Գլխավոր դատախազը մոլորեցրել է հանրությանը. փորձաքննության պատասխանը ստացվել է 70 օր առաջ
Ստիպված եմ արձագանքել Սամվել Վարդանյանի նկատմամբ 2024թ. ապրիլի 15-ի գիշերը տեղի ունեցած ահասարսուռ խոշտանգման դեպքի մասին գլխավոր դատախազի կողմից հանրությանը սխալ տեղեկություն տրամադրելու փաստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ըստ գլխավոր դատախազի՝ նախաքննության ձգձգման պատճառը դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական և բուսաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացած չլինելն է։ Մինչդեռ այն ստացվել է մոտ 70 օր առաջ. ստիպված եմ հրապարակել այդ եզրակացության տիտղոսաթերթը:
Այսպիսով, գլխավոր դատախազը կամա թե ակամա մոլորության մեջ է դրել հանրությանը, և հուսով եմ՝ գլխավոր դատախազին մոլորության մեջ դրած պաշտոնյաները կենթարկվեն կարգապահական տույժի, իսկ հանրությունից կհայցվի ներողություն։
ՀԳ. Գլխավոր դատախազն իր խոսքում թույլ տվեց մի շատ կարևոր, բայց նուրբ փաստական սխալ ևս, որը վերաբերում է դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու փաստական հիմքին։ Եթե դիտեն Սամվելի հարցաքննության տեսագրությունը՝ կհասկանան ինչ նկատի ունեմ։ Ու առհասարակ՝ ճիշտ կանեն՝ դիտեն։ Այս հարցով՝ առայժմ այսքանը։
ՀԳ-2. Մոտակա օրերում Վարազդատ Հարությունյանի հետ հանդես կգանք մամուլի ասուլիսով և կներկայացնենք նոր ու կարևոր մանրամասներ։ Հուսով եմ՝ մինչ այդ Սամվելի գործով վերջապես կունենանք մեղադրյալներ»,-գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան նշել էր, թե իբր Սամվել Վարդանյանի վերաբերյալ վարույթով մինչ օրս փորձաքննության եզրակացությունը չի ստացվել` հորդորելով պատգամավորներին մտագրոհներ իրականացնել դատափորձագիտական կառույցի նկատմամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 09:31
Мы продолжаем наши контакты с американской стороной по ситуации на Украине. Есть ряд признаков того, что мы движемся в верном направлении. Об этом в интервью телеканалу CBS News заявил глава МИД России Сергей Лавров.
-
2025-04-28 09:29
Министр обороны Германии Борис Писториус заявил в воскресенье, что Украине не следует соглашаться на последнее предложение президента США Дональда Трампа о передаче части территории в обмен на прекращение огня с Россией, поскольку это было бы сродни «капитуляции».
-
2025-04-28 09:27
Пребывание в США дольше положенных сроков может привести к запрету на въезд в Соединенные Штаты навсегда, сообщает американское посольство в Армении.
-
2025-04-28 09:23
Число погибших при взрыве в порту Шахид Раджаи Бендер-Аббаса в Иране достигло 40, ранены более 1000 человек, сообщает IRIB.