Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ

2018թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության հերթական տարեդարձի առթիվ նախագահ Թրամփը ուղերձով դիմեց Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ «առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին լուրը հասավ Սպիտակ տուն, Թրամփն արտասանեց հետևյալ խոսքերը. «Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք դադարեցնել պատերազմը»։ Կարճ ժամանակ անց Թրամփը խոստացավ ամեն ինչ կարգավորել, շեշտելով, թե ինքը գիտի՝ ինչ է անում։ Տպավորություն ստեղծվեց, թե նա ի սկզբանե գիտեր՝ ինչ է պետք անել, բայց սպասում էր, որ իրավիճակը հասունանա...

Դա առաջին նախագահական ժամկետի նմուշի Թրամփն էր, այսօր նա արդեն հասցրել է կրկին հաստատվել Սպիտակ տանը և նույնիսկ երրորդ ժամկետի թեմայով հայտարարություն անել... Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմն ավարտվեց ռուսական զորքերի մուտքով, որոնք խանգարեցին Փաշինյանին միանգամից հանձնել ամբողջ Արցախը, Ալիևը ստիպված եղավ բավարարվել հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ով։

ԱՄՆ նախագահներն ավանդույթի համաձայն ապրիլի 24-ին ուղերձով դիմում են հայ ժողովրդին ։ Նրանք միակն են նախագահներից, որ արել են դա տարիներ շարունակ, ՀՀ նախագահների հետ մեկտեղ։ Այս տարին կարող է բացառություն լինել։ Բազմաթիվ կասկածներ կան այն առնչությամբ, թե այս տարի ուղերձով ժողովրդին կդիմի նախագահ Վահագն Խաչատուրյանը. չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը այլևս ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը չէ: Նա նույնիսկ սեփական բնորոշումն է տվել Արևմտյան Հայաստան հասկացությանը։ Փաշինյանի խոսքերով՝ Արևմտյան Հայաստանը ՀՀ Արմավիրի և Շիրակի մարզերն են:

1981թ. ապրիլի 22-ին իր թիվ 4838 ուղերձում Ռոնալդ Ռեյգանը գործածեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը և նույն հարթության վրա դրեց այն հրեաների Հոլոքոստի հետ: Ամեն տարի ՀՀ քաղաքացիները սպասում էին, թե Ռեյգանից հետո որևէ մեկը կարտաբերի այդ սահմանումը: Անցած տարի Արևմտյան Հայաստանի իրադարձությունները ցեղասպանություն անվանեց Թրամփի նախորդը՝ դեմոկրատ Ջո Բայդենը։ Դատելով Էրդողանի հասցեին Թրամփի վերջին հաճոյախոսություններից և Փաշինյանի կողմից արտաքին քաղաքական ուղեգծի հիշյալ ճշգրտումներից՝ 110-րդ տարելիցի հետ կապված առանձնակի հույսեր փայփայելու հարկ չկա։ Ռեժիմի վերնաշերտը որոշել է անտեսել Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ ի նպաստ Թուրքիայի հետ մտացածին մերձեցման։

Ինչ վերաբերում է Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Վաշինգտոնի քաղաքական գնահատականին, ապա այն արդեն տրված է։ Այդ գնահատականը տրված է նաև ՌԴ Պետդումայի կողմից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995թ.ապրիլի 14-ին: ամերիկյան 50 նահանգներից ավելի քան 40-ը ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունն Արևմտյան Հայաստանում:

1965-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը: 1982-ին՝ Կիպրոսի խորհրդարանը, 1996-ին՝ Կանադան, 1997-ին՝ Լիբանանի խորհրդարանն ընդունել է հատուկ բանաձև՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, 1998-ին Բելգիայի Սենատը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 1998-ին ճանաչել է Ֆրանսիան, 1999-ին՝ Հունաստանը։ 2000-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել Է Իտալիայի խորհրդարանը: Նույն թվականին Վատիկանը՝ հանձին Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի, ճանաչեց և դատապարտեց ցեղասպանությունը։ 2003թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Շվեդիան:

2004 թվականին Արգենտինայի Սենատը հռչակագիր է ընդունել ի նշան հայ համայնքի հետ համերաշխության, նույն թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Սլովակիայի խորհրդարանը և Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը: 2005թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտել են Վենեսուելայի և Լեհաստանի խորհրդարանները, ճանաչման և դատապարտման բանաձև է ընդունել Լիտվան: 2007-ին Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել Չիլիի Սենատը, 2010-ին Շվեդիան է ճանաչել Ցեղասպանության փաստը: 2014թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել Է Բոլիվիայի խորհրդարանը: 2015-ին նույն կերպ են վարվել Ավստրիայի և Լյուքսեմբուրգի խորհրդարանները։ Նույն թվականին փաստը ճանաչել են Բրազիլիան և Պարագվայի Սենատը։ 2016թ. Գերմանիայի Բունդեսթագը բանաձև ընդունեց, որով ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանությունը մասամբ ճանաչած երկրների թվին են պատկանում Ավստրալիան, Բրիտանիան, Իսպանիան, Շվեյցարիան և այլն: Միջազգային ազդեցիկ կազմակերպություններից առաջինը Ցեղասպանությունը դատապարտել են Եվրախորհրդարանը, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Համաշխարհային եկեղեցական խորհուրդը և այլն:

Պետության առաջին դեմքի պաշտոնում Փաշինյանի նախորդները հասան միջազգային հանրության արձագանքին 20-րդ դարի գլխավոր հանցագործություններից մեկի վերաբերյալ։ 110-րդ տարելիցը կարող է ցույց տալ, որ ռեժիմի պարագլուխը ոտք է դրել մոռացության արահետ, ինչը հավասարազոր է ազգային և պետական շահերին դավաճանության: Ասենք, դա արդեն տեղի է ունեցել, այսօր Հայաստանը կանգնած է նոր ցնցումների շեմին, որոնք արդեն նախապատրաստված են Փաշինյանի և Ալիևի սեպարատ դավադրությամբ։ Բավական է հիշել ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունները վերջերս Ադրբեջանի իր գործընկերոջ հետ Արարատ Միրզոյանի անդրկուլիսային հանդիպման, ինչպես նաև ապրիլի 11-ին Անթալիայի ժողովրդավարական համաժողովին նրա (փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ համատեղ) մասնակցության մասին:

«Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ, ինչը ներառում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և Հայաստանի հետ ցամաքային սահմանի ապաշրջափակում»,- հայտարարեց Ռուբինյանը՝ ընդգծելով առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը: Այս խոսքերը հնչեցին այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը կանոնավորապես գնդակոծում էին Սյունիքը, Գեղարքունիքն ու Տավուշը։ Պետք է շատ միամիտ լինել՝ չհասկանալու համար, որ այդ կրակոցները Ալիևը նախապես համաձայնեցրել է Էրդողանի հետ։

Տեղեկություններ կան հայկական սահմանների մոտ ադրբեջանական զինուժի կուտակումների և տեղաշարժերի մասին։ Հայտնի է, որ Թուրքիան շարունակում է ՀՀ-ի հետ հարաբերությունները դիտարկել Ալիևի բոլոր պահանջների կատարման տեսանկյունից։ Էրդողանի աջակցությունը ստանալու Փաշինյանի պատրաստակամությունը լիովին կդրսևորվի ապրիլի 24-ին՝ Արևմտյան Հայաստանում 1915-1923թթ. Ցեղասպանության 110-րդ տարելիցին: Համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է Իրանի շուրջ տիրող իրավիճակի զարգացման վրա: Իշխող վերնաշերտը ոչ մի կերպ չի վերահսկում ստեղծված իրավիճակը, շարունակելով ստել ժողովրդին «խաղաղ գործընթացի» մասին, ինչը բացարձակ հորինվածք է։

«Հողի վրա» բոլորը խոսում են այն մասին, որ ներկայիս իրավիճակը սաստիկ հիշեցնում է այն, որը ստեղծվել էր նախքան 2020թ. 44-օրյա պատերազմը: Ալիևը հարմար պահի է սպասում՝ օգտվելու համար տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, որը Սիրիայի դեպքերից հետո իսկը քաոս է հիշեցնում: Թրամփը, կրկնեմ, բարձր գնահատեց Էրդողանի «ավանդը» Սիրիայում։ Վերջին օրերին հայ արևմտամետները հիստերիա են բարձրացնում մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի շուրջ։ Նրանք պնդում են, որ Մոսկվայում Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ՝ վերջինիս պարտադրելով ՌԴ միջնորդությամբ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ։ Մի շարք կանխատեսումների համաձայն՝ նման «խաղաղության փաստաթուղթ» կարող է ստորագրվել մոտ ժամանակներս Ալմաթիում։ Եթե այս կանխատեսումներն իրականանան, ապա կարելի է դատել, որ Թրամփի և Պուտինի միջև աշխարհի նոր վերաբաշխումն արդեն համաձայնեցված է

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТРАМП СКАЖЕТ, ЧТО ЗА 100 ДНЕЙ ОСТАНОВИЛ ТРЕТЬЮ МИРОВУЮ ВОЙНУ
    2025-04-28 10:01

    30 апреля исполнятся первые 100 дней второго срока пребывания Дональда Трампа на посту президента США. В большинстве прогнозов по поводу этого события фигурирует фраза о том, что Трамп запишет в свой актив то обстоятельство, что он остановил Третью мировую войну. В этом тезисе есть большая доля правды. При всей активности политических оппонентов Трампа политологи в один голос говорят о том, что среднестатистические американцы устали жить чужими проблемами. Сегодня им нужен президент, который будет говорить с ними не о том, как "плохая" Россия хочет подчинить себе "демократическую" Украину, а о том, какие меры власть предпринимает для повышения благосостояния рядовых американцев!

  • СТРАТЕГИЯ СБЛИЖЕНИЯ В ОБМЕН НА НЕВМЕШАТЕЛЬСТВО РОССИИ В ВЫБОРЫ 2026 г.?
    2025-04-28 09:50

    Очевидно, что первоочередной задачей правящей верхушки в свете предстоящих парламентских выборов является нейтрализация влияния России на эти выборы, а главным способом - достичь этой цели представляется готовность Пашиняна следовать директивам Путина, которые будут озвучены в ходе майской встречи, приуроченной к празднованию 80-й годовщины победы в Великой Отечественной войне. Путин планирует встретиться отдельно с Пашиняном и Алиевым. Полагаю, основное содержания этих встреч останется за закрытыми дверями. Армянские западники напрасно тешат себя надеждой, дескать, главарь правящей верхушки поедет в Москву, чтобы окончательно обрубить все канаты…

  • В ЭЧМИАДЗИНЕ НАЗРЕВАЕТ СКАНДАЛ ВОКРУГ ИЗМЕНЕНИЯ ГЕРБА ГОРОДА
    2025-04-28 09:46

    Набирает силу скандал вокруг изменения герба Эчмиадзина. Название города - резиденции главы Армянской Апостольской Святой Церкви заменено на гербе названием "Вагаршапат". В соцсетях пользователи дискутируют о том, кому принадлежит данная идея, и почему ее не согласовали с жителями общины? Речь идет о конкретном изображении герба на флаге города, который находится в зале пленарных заседаний совета общины.

  • "ХРАМ – ЭТО МОЛИТВА ЗА ВОЗВРАЩЕНИЕ АРМЯН ИЗ АЗЕРБАЙДЖАНСКОГО ПЛЕНА!"
    2025-04-26 10:06

    С наступлением весны возобновились работы по строительству храма в Дилижане, которые начались еще в 2019 г. при содействии Рубена Варданяна по совместной программе Святого Эчмиадзина и администрации укрупненной городской общины. Архитектором церковного комплекса, высотой в 37 метров и главным помещением в 375 кв. метров, которое сможет вместить более 300 верующих, является Максим Атаянц. Строительство планируется завершить в 2028 г.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ