Последние новости

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը, հայտնում է IRIB-ը։

Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ փրկարարներն ու հրշեջները շարունակում են աշխատանքները ողբերգության հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը ցերեկը։ Պայթյունը խոշոր հրդեհի պատճառ է դարձել։

Իրանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ վառելիքի ցիստեռն է պայթել։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ողբերգությունից հետո մեկնել է Բանդար Աբբաս։

Հորմոզգան նահանգում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հայտարարվել է եռօրյա սուգ, իսկ երկուշաբթի օրը հայտարարվել է ազգային սգո օր ամբողջ Իրանում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ