ԿՈՐՑՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն այս տարի 20 միլիոն եվրո կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից:
«Անցած տարի եղել է 10 միլիոն, այս տարի այդ գումարը մի փոքր ավելի է։ Ասելով մի քիչ ավելի՝ կրկնակի»,- նշել է Միրզոյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։
Մինչդեռ, ըստ մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության, օգնության հատկացումն արգելափակում է Հունգարիան՝ պնդելով, որ Ադրբեջանը ներառվի ծրագրում: Պատասխանելով հնարավոր արգելափակման մասին հարցին՝ Միրզոյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են, հույս հայտնելով, որ առաջիկայում հարցը կլուծվի։ «Հույս ունենք, որ ապագայում դրական լուծում կլինի»,- ասաց նախարարը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Հայաստանի արեվմտյան գործընկերների ճամբարում ինչ-որ բան այն չէ երկրին ֆինանսական աջակցություն տրամադրելու առումով։ Բացի այն, որ ԵՄ-ն ակնհայտորեն չի տոչորվում Խաղաղության տխրահռչակ հիմնադրամից Հայաստանին մի քիչ փող տալու ցանկությունից, դեռ ամերիկյան օգնությունից էլ երկիրը սկսում է զրկվել։ Մասնավորապես, օրերս Պետդեպարտամենտը դադարեցրել է արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ «Պետքարտուղար Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի կողմից հատկացվող արտաքին օգնությունը։ Այսօր չեղարկվել են 139 անօգուտ դրամաշնորհներ՝ 215 միլիոն դոլար գումարի...»,- նշված էր X սոցցանցում ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի էջում զետեղված հրապարակման մեջ: Թե Հայաստանում որ ծրագիրն է Պետդեպարտամենտը համարել անօգուտ և որքան գումարի, չի նշվվում: Բայց այստեղ այլ բան է կարևոր. նման ծրագրերով, թերևս, որոշվում էր Վաշինգտոնի հետաքրքրության աստիճանը այս կամ այն երկրի նկատմամբ։ Ակնհայտ է, որ այդ հետաքրքրությունը, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ նվազում է։
Ինչ վերաբերում է եվրոպական Խաղաղության հիմնադրամի ֆինանսական աջակցության հետ կապված պատմությանը, ապա չնայած Միրզոյանի լավատեսությանը, որը հույս ունի, թե առաջիկայում այդ հարցը կլուծվի, թերահավատության հիմքերը տվյալ դեպքում ավելի շատ են: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այդ որոշումն արգելափակում է Բաքվի շահերն առաջ մղող Բուդապեշտը։ Ակնհայտ է, այստեղ էլ առանցքային գործոններից մեկը հետաքրքրությունն է։ Խոսքը Հայաստանի նկատմամբ Բրյուսելի հետաքրքրության մասին է։ Հիմա մի քիչ անդրադառնանք պատմությանը, նորագույնին:
Եվ այսպես, 2021 թվականի ամռանը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց. «Մենք ձեր կողքին ենք և վերահաստատում ենք Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ տրամադրելու մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի առաջնահերթություններին աջակցելու համար, այն է՝ ենթակառուցվածքներ, թվային օրակարգ, կլիմա, տրանսպորտ, ժողովրդավարական բարեփոխումներ»:
2022 թվականի ամռանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին էներգետիկ համագործակցության հուշագիր։ Փաստաթղթի համաձայն՝ մինչև 2027 թվականը Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումը պետք է կրկնակի ավելանա։ Բրյուսելում ադրբեջանական գազը գնահատվում էր որպես այլընտրանք ռուսականին։ Չնայած այն ժամանակ էլ հայտնի էր, որ Ադրբեջանից Եվրոպա է հոսելու հիմնականում ռուսական գազը, քանի որ Բաքվի սեփական ռեսուրսներն այդ հավակնոտ նախագծի համար չեն բավականացնի։ Բայց ... Պայմանավորվեցին:
Հետո, մի քանի ամիս անց Պրահայում Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի հանդիպման արդյունքներով հրապարակվեց համատեղ հայտարարություն, որով Երևանը փաստացի ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: ՀՀ կառավարության մամլո հաղորդագրության մեջ նշված էր. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»։ Ավելի ուշ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, ծավալեց Արցախի շրջափակումը, իսկ մեկ տարի անց ռազմական ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ… Այդ ողջ ընթացքում Բրյուսելը Երևանին 2,6 միլիարդ էր խոստանում որպես ֆինանսական աջակցություն և, դատելով ամենից, շարունակում էր վստահ լինել, թե ադրբեջանական գազը կփոխարինի ռուսականին։
Եվ ահա հիմա Եվրամիությունը նույնիսկ 10 միլիոն չի կարողանում տրամադրել Երևանին։ Հարց. չի կարողանում, թե՞ չի ցանկանում: Եվ ինչո՞ւ պիտի դա անի: Նախկինում, երբ Հայաստանին միլիարդներ էին խոստանում, ԵՄ-ն շարժառիթ ուներ։ Նախ, Երևանին «ոսկու սարեր» խոստանալով՝ կարելի էր օգնել Ալիևին Արցախի հարցը «փակելու» գործում և շահավետ գազային գործարք կնքել Ադրբեջանի հետ։ Երկրորդ, Երևանին միլիարդավոր եվրոներ խոստանալով՝ կարելի էր հասնել հայկական սահմանին եվրադիտորդների ներկայության, ինչը նյարդայնացնում է Մոսկվային և Թեհրանին։
Բայց հիմա իրավիճակը փոքր-ինչ փոխվել է։ Չգիտեմ, թե կոնկրետ ինչ պատճառներով, բայց Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ծավալները աճելու փոխարեն նվազում են։ Այսպես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանից ԵՄ է մատակարարվել կես միլիարդ խորանարդ մետրով պակաս գազ, քան նախորդ եռամսյակում։ Այնպես որ գազի փուչիկը փսկեց: Փսկում է նաև Հայաստանում եվրադիտողների ներկայության գործոնը։ Հայ-ադրբեջանական տխրահռչակ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո Եվրոմիության մանդատը կվերանայվի, ինչի մասին վերջերս հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Այսպիսով, ԵՄ-ի գործնական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն նվազում է։ Ի դեպ, դա նկատելի է նաև Բրյուսելից ստացվող այլ ազդանշաններից։ Ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունից։ Ուղիղն ասենք, ԵՄ-ի արձագանքը Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիություն մտնելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունմանը, մեղմ ասած, զուսպ էր և աննշմար։
Այո, Բրյուսելի համար դեռևս արդիական է Հայաստանի վրա ռուսական ազդեցության թուլացման սևեռուն գաղափարը։ Բայց այստեղ նույնպես նրբերանգ կա։ Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական փոխգործակցությունն առանց այդ էլ նվազագույնի է հասցված։ Ինչ վերաբերում է տնտեսականին, ապա այդ առումով Բրյուսելը ոչ մի այլընտրանք չի կարող առաջարկել։ Առնվազն սեփական լուրջ տնտեսական խնդիրների պատճառով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 15:28
Тысяча крупнейших налогоплательщиков Армении за первый квартал 2025 года перечислили в госбюджет республики налогов и таможенных выплат на сумму более 409,3 млрд драмов против 387,1 млрд драмов за январь-март 2024 года, сообщает АРКА со ссылкой на Комитет по госдоходам РА. Согласно пресс-релизу, налоговым органом собрано 329,1 млрд драмов, а таможенным органом – 80,2 млрд драмов. В первую десятку крупнейших налогоплательщиков входят – "Газпром Армения" (выплаты составили 19,9 млрд драмов), Mobile Center Art (16,6 млрд драмов), Grand Tobacco (12,1 млрд драмов), CPS Energy Group (7,03 млрд драмов), Pretty Way (6,5 млрд драмов), Wildberries (5,7 млрд драмов), City (5,2 млрд драмов), International Masis Tabak (4,5 млрд драмов), ЗАО «Электрические сети Армении» (4,4 млрд драмов), Soft Constract (4,01 млрд драмов).
-
2025-04-26 10:32
Наблюдательная миссия Европейского союза в Армении отредактировала свою запись на платформе X, опубликованную 24 апреля и посвящённую 110-летию Геноцида армян. В первоначальной версии упоминался сам термин «геноцид». Однако в обновлённой редакции термин уже отсутствует. Указывается, что миссия отдала дань памяти армянским жертвам 1915–1923 годов, передает Panarmenian.net.
-
2025-04-23 11:08
В выходные пасхальные дни миссия наблюдателей Европейского союза в Армении провела 27 дневных и ночных патрулирований на территории своей деятельности. Патрулирование было в селах Хознавар, Хнацах и Аравус. Об этом говорится в сообщении, распространенном офисом миссии ЕС, передает Aysor.am.
-
2025-04-23 10:10
Порядка 15 000 из около 35 000 человек в Армении, подавших декларацию о доходах, воспользовались правом возврата социальных расходов, заявил заместитель министра финансов РА Арман Погосян, передает АРКА. "В настоящее время гражданам уже возвращены соцрасходы примерно на 1,4 млрд. драмов. В настоящий момент есть много людей, которые подали декларацию, без реализации своего права на возврат соцрасходов", - отметил Погосян на заседании в понедельник. Замглавы Минфина заявил также, что прилагаются все усилия для придания плавного темпа внедрению и обслуживанию этой системы.