Ալեքսեյ ԱՆՊԻԼՈԳՈՎ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը:
Փորձագետի կարծիքով՝ այն, ինչ ուզում են Ադրբեջանը և Թուրքիան, ենթադրում է փաստացի անկախ հայկական պետության գոյության գրեթե դադարեցում:
«Այն դիրքորոշումները, որոնք հնչում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ենթադրում են կա՛մ Հայաստանի ինքնիշխանության շատ լուրջ սահմանափակում և նրա տարածքային ամբողջականության խախտում, կա՛մ ընդհանրապես պատմական շատ կարճ հեռանկարում Հայաստանի ներկայիս տարածքում դե ֆակտո անկախ հայկական պետության գոյության դադարեցում։ Բաքվի և Անկարայի հայտարարություններից պարզ է դառնում, որ նրանք ավելի շուտ Հայաստանը դիտարկում են որպես կամուրջ Անկարայից գրեթե մինչև Յակուտիա և Մեծ Թուրանի այս նախագծում, որն ավելի ու ավելի է ինչ-որ մարգինալ քարտեզներից վերածվում աշխարհաքաղաքական նախագծի, որն Անկարան լրջորեն շարժում է Եվրասիայի մեծ տարածքում և հույս ունի նրանից ստանալ ոչ միայն ինչ-որ մշակութային կամ վերացական քաղաքական դիվիդենտներ, այլև կոնկրետ տնտեսական, քաղաքական դաշինքներ, գուցե նույնիսկ ռազմական դաշինքներ։
Եվ, իհարկե, այս առումով Հայաստանն իրենից ներկայացնում է մի անկյունաքար, որն առայժմ հեռու է պահում պանթուրքիստական այս մեծ նախագիծը դրա գործնական իրականացումից, քանի որ առայժմ Թուրքիան մեկուսացված է թյուրքական աշխարհի մեծ մասից, թյուրքախոս Միջին Ասիայից, Ադրբեջանից, և ահա այսպիսի արգելափակող պատնեշը Իրանի և Հայաստանի տարածքից թույլ չի տալիս Անկարային ամբողջությամբ իրագործել իր աշխարհաքաղաքական հավակնությունները։ Եթե այդ պատնեշը խախտվի, և հենց Հայաստանն է այդ շղթայում ամենաթույլ օղակը, Թուրքիան կհայտնվի բոլորովին այլ դիրքում, կարգելափակի, օրինակ, Ռուսաստանի, Իրանի, Անդրկովկասյան տարածաշրջանում փոխգործակցությունը և պայմաններ կթելադրի մյուս խաղացողներին այս մեծ շախմատային Եվրասիական խաղում», — ասել է Անպիլոգովը։
Եզրափակելով խոսքը՝ քաղաքագետը նաև նշել է․ «Հայ ժողովրդին մաղթում եմ միայն քաղաքական, պատմական, քաղաքակրթական արիություն, որը պետք է պաշտպանի սեփական պետության, սեփական մշակույթի, կրոնի և ընդհանրապես մարդկության ապագա պատմության մեջ տեղ ունենալու իր իրավունքը։ Քանի որ հակառակ դեպքում հայ ժողովուրդ կարող է չլինել, ինչպես հիմա չկա հայկական ինքնություն ժամանակակից Թուրքիայի տարածքում», — եզրափակել է Անպիլոգովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 13:00
Замминистра обороны Армении Арман Саркисян признал существование проблем с оперативностью предоставления информации о ситуации на границе.
-
2025-05-05 12:58
Вчера утром, в промежутке между 10:00 и 11:00, в селе Мармарик укрупнённой общины Цахкадзор распространились слухи, что двухлетний ребёнок упал в реку Мармарик.
-
2025-05-05 12:55
Военно-политический кабинет Израиля в ночь на понедельник единогласно одобрил план расширения операции в секторе Газа. Об этом советник канцелярии израильского премьера Дмитрий Гендельман сообщил в Telegram-канале.
-
2025-05-05 12:52
Заявления руководства США о полной ликвидации иранской ядерной программы являются деструктивными и только мешают заключению сделки, заявил на еженедельной пресс-конференции в понедельник официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.