթե դրանում ներառվեն նաև լրացուցիչ պարտավորություններ, օրինակ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցման անհնարինության, իր տարածքում օտարերկրյա զորակազմեր չտեղակայելու Կիևի պարտավորության մասին

Դրան կարելի է հասնել, և Կիևի կողմից նման համաձայնագրի խախտման վտանգը շատ ավելի փոքր է, քան Արցախի դեմ ռազմական գործողություններ չձեռնարկելու Ադրբեջանի պարտավորության խախտման դեպքում։ Չէ որ Ուկրաինան գործ ունի ոչ թե չճանաչված պետության հետ, ինչպիսին Արցախն է, այլ միջուկային տերության

Այնպես որ, կարծում ենք, Ալիևը փոքր-ինչ խորամանկում է, և այդ խորամանկությունը կապված է նրա ցանկությունների հետ։ Այսինքն իրականում Ադրբեջանը Ուկրաինային խաղաղություն չցանկացող երկիր է, քանի որ Բաքվին ձեռնտու չէ կայունությունն աշխարհում ու տարածաշրջանում։ Եվ Ուկրաինային խաղաղություն նա չի ցանկանում այն աստիճան, որ Իլհամ Ալիևը խոսում է այդ մասին միջազգային համաժողովի մասնակիցների հետ։

Իսկ ողջ պատճառն այն է, որ միայն ընդհանուր համաշխարհային և, որպես հետևանք, տարածաշրջանային անկայունության պայմաններում Ալիևը կարող է փորձել հագեցնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իր ախորժակը։ Հենց այդ պատճառով էլ ձգձգում է Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը. պայմանագիր, որը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին։

Բայց Ալիևն ավելին է ուզում, իսկ դրա համար նրան պետք է խաղաղ գործընթացի ձախողում Ուկրաինայի պարագայում։ Եվ, կարծում ենք, հարկ չկա առանձնապես ջանալ համոզել, որ նրա դիրքորոշումը լիովին սինքրոնացվում է Անկարայի հետ, որտեղ Էրդողանը, օգտվելով միջազգային հարաբերություններում առկա անկայունությունից, արդեն զգալի բոնուսներ է ստացել՝ Սիրիայում իշխանության բերելով իր պրոքսիներին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОЗАБОЧЕННЫЙ
    2025-04-26 10:19

    Никол Пашинян очень озаботился сожжением турецкого и азербайджанского флагов. Очень ему это не понравилось. Соседи, говорит…  Очень «цивилизованные» соседи, согласно впечатлению Пашиняна от своего первого контакта с Алиевым. 

  • ЗЕЛЕНСКИЙ ТРАМПА РАЗОЗЛИЛ
    2025-04-25 09:25

    Зеленский Трампа разозлил не на шутку. Гнев Трампа вызвало заявление Зеленского, что Киев юридически никогда не признает Крым частью России. Тем самым Зеленский приоткрыл важную составляющую плана Вашингтона по урегулированию конфликта на Украине. Не дожидаясь завершения консультаций, не дожидаясь официального обнародования этого плана Белым Домом.

  • КАК ПОГИБ АРЦАХ
    2025-04-23 09:33

    Совсем немного из последней порции лжи и манипуляций. Арусяк Джулакян, депутат НС РА от фракции «Гражданский договор» говорит, что Роберт Кочарян дал согласие Эрдогану на создание комиссии историков, которые должны были совместно разобраться «был ли или же не был Геноцид армян». Это ложь, опровергаемая письменным ответом Кочаряна на предложение Эрдогана.

  • ВЕТТИНГНУТЫЕ
    2025-04-22 09:25

    Слушал на днях одного из наших традиционных западников. Всякий раз не устаешь удивляться их цинизму и двуличности. Давал наш западник «дельные» советы властям. Говорил, что надо властям заключить с американцами договор по редкоземельным металлам. По примеру Украины. То есть, предоставить американцам права на разработку и использование. Еще дать американцам право контролировать будущий транзит через Армению по железной дороге, связывающей западные регионы Азербайджана с Нахиджеваном…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ