Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐԵՎԷ ՇԱՀԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախ Արևմուտքը թող մի հատ բացատրի՝ ոնց թույլ տվեց, որ հայաթափեն Արցախը, որը 30 տարի բանակցվում էր և նրանք խոստում էին տվել, որ երբեք թույլ չեն տա ուժ կիրառել արցախցիների դեմ, երկրորդը, թող պատասխանեն՝ ինչո՞ւ մինչև հիմա որևէ կոնկրետ առաջարկ չկա Արևմուտքի կողմից Եվրոպայի մաս դառնալու, ռազմական օգնության ու երաշխիքների մասին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ին հայտարարություններ են հնչում, թե այդ ինչպես է ԵՄ գնացող Հայաստանի վարչապետը գնում Մոսկվա Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու:
«Միայն գրանտերն են ուղարկվում Հայաստան, որ գրանտերով սնվող գաղտնի բանակը մեզ անընդհատ հեքիաթ պատմի: Թող դրանք այդ հարցերը լուծեն, նոր հասնեն մեզ: Ինչ վերաբերում է Մոսկվա գնալուն, դա իհարկե ճիշտ քայլ է, Մոսկվա պետք է գնալ ոչ թե որպես ստիպված ինչ-որ քայլ, ծնկաչոք, այլ պետք էր գնալ որպես արժանապատիվ հարգված դաշնակից, և այդ հարգանքը պետք է լինի փոխադարձ: Հայաստանի և Ռուսաստանի միջև: Դրա համար պետք է ունենանք դիվանագետներ, ոչ թե փողոցից եկած մարդիկ, ովքեր իրար ծեծում են կամերայի առջև՝ համապատասխանելով եվրոպական ստանդարտների:
Ոչ ամերիկյան, ոչ ֆրանսիական, ոչ իտալական որևէ կազմակերպություն, ոչ Amnesty-ն, ոչ Human Rights-ը, ոչ Եվրոպայի խորհուրդը, ոչ մի բան չեն ասի այն մասին, որ կամերաների առջև լրագրող են ծեծում: Երևի շուտով թրեյնինգներ կանցկացնեն, թե ինչպես է պետք լրագրող ծեծել, ըստ դեմոկրատական սկզբունքների։
Նրանք թող այդ հարցերով զբաղվեն: Պետք է դաշնակից Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց դուք մի կողմից վիրավորում եք, անընդհատ հակառուսական քարոզչություն եք տանում, առավոտվանից իրիկուն այն տիկնիկային կերպարներին եք ընդունում ձեր մոտ, հետո եք գնում Մոսկվա, դա Մոսկվայում կտեսնեն որ որպես ստիպված քայլ է, ոչ թե անկեղծ հարգանքի ինչ-որ մի ժեստ: Եվ նրանք իհարկե չեն հավատա, որ սա անկեղծ քայլ է»,-ասաց նա:
Հարցին՝ Փաշինյանի Մոսկվա գնալով կհաջողվի՞ իշխանության մնալու հարցեր լուծել, Խաչիկյանը պատասխանեց. «Իհարկե նա կփորձի, որովհետև արևմտյան գրանտները մի օր կվերջանան, արդեն վերջացել են: Ռուսները, իհարկե դրան չեն հավատա, քանի որ նրանք տեսնում են՝ ինչ մարդիկ են այստեղ: Հայաստանի ԱԳ նխարարն ասում էր՝ Ռուսաստանը սպառնալիք է մեր մեր անվտանգությանը: Այստեղ պրոռուսականի ու պրոարևմտյանի հարցը չի, մեզ պետք է ուղղակի խելացի, փորձառու, կրթված մարդ, որը կարողանա Ռուսաստանի հետ ունենալ դաշնակցային հարաբերություններ և Արևմուտքի հետ լավ հարաբերություններ:
Վրացիները մեզ այդ դասը տվեցին, նրանք իրենց դասը սովորեցին 2008 թվականին, երբ Արևմուտքը նրանց սադրեց ու գցեց, ինչպես Ուկրաինային: Մեզ պետք է մի մարդ, որը խաղաքարտ չդառնա այս խաղում, մենք պետք է մեր շահերը պաշտպանենք»,-ասաց քաղաքագետը:
Նա նկատեց, որ Արևմուտքը որևէ շահեր չունի Հայաստանում, փոխարենը Կայա Կալասը գնաց Ադրբեջան գազի ու նավթի համար, որ Ալիևի ձեռքերը համբուրի։ «Այսինքն, դուք մեզ ծախեցիք նավթի գազի դիմաց, դուք Ղարաբաղը ծախեցիք նավթի գազի դիմաց, դուք մեզ որևէ կոնկրետ բան չառաջարկեցիք, մենք Ղարաբաղը կորցրեցինք, որովհետև ձեզ լսեցինք, ռուսների հետ կռվեցինք, Ղարաբաղը կորցրեցինք, դուք մեզ որևէ կոնկրետ բան չտվեցիք, ոչ էլ Զելենսկիին տվեցիք, Զելենսկիին էլ հանձնեցիք:
Մեզ այսքան խաբելուց հետո, դուք մեզ ի՞նչ տվեցիք: Հիմա մեր տարածքում են գտնվում Ադրբեջանի ուժերը, նրանք մեզ անընդհատ սպառնում են ամեն օր, իսկ դուք վազում եք Բաքու՝ իրենց ձեռքերը համբուրելու, էլի նավթ ու գազ է ձեզ պետք»,- ընդգծեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.