Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԽՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի իշխանությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը, Armenia Today-ին ասել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի ուղերձին։
Դեմոյանն ընդգծել է, որ Փաշինյանի ուղերձն իրեն ավելի շատ 2026-ի նախընտրական տեքստ է հիշեցրել։ «Ավելի շատ այն համատեքստն էր, որ իրենք մեծ քանակությամբ ձայներ են ստացել, ինչն իրենց իրավունք է վերապահում դուրս տալ ցանկացած հիմարություն, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնել հատվածային կամ ամբողջությամբ, ինչը կոչվում է ժխտողականություն»,- հավելել է Դեմոյանը։
Նա շեշտել է՝ ժխտողությունը միայն այն չէ, երբ ասում են՝ «Ցեղապսանություն տեղի չի ունեցել»։
«Կան ժխտողականության տարբեր երանգներ և դրսևորումներ։ Ժխտողականությունը տեղի ունեցած ծանրագույն հանցագործության հարաբերականացումն է, այսինքն, երբ դու հարցը դարձնում ես խոսակցության, վեճի, քննարկման, լեզվակռվի առարկա, այն, ինչն անում է իշխանությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի»,- նշել է Դեմոյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ մարտին արված հայտարարությանը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ, Դեմոյանը մատնանշել է, որ իշխանությունը «մանիպուլացնում է»։
««Ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության օրակարգում դնելու» ձևակերպումն են առաջ քաշում։ Գուցե շատերը զարմանան, բայց նման ձևակերպում չկա և չի կարող հարցն այդպես ձևակերպվել։ Շատերին թվում է, թե «Ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության օրակարգում դնելը» նշանակում է, թե Հայաստանի դիվանագետները, դեսպանները պետք է կռիվ տան, լոբբինգ անեն, որ խորհրդարաններում ինչ-որ մարդիկ կոճակներ սեղմեն։ Բայց դրանից ավելի կարևոր բան կա՝ Ցեղասպսանության միջազգային ճանաչումը, ինչն, առաջին հերթին, տարբեր երկրների դասագրքերում այդ փաստն ամրագրելն է, կրթության նախարարների հետ խոսելն է, կրթական ծրագրեր ներկայացնելն է, գիտաժողովներ կազմակերպելն է»,- ասել է Դեմոյանը։
Նրա խոսքով՝ վերոնշյալ քայլերը չեն իրականացվել, իսկ եթե տեղի են ունեցել, ապա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջոցների հաշվին, այն է՝ միայն իր կառավարման տարիներին։ Նա Հայոց ցեղասպանության իրողությունները կասկածի տակ դնելու, ինչ-որ հարցեր քննարկման թեմա դարձնելու օրինակներ է բերել։
«Օրինակ՝ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որը, հղում անելով Փաշինյանի հանձնարարականին, ասել էր, թե «անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները, թիվը»։ Թեպետ նա հետ կանգնեց իր հայտարարությունից, բայց ձայնագրությունները կան։ 2024-ի դեկտեմբերին ԱԳՆ-ն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորում էր կազմակերպել։ Այդ ֆորումի ո՛չ ծրագրում, ո՛չ էլ ելույթներում «Հայոց ցեղասպանություն» ձակերպմանը որևէ անդրադարձ չկար, ինչը ևս ժխտողականություն է։ Հունվարին Գերմանիայում Փաշինյանն ասել էր՝ «դեռ պետք է հասկանալ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ ի՞նչ է տեղի ունեցել»։ Երբ այսպես հատվածային կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության փաստը, դա կոչվում է՝ ժխտողականություն»,- ընդգծել է Դեմոյանը։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։ Մարտին Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 13:48
Россия не пойдет на долгосрочное прекращение огня в Украине, предложенное Киевом, пока не будут урегулированы всю «нюансы», заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает РИА Новости.
-
2025-04-29 13:47
Некоторые мысли и суждения, высказанные предстоятелем армянской епархии стран Балтии, архиепископом Вазгеном Мирзаханяном на встрече с премьер-министром Армении Николом Пашиняном являются крайне субъективными, индивидуальными и не могут быть приписаны к Церкви. Об этом говорится в заявлении Святого Эчмиадзина в связи с многочисленными запросами, поступившими от СМИ на фоне прошедшей в Эстонии скандальной встречи Пашиняна с Мирзаханяном.
-
2025-04-29 13:46
Азербайджанская провокация, организованная в Москве в рамках празднования 80-летия Дня Победы, носила явно спланированный характер, в которую были вовлечены представители нескольких азербайджанских структур. Об этом на своей странице в Facebook написал депутат Национального Собрания РА от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-04-29 13:43
Память о великом подвиге советского народа в Великой Отечественной войне жива и в России, и в Армении, и это не только политический вопрос. Об этом заявил посол России в Армении Сергей Копыркин в беседе со Sputnik Армения после церемонии вручения юбилейной медали "Победы в ВОВ 1941-1945 гг" ветерану ВОВ в Ванадзоре.