Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ հյուպատոսությունը՝ մեղադրելով Մոսկվային Վարշավայում տեղի ունեցած հրդեհի մեջ
Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը պետք է 30 օրից ավարտի իր աշխատանքը, իսկ դիվանագետները պետք է հեռանան երկրից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկա Մոսցիցկայա-Դենդիսը։
«Ինչպես (խմբ.՝ Պոզնանում հյուպատոսության) դեպքում, ռուսական կողմին տրվել է վերջնաժամկետ, սովորաբար ոչ պակաս, քան 30 օր, փակելու դիվանագիտական հաստատությունը», - ասել է դիվանագետը TVP Info-ով հեռարձակված ճեպազրույցում:
Գերատեսչության ներկայացուցիչը կոնկրետ ժամկետ չի նշել։
Ռուսաստանցի դիվանագետները ստիպված կլինեն լքել Լեհաստանի Հանրապետությունը։
Վարշավան նման քայլի է դիմել Ռուսաստանի կողմից «սաբոտաժի գործողությունների» պատճառով։ The Associated Press-ը հաղորդում է, որ Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին մայիսի 12-ին հայտարարել է, որ Կրակովում Ռուսաստանի հյուպատոսությունը փակվում է, քանի որ, ըստ հետաքննության տվյալների, Մոսկվան պատասխանատու է մեկ տարի առաջ Վարշավայի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի համար։
Հյուպատոսության փակման մասին հաղորդվել է հրդեհից ուղիղ մեկ տարի անց։ Վարշավայի հյուսիսում գտնվող առևտրի կենտրոնում, որտեղ գտնվում էր շուրջ 1400 խանութ, խոշոր հրդեհը բռնկվել է 2024 թ. մայիսի 12-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.