Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐՁԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ PR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՇԽԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ՝ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական և հանրային կապերի կազմակերպության հետ, որը նախկինում ներկայացրել է Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում։ ԱՄՆ արդարադատության նախարարության Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի (FARA) հիման վրա ներկայացված հաշվետվության համաձայն՝ Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը սկսել է 2025 թ. ապրիլի 1-ին։

Ըստ պայմանագրի պայմանների՝ Mercury ընկերությունը ամսական կստանա 50,000 ԱՄՆ դոլար՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար։ Դրանց շրջանակում ներառված է նաև Հայաստանի՝ որպես Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների տարածաշրջանային և գլոբալ շահերի կարևոր գործընկեր, ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության ներկայացումն ու առաջխաղացումը։

Mercury-ն 2018-ից մինչև 2020 թ. հոկտեմբերն աշխատել է Թուրքիայի դեսպանատան հետ, սակայն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայ-ամերիկյան համայնքի ուժեղ հակազդեցության արդյունքում լուծարել է պայմանագիրը։ Այդ ընթացքում Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին՝ տրամադրելով անօդաչու թռչող սարքեր, քաղաքական աջակցություն և նույնիսկ սիրիացի վարձկաններ։ Ընկերությունը շարունակել է համագործակցել նաև Թուրքիա–ԱՄՆ Բիզնես խորհրդի (TAIK) հետ մինչև 2022 թ. հունվարը։ Վերջինս գործում է Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) հովանու ներքո։ Mercury-ի պայմանագրի դադարեցումից հետո DEIK-ը սկսեց աշխատել Actum ընկերության հետ, որը հիմնադրել էին Mercury-ի նախկին խորհրդատուները։

2023 թվականին 301-ը հաղորդել էր, որ «Սասնա Ծռեր»-ի հետ կապ ունեցող Ազգային ժողովրդավարական դաշինքը ներկայացվում էր The Livingston Group լոբբիստական ընկերության կողմից, որն առավել հայտնի է իր կապերով և բազմամիլիոնանոց ֆինանսավորմամբ՝ ստացված Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններից։

301 Հայերեն

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВСТРЕЧА С ОЧЕВИДНОЙ ПОВЕСТКОЙ
    2025-07-09 14:55

    10 июля в Абу-Даби состоится двусторонняя встреча Никола Пашиняна и Ильхама Алиева.

  • КОЛОКОЛА ДОЛЖНЫ ЗВОНИТЬ ПО ВСЕЙ АРМЕНИИ
    2025-07-09 10:03

    Обращаюсь как к армянскому человеку, так и к армянскому духовенству. Сегодня есть одна политическая повестка, и она нуждается в простом ответе армянина.

  • МИКАЕЛ ГРИГОРЯН: ЭТО ПРЯМАЯ УГРОЗА НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ
    2025-07-09 10:01

    «Суть их пропаганды проста: создать образ врага там, где есть духовная власть, а затем предстать в качестве освободителя – Мессии. Но это уже не обычная властная пропаганда. Это душевная патология человека, который уверен, что является последней инстанцией права и истины», - написал на своей странице в ФБ член Совета РПА Микаел Григорян. Публикацию полностью приводим ниже.

  • АКОП БАДАЛЯН: СУТЬ ПРОБЛЕМЫ В «ВОЗВРАЩЕНИИ» АЗЕРБАЙДЖАНЦЕВ
    2025-07-09 09:59

    «Если «возвращение» азербайджанцев будет обсуждаться в русле дискурса не «Западного Азербайджана», а «Реальной Армении», то каково отношение Еревана к «возвращению» (ведь суть проблемы совершенно в другом – в «ВОЗВРАЩЕНИИ» азербайджанцев)? Этот вопрос в повестке отклоняется или считается приемлемым для обсуждения? Позиция Армении в этом вопросе не ясна и армянской общественности не известна, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ