Լավրովը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ զենքի վերահսկման մասին բանակցությունների վերսկսումը
Մոսկվան և Վաշինգտոնը կարող են վերադառնալ սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին՝ Միացյալ Նահանգների կողմից երկխոսության նկատմամբ հավասար և փոխադարձ հարգանքի մոտեցման դեպքում։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ հենց Միացյալ Նահանգներն է դուրս եկել ռազմավարական կայունության ամրապնդման գործընթացից, և եթե ԱՄՆ–ն ցանկանում է վերադառնալ այս ուղուն, ապա Ռուսաստանի Դաշնությունը կուսումնասիրի այն պայմանները, որոնց դեպքում դա հնարավոր կլինի։
«Քանի որ ԱՄՆ դոկտրինալ փաստաթղթերում մեզ անվանում են «հակառակորդ», իսկ որոշ ժամանակ առաջ ամերիկացի պաշտոնյաները մեզ անվանում էին «թշնամի», մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է մտածում Վաշինգտոնը մեր հարաբերությունների մասին և արդյոք նա պատրաստ է իրավահավասար, փոխադարձ հարգալից երկխոսության, որն ուղղված է շահերի հավասարակշռության որոնմանը: Եթե մոտեցումն այդպիսին է, ապա ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրին, ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից:
Նա նշել է, որ նախքան քննարկմանը վերադառնալը պետք է հասկանալ, թե ինչին են հավակնում այնպիսի երկրներն, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես են հաշվի առնվելու դրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածային ներուժը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 17:58
Член сборной Армении по спортивной гимнастике, серебряный и бронзовый призер Олимпийских игр, чемпион мира и Европы Артур Давтян завоевал золотую медаль в шестом этапе розыгрыша Кубка мира, который подходит к завершению в Каире.
-
2025-04-28 17:56
Арцахцы могут подать заявление с тем, чтобы в их паспортах не указывалась пометка «Азербайджан», чтобы в графе место рождения было указано имеющееся в их свидетельстве о рождении другие данные - область, район, город, село. Об этом СивилНет сообщили из Службы миграции и гражданства Армении.
-
2025-04-28 17:53
Целью визита группы в Армению является более глубокое знакомство с армянским народом, его историей, культурой и духовным наследием, а также ознакомление с ситуацией в стране. Об этом заявил 28 апреля на встрече Католикоса всех армян Гарегина II с группой юристов и журналистов, прибывших из Аргентины, сопровождающий последних аргентинский армянин Пабло Гечиджян.
-
2025-04-28 17:51
Масштабное отключение электроэнергии произошло в Испании, Португалии, Бельгии, Франции и Андорре.