Թուրք պատմաբանը պատրաստում է «Ցեղասպանության համառոտ պատմություն» գրքի անգլերեն տարբերակը
ԱՄՆ-ում աշխատող թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը պատրաստում է իր «Ցեղասպանության համառոտ պատմություն» գրքի անգլերեն տարբերակը:
Գիրքն ի սկզբանե լույս է տեսել թուրքերենով՝ 2021 թվականին։ Այն հաջողվել է հրատարակել Թուրքիայում, քանի որ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման համար հետապնդումները, որոնք իրականացվել են Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (թուրքական ինքնությունը վիրավորելը), հիմա նախկինի պես այնքան ինտենսիվ չեն։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Աքչամը, 2007 թվականին Ստամբուլում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը շատ բան է փոխել։
Ավելի ուշ կատարված օրենսդրական փոփոխությամբ դատախազը նման մեղադրանք հարուցելու համար պետք է արդարադատության նախարարությունից հատուկ թույլտվություն ստանա։ Վերջին տարիներին Թուրքիայում նման մի հայց է միայն ներկայացվել՝ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի դեմ, սակայն դատարանն արդարացրել է նրանց, նշեց պատմաբանը։
Ինչ վերաբերում է գրքին, ապա թուրքական տարբերակում Աքչամը երկու բաժին է ներառել այն հարցերի մասին, որոնք թուրքական հասարակության մեջ առայսօր քիչ են քննարկվում: Դրանցից մեկը քրդերի դերի մասին է (որոնց շրջանում թուրքական իշխանությունները ջարդարարներ էին հավաքագրում - խմբ.), մյուսը՝ Ցեղասպանության ժխտման պատմության մասին։
ԱՄՆ-ում հրատարակման պատրաստվող անգլերեն տարբերակում ավելացվել են մի քանի նոր փաստեր, այդ թվում՝ 1909 թվականին Ադանայում (Կիլիկիա) հայ բնակչության ջարդերի մասին, որոնք պատմաբանը հավաքել է օսմանյան արխիվներում։ ԱՄՆ-ում հրատարակությունը նախատեսված է հաջորդ տարի։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).