Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին հեռացնու՞մ են պաշտոնից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծարման մասին ծանուցում է ստացել։ NEWS.am–ի հետ զրույցում Էմին Թորոսյանը պատմեց, որ ծանուցագրում նշված է, որ առաջին եռամսյակի հաշվետվության մեջ խնդիր է առաջացել 1200 հրավիրատոմս կամ անվճար մուտքի տոմս ապահովելու առումով։
«Մշակույթի և տուրիզմի վարչության պետի կողմից զեկուցագիր է ուղարկվել քաղաքապետին. առաջարկվում է կառույցին ֆինանսական վնաս հասցնելու հիմքով լուծարել ինձ հետ աշխատանքային պայմանագիրը։ Թատրոնի աշխատակիցների հետ ժողով ենք ունեցել, նրանց կողմից հստակ պահանջ է դրվել հանդիպում կազմակերպել անձամբ քաղաքապետի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ կան։ Քաղաքապետարանից դեռևս որևէ արձագանք չկա, հուսանք շուտով կարձագանքեն։ Տոմսերի առումով չի կարող նման խնդիր լինել, պարզից էլ պարզ է, որ այստեղ թաքնված այլ խնդիր կա»,–պատմեց թատրոնի տնօրենը՝ նշելով, որ իր և թատրոնի աշխատակազմի հարաբերություններում երբեք խնդիրներ չեն եղել. ամբողջ աշխատակազմը պարզաբանումներ է ակնկալում Տիգրան Ավինյանից։
Քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնեցին, որ «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ի գործունեության ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, որոնց մասով Երևանի քաղաքապետարանն իրականացրել է ուսումնասիրություններ, ՀՈԱԿ-ի տնօրենից պահանջվել են պարզաբանումներ։
«Առկա հարցադրումների մասով պարզաբանումների ներկայացումից հետո, հարցը կքննարկվի Երևանի քաղաքապետարանում և խնդրին նախատեսված կարգով, կտրվի լուծում»,–հայտնեցին քաղաքապետարանից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 13:02
Представители силовых структур Армении пытались увезти предстоятеля Ширакской епархии ААЦ Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:54
Высшее духовенство примет решение о дальнейших действиях. Об этом заявил Католикос всех армян Гарегин II гражданам и священникам, собравшимся в Первопрестольном Эчмиадзине, где в эти минуты находятся спецназ СНБ и следователи для задержания архиепископа Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.