Գյումրու նորընտիր համայնքապետը կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը
Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես նախևառաջ հայամետ գործիչ եմ, բայց էս 3 մլն ժողովուրդը այս 320 մլն թուրքալեզու ժողովրդի մեջտեղում, որ կանգնած ենք... ես գիտեմ, որ մեր մեծերը` Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից սկսած, որ ասում է` «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լույս աշխարհը մտավ» ու ավարտված ինձնով, ուզում ենք նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, այլ տղամարդ լինի, կարողանա բանակցել և ռուսի սխալներն ասել»,–ասաց նա։
Ղուկասյանն ընդգծեց` պետք է հասկանալ, թե ռուսն ինչ է արել Հայաստանի համար, թուրքն ինչ է արել` Թուրքահայաստանի դեպքում` հայը եղել է մորթված, սպանված, քանդված, ավերված, գերեզման էլ չկա, իսկ Ռուսահայաստանի դեպքում ինչ կառուցվել է, այդ 75 տարվա մեջ է կառուցվել (նկատի ունի ԽՍՀՄ–ը)։
Նա հիշեց 1920 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարության և Ռուսաստանի միջև Թիֆլիսում կնքված պայմանագիրը, համաձայն որի` ռուսները պետք է պահեին Նախիջևանը, Սյունիքն ու Արցախը։
«Նույն ժամանակում կնքվեց Սևրի պայմանագիրը, որ Հայաստանը պետք է լիներ 160 000 ք/կմ, Վիլսոնը դա հաստատեց։ Դրանից մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը ու հասան ընդհուպ Երևան։ Այդ ժամանակ ՀՀ կառավարությունը կնքեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, և Հայաստանը դարձավ 9700 ք/կմ։ Եթե ռուսները չգային, ապա 29 800 ք/կմ տարածքը մենք հիմա չէինք ունենա, էլի ռուսները պահեցին։ Սխալ բաներ ունեն, բայց մեր երկիրը պետք է ղեկավարի այնպիսի մարդ, որը ոչ թե խաբի ու մի տեղ մի բան պայմանավորվի, մյուս տեղում` մեկ այլ։ Նորմալ մարդ է պետք, այ մարդ»,– ասաց Ղուկասյանը։
Ճշտող հարցին` ի վերջո ինքը կո՞ղմ է միութենական պետությանը, Գյումրու համայնքապետը պատասխանեց` կողմ է Բելառուսի սկզբունքով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.