ԱՅԴ ՔԱՂՑՐ ԲԱՌԸ. «ԻՄՊԻՉՄԵՆՏ»
Վերջին շրջանում շատ է արդիականացել իմպիչմենտի թեման, որն ակտիվորեն առաջ են մղում հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ: Բայց խնդիրն այն է, որ այսօր այդ թեման ոչ այնքան համախմբում է ընդդիմությանը, որքան պառակտում մտցնում նրա շարքերում, որոնք առանց այդ էլ առանձնապես կուռ չեն: Ո՞րն է հակասությունների էությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ (անվստահության քվե) հայտնելու գործընթաց սկսելու կողմնակիցների բերած փաստարկները հիմնված են պարզ տրամաբանության և սահմանադրական կարգավորումների վրա:
Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանը պարտավոր է վերահսկել կառավարության գործունեությունը։ Այն դեպքում, երբ վերջինս չի կատարում իր պարտականությունները, իսկ կոնկրետ՝ ավելի վաղ իր հայտարարած ծրագիրը, որի հիման վրա էլ ձևավորվել է կառավարությունը, ապա խորհրդարանը կարող է անվստահության քվե տալ կառավարությանը: Տրամաբանորեն՝ նույնիսկ պարտավոր է։ Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը շռնդալից տապալել է իր նախընտրական ծրագիրը, ապա, ինչպես համարում են իմպիչմենտի գործընթաց սկսելու կողմնակիցները, խորհրդարանի պարտականությունն է սկսել այդ ընթացակարգը... Տեսականորեն ի՜նչ գեղեցիկ ու տրամաբանական է:
Ընթացակարգի անհապաղ մեկնարկի հակառակորդներն ասում են, որ տրամաբանությունը՝ տրամաբանություն, բայց ոչ մի, բացարձակապես ոչ մի հիմք չկա ակնկալելու, թե այդ տրամաբանությամբ և սահմանադրական կարգավորումներով կարելի է ինչ-որ կերպ կոտրել «Քաղաքացիական պայմանագրի» համառությունը։ Եվ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջնորդվեր տրամաբանությամբ, Սահմանադրության բովանդակած կարգավորումների էությամբ և առհասարակ մարդկային պարզ խղճով, Փաշինյանը հրաժարական կտար Արցախի էթնիկ զտումից հետո։ Բայց, ինչպես պնդում են իմպիչմենտի գործընթացի անհապաղ մեկնարկի հակառակորդները, քանի որ ՔՊ-ն՝ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս ապացուցել է, որ վերոնշյալ բոլոր հասկացություններն իր համար երկրորդական են, համեմատած գլխավոր նպատակի՝ իշխանության պահպանման հետ, իմպիչմենտի գործընթացը հաջողության կհանգեցնի միայն այն դեպքում, եթե հիմնավորապես նախապատրաստվի։
Սահմանադրությունը բավական կոշտ շրջանակներ է նախատեսում ընթացակարգն իրականացնելու համար։ Նախ՝ վարչապետի թեկնածուի անվան նշումով գործընթացի մեկնարկի մասին ձևաթղթի տակ մեկ օրվա ընթացքում պետք է հավաքվի 36 պատգամավորական ստորագրություն։ Այնուհետ 3 օրվա ընթացքում պետք է կազմակերպվի քվեարկություն, որի ընթացքում իմպիչմենտի օգտին պետք է քվեարկի առնվազն 54 պատգամավոր…
Այսօր իմպիչմենտի կողմնակիցները և ընդհանրապես ընդդիմությունը չունի այդ 54 ձայնը, բայց կասկածներ կան, որ կհաջողվի հավաքել ընթացակարգի մեկնարկի համար անհրաժեշտ 36-ը... Եվ, ինչպես ասում են, ոզնուն էլ հասկանալի է, որ եթե անգամ 36 պատգամավորներ այսօր ստորագրեն իմպիչմենտի գործընթացի մեկնարկի ձևաթղթի տակ, ապա հետագա գործընթացի համար Սահմանադրությամբ հատկացվող ընդամենը 3 օրվա ընթացքում գործնականում անհնար է այնպիսի ճնշում կազմակերպել իշխող կուսակցության վրա, որ դրա շուրջ երկու տասնյակ անդամներ աջակցեն իրենց պահապան հրեշտակ Նիկոլ Վովայի Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին։
Այսինքն ընդդիմության այն ներկայացուցիչների դիրքորոշումը, որոնք, աջակցելով իմպիչմենտի գաղափարին որպես այդպիսին, համարում են, որ ներկայումս դա վաղաժամ է, այն է, որ ընթացակարգի իրականացման համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանք, եթե ցանկություն կա հասնել արդյունքի, այլ ոչ թե անցկացնել շոու, որն արդյունքում դատապարտված է ձախողման։
Այս դիրքորոշումը նույնպես միանգամայն հասկանալի է։ Եվ այս երկու մոտեցումների համարժեք հետևությունը կարող է լինել միայն մեկ բան. տարբեր մեղքերի մեջ միմյանց մեղադրելու փոխարեն, այդպիսով ուրախության ալիք բարձրացնելով իշխանական կուսակցության կողմնակիցների շարքերում, պարզապես պետք է նստել կողք-կողքի և գործողությունների ծրագիր մշակել այդ շատ բարդ գործընթացի հաջողության համար։
Ծրագիրը պետք է ներառի ինչպես հանրային կարծիքի հետ աշխատանք, այնպես էլ զանգվածային ակցիաների կազմակերպում՝ ինչպես գործընթացին նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ գործընթացի մեկնարկի ընթացքում: Եվ, իհարկե, ամենայն մանրամասնությամբ ծրագրավորված աշխատանք «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ՝ ինչպես գործընթացի մեկնարկից առաջ, այնպես էլ դրա իրականացման ընթացքում։ Իհարկե, այդպիսի աշխատանքը, որը ենթադրում է միմյանց լսելու և միմյանց հասկանալոււ ունակություն, բարդ խնդիր է, շատ ավելի բարդ, քան այս կամ այն ընդդիմադիր ճամբարի իրենց գործընկերներին մեղադրելը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 10:30
Хокку Идея есть. Импичмента нет. Хочется плакать.
-
2025-05-07 14:03
О знаковости выборов градоначальника Гюмри говорилось неоднократно. И в этом контексте речь шла не только о том, представители каких политических сил возьмут на себя бразды правления вторым городом республики. Не менее, если не более важным было то, что в преддверии республиканских выборов (очередных в 2026-м году или внеочередных в текущем) результаты, показанные политическими силами в Гюмри, в целом будут отражать общую картину общественных настроений. Иначе говоря, имелось в виду, что результаты предстоящих республиканских выборов немногим будут отличаться от результатов выборов в Гюмри.
-
2025-05-06 09:53
Ох уж эта всемирная паутина. Все помнит, все. И напоминает. «Прошло более века, но не устранены последствия Геноцида. До сегодняшнего дня Турция не выразила никакого сожаления о содеянном, извинения не принесла. В этом причина, по которой мы сегодня заявляем: «Помним и требуем!».
-
2025-05-06 09:34
Мирный процесс по Украине идет по принципу «Шаг вперед - шаг назад». С одной стороны, сообщения о согласии Киева на замораживание конфликта и запуск 30-дневного перемирия при условии фактического, но не юридического признания Киевом контроля России над занятыми территориями. При этом США готовы признать Крым частью России де-юре, а другие территории - де-факто.