Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 4 ԶՈՀԻՑ ՄԵԿԸ ԵՂԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Նիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում (27.09-08.11. 2020թ), երկօրյա պատերազմում (13.09-15.09.2022թ), ինչպես նաև Արցախի դեմ (19.09-20.09.2023թ) մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով, տվել է շուրջ 5 100 զոհ:
Բոլոր այդ գործողությունները արդեն իսկ հայտնի ուրացողական, ապազգային քաղաքականության, ռազմաճակատում ստեղծված քաոտիկ իրավիճակի, թիկունքային և զորահամալրման անբավարար գործողությունների, երկարաժամկետ բլոկադայի, ինչպես նաև պետական ոչ ադեկվատ կառավարման պատճառով՝ ուղեկցվել են ահռելի տարածքային և նյութական կորուստներով:
Ժամանակ առ ժամանակ նիկոլական հակապետական քարոզչությունը հրապարակ է նետում «արցախցիները չեն կռվել» կեղծ թեզը: Նպատակը՝ սեփական ուրացող-դավադիր քաղաքականության (արցախյան էջը փակելու) համար «բացատրություն», կամ, ավելի ճիշտ, ինքնարդարացում հնարելն է:
Նիկոլի կառավարման երեք տարիներին (2020-23թթ) Արցախը տվել է մոտ 1150 զոհ, որը կազմում է ընդհանուր զոհերի 23%-ը, այսինքն՝ յուրաքանչյուր 4 զոհից մեկը եղել է Արցախի մեր հայրենակիցը:
Հայաստանի բնակչության թիվը 25 անգամ մեծ է Արցախի բնակչության թվից: Մնացած հետևություններն արեք ինքներդ, որովհետև արցախցին, սյունեցին, երևանցին, գյումրեցին էջմիածինցին, մասիսցին, արմավիրցին և մյուս բնակավայրերի մեր բոլոր հայրենակիցներն էլ կռվել են: Բայց նրանց բոլորի թիկունքում հայրենիքը հանձնել է մեկ մարդ ու մեկ քաղաքական ուժ: Եվ այդ մեկ մարդն ու մեկ ուժը հայտնի են ամբողջ աշխարհին:
Իսկ արցախցիները կռվել և զոհվել են ոչ միայն Արցախում, այլ նաև Ջերմուկում, Սիսիանում ու այլ տեղերում:
Հ.Գ. 1 - Հիշեցնենք, որ ՀՀ Զինված Ուժերի մեծ մասը չի ներգրավվել ռազմական գործողություններում:
Հ.Գ. 2 - Միշտ սխալ եմ համարել մեր ժողովրդի տարբեր հատվածներին առանձնացնելու անառողջ սովորությունը: Բայց, քանի որ ստիպում են, ապա հատուկ ՔՊ-ի համար հիշեցնեմ Սարդարապատի հերոսամարտում ղարաբաղյան գնդի կարևոր մասնակցությունը, երբ որոշվում էր Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը: Ուղղակի արցախցիները երբեք ոչ մեկին երեսով չեն տվել՝ համարելով դա նաև իրենց խնդիրը:
Հ.Գ. 3 - Ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնել հանուն հայկական Արցախի: Բազմաթիվ լուսավոր կյանքեր, համատեղ ջանքեր ու միլիարդավոր դոլարների ռեսուրսներ են դրվել համազգային պայքարի ու հաղթանակների հիմքում: ՔՊ-ն այսօր կա, վաղը չի լինելու, իսկ նրանց դատական գործի բազմաթիվ հատորներում տեղ են գտնելու Արցախն ուրանալու և ենթադրյալ պետական դավաճանության ապացուցված դրվագները: Այնպես որ՝ այսօր ինչ կասեն ՔՊ-ն կամ նրան սպասարկող սատելիտները, էական չէ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 11:10
Мэр Еревана Тигран Авинян заявил на рабочем совещании в столичной администрации, что не собирается быть судьей в скандале с участием главы администрации Нор-Норк Тиграна Тер-Маркаряна.
-
2025-05-05 11:09
Skype 5 мая 2025 года официально прекратил работу. Компания Microsoft объявила о закрытии одного из самых известных сервисов видеосвязи, который более 20 лет оставался символом онлайн-общения. Как пишет 3dnews, пользователи могут перейти на Microsoft Teams.
-
2025-05-05 11:07
России мало украинских территорий, которые она уже захватила в ходе войны. Москва стремится к полному захвату Украины. Об этом заявил президент США Дональд Трамп в интервью программе Meet the Press на NBC News.
-
2025-05-05 11:06
Геноциды не являются уникальными. Однако Геноцид армян отличается от других тем, что идеология, подпитывавшая геноцид, не была побеждена. Турецкое правительство и значительная часть общества поощряют отрицание Геноцида армян. В последние месяцы Эрдоган не только усилил отрицание, но и хвастается ролью Турции в этнической чистке Нагорного Карабаха. Об этом сообщил Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства.