Последние новости

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՆԱԽԱՍՏԵՂԾ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 16-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի շենքում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացված է «Նախաստեղծ Ռուսաստան» համառուսական բնապահպանական փառատոնի շրջանակում։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ երկու տասնյակ աշխատանքներ։ Միջոցառումն իրականացվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ։

«Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնն ամենախոշոր ցուցահանդեսային նախաձեռնությունն է Եվրոպայում, որը նվիրված է բնության լուսանկարչությանը և ընդգծում է բնական ժառանգության պահպանման, ինչպես նաև հազվագյուտ ու վերացող բուսական և կենդանական տեսակների պաշտպանության ու էկոլոգիական տուրիզմի զարգացման հիմնախնդիրները։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը իր ողջույնի խոսքում նշել է. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն փառատոնի երկարամյա գործընկերն է, և մենք մեծ գոհունակությամբ հյուրընկալում ենք ցուցահանդեսը Երևանում՝ համոզված լինելով, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ամեն տարի «Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնն բնության գեղեցկությունը գնահատողների առավել լայն շրջանակի ուշադրությունն է գրավում, ընդգծելով բնության պահպանման և կենսաբազմազանության պաշտպանության կարևորությունը: Սա հատկապես արդիական է տեխնոլոգիական աշխարհի արագ զարգացող պայմաններում»։ ԱՄելնիկովի խոսքով՝ իր արդիականության շնորհիվ ցուցահանդեսը շարունակելու է գործել նաև Հայաստանի այլ խոշոր երկաթուղային կայարաններում։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակներում իրենց կատարումներով հանդես եկան ՀԿԵ-ի գործընկեր Մ.Միրզոյանի անվան դպրոցի սաները:

Галерея (11 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-14 15:58

    2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

  • ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-11 10:15

    Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

  • ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
    2025-05-26 08:49

    2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

  • ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ ԿԳՈՐԾԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՑ
    2025-05-20 16:49

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։