Последние новости

ԼՂ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ. ԶԱՏՈՒԼԻՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային արտագաղթը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակությունը։ Այս հայտարարությունն արել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Հայտարարությունն արվել է ապրիլի 22-ին Մոսկվայում Գառնիկ Բանյանի «Մանկության և որբության հուշեր. Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Զատուլինն իր ասածը հրապարակել է նաև տելեգրամյան ալիքում։

Նա նշել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ը սգո օր է` ի հիշատակ մեկուկես միլիոն անմեղ զոհերի, որոնք անցյալ դարասկզբին՝ 110 տարի առաջ, սպանվել են Օսմանյան կայսրությունում միայն այն բանի համար, որ հայ էին:

«Հայոց ցեղասպանությունը պատմական աբստրակցիա չէ։ Սա ողբերգություն է, որի ցավը մինչ օրս չի հանդարտվում։ Իմ զեկույցի հիման վրա 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետդուման ճանաչեց այդ ցեղասպանությունը։ Դա ոչ միայն հայ ժողովրդի հետ համերաշխության ակտ էր, այլև ճշմարտության և պատմական արդարության հանդեպ հարգանքի առհավատչյա։ Ռուսաստանը, որը դարեր շարունակ եղել է հայերի կողքին, չպետք է այլ կերպ վարվի», - ասել է Զատուլինը։

Խորհրդարանականի կարծիքով` այսօր ի հիշատակ զոհվածների գլուխ խոնարհելիս պետք է խոսել ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին։

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղի բնակչության արտագաղթը սոսկ աշխարհաքաղաքական հանգամանք չէ։ Սա մեր դարում ոմանց կասկածելի արդարացումներով և մյուսների դավաճանությամբ քողարկված ողբերգության շարունակությունն է։ Մենք արձանագրում ենք դարերով սեփական հողում ապրած մարդկանց այսօրվա դժբախտությունները, պատմության, կրոնի և մշակույթի հուշարձանների գողության փորձերը, Շեմյակի դատաստան (անարդար դատավարություն. խմբ) գերիների նկատմամբ։ Դա չի կարող անտարբեր թողնել մեզ», - նշել է Զատուլինը։

Միաժամանակ, նրա խոսքով, այս օրերին հատկապես դժվար է տեսնել, թե ինչպես են Հայաստանում արտաքին և ներքին ուժերի ճնշման տակ խարխլվում ազգային ինքնագիտակցության հիմքերը, ինչպես է հարձակման ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին, ոտնահարվում պատմական հիշողությունը, քանդվում կապերը նրանց հետ, ովքեր դարերով դաշնակից ու բարեկամ են եղել։

«Բայց անկախ ամեն ինչից, ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք Ռուսաստանում անտարբեր չենք։ Մենք հիշում ենք և սգում հայ ժողովրդի հետ։ Մենք շարունակելու ենք ճշմարտությունն ասել և պայքարել, որպեսզի անցյալի ողբերգությունները չկրկնվեն այսօր և վաղը», - նշել է պատգամավորը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Ռուսաստանում ընդունվել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու մասին» օրենքը:

«Թող բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը լինի ոչ միայն հարգանքի տուրք, այլև դաս՝ միավորելով բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը, ժողովուրդներին չեն բաժանում ըստ աշխարհագրության և շահերի, նրանց հետ կիսում են ցավն ու հույսը», – ընդգծել է խորհրդարանականը։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Москва развернула депутата-грубияна из Баку: пришло время жёстко отвечать?
    2025-05-05 12:27

    Между Россией и Азербайджаном случилась новая размолвка. После трагического инцидента в российском воздушном пространстве с пассажирским лайнером, выполнявшим 25 декабря 2024 года рейс Баку — Грозный и потерпевшим крушение в казахстанском Актау, а также последовавшего за этим закрытия «Русского дома» в азербайджанской столице, в двусторонних отношениях возникла очередная неприятная ситуация. На этот раз с участием одного из парламентариев из закавказской республики.

  • ГРАЧ ПОГОСЯН: «АРМЕНИЯ – ЭТО НЕ ТОЛЬКО ЕРЕВАН»
    2025-05-05 12:20

    С заслуженным архитектором Армении Грачом Погосяном мы встретились в его квартире на одной из ереванских улиц. Недавно ему исполнилось 90 лет. Грач Погосян – один из тех, кто лепил лицо города не ради прибыли, а ради идеи.

  • ПОЛИТОЛОГ: АРМЕНИИ НУЖНА «ЧЕТВЕРТАЯ ФРАКЦИЯ»
    2025-05-05 12:11

    «Дебаты по поводу процедуры импичмента представляют собой гораздо более глубинную проблему, нежели дилемма о том, собирать подписи или нет. Этот парламент давно исчерпал себя, что само по себе уже является большим риском, потому что не прекращает своего существования, но в условиях такого качества правления и таких внешних угроз ему работать еще год», - пишет член Группы Альтернативных проектов Ваге ОВАННИСЯН

  • Авинян не хочет быть судьей, Тер-Маркарян сожалеет и извиняется
    2025-05-05 11:10

    Мэр Еревана Тигран Авинян заявил на рабочем совещании в столичной администрации, что не собирается быть судьей в скандале с участием главы администрации Нор-Норк Тиграна Тер-Маркаряна.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ