Последние новости

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ «ՕՍՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ» ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌՋԵՎ ԵՆ

Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հանդիպումներից մեկի ընթացքում հանդես է եկել հետևյալ թուրքամետ կամ, ավելի ստույգ, թուրքասիրական հայտարարությամբ.

«Եթե խոսենք մեր Եվրասիական մայրցամաքի մասին, ապա այստեղ դեռ շարունակում են գոյություն ունենալ մեծ քաղաքակրթություններ՝ չինականը, հնդկականը։ Այժմ վերածնվում է նաև օսմանյան քաղաքակրթությունը։ Մենք հույս ունենք, որ այդ վերածննդի գործընթացը կհամաձայնեցվի մյուս ենթատարածաշրջանային միտումների հետ»։

[«Если брать наш Евразийский континент, где продолжают существовать великие цивилизации – китайская, индийская. Сейчас возрождается также османская цивилизация. Мы надеемся, что процесс этого возрождения будет гармонизирован с другими субрегиональными тенденциями».]

Սա արդեն ոչ այլ ինչ է, քան թուրքական պատմագրության կեղծ թեզերի ուղիղ որդեգրում և պատմության կոպիտ խեղաթյուրում։ Այն, թե ինչ ծանրագույն հետևանքներ է բերել «օսմանյան քաղաքակրթության վերածննդի գործընթացը» ամբողջ տարածաշրջանի համար վերջին տասնամյակներում՝ բոլորիս աչքի առջև է.

• Կիպրոսի հարյուր հազարավոր հույների էթնիկ զտում, ինչպես նաև այդ պետության տարածքի մոտ 40 տոկոսի արդեն 51 տարի տևող բռնազավթում և բռնակցում.

• Արցախում իրականացված էթնիկ զտում և ցեղասպանություն.

• Հայաստանի Հանրապետության ավելի քան երեսնամյա շրջափակում.

• ՀՀ տարածքի ռազմավարական հողակտորների բռնազավթում Թուրքիայի դաշնակից-կցորդ Ադրբեջանի կողմից.

• Սիրիայում և այլուր միջազգային ահաբեկչական խմբավորումների խրախուսում, ֆինանսավորում և թիկունքային աջակցություն.

• Սիրիայում հրահրված արյունալի քաղաքացիական պատերազմ, այնուհետև այդ պետության փաստացի մասնատումը, հյուսիսային շրջանների բռնազավթումը, ալավիտների ջարդերը.

• Սիրիայում քրդաբնակ շրջանների քաղաքացիական բնակչության անխնա ռմբակոծումներ.

• Իրաքի հյուսային շրջանների բռնազավթում (2024 թ դեկտեմբերի դրությամբ թուրքական զինված ուժերը Հյուսիսային Իրաքում կառուցել էին առնվազն 136 մշտական ռազմաբազա. BBC-ի վերլուծության համաձայն՝ այդ ընդարձակ ռազմական ցանցի միջոցով Թուրքիան փաստացի վերահսկում է Իրաքի տարածքի ավելի քան 2,000 քառ. կմ).

• Քաղաքական բռնաճնշումներ Թուրքիայի ներսում՝ ազգային փոքրամասնությունների և ընդդիմադիր ուժերի նկատմամբ, և այլն, և այլն...

Իսկ եթե հարցը դիտենք պատմական տեսանկյունից, ապա պարզապես անիմաստ է հերթական անգամ անդրադառնալ Օսմանյան կայսրության ցեղասպանական էությանն ու հանրահայտ ուղեգծին։ Այդ մասին գրված գրքերը մի առանձին գրադարան կարող են կազմել։ Մասնավորապես, երջանկահիշատակ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը դեռևս 1998 թ ջախջախել է «օսմանյան քաղաքակրթության» մասին հնարովի դրույթները։ Նրա առանձին քննադատական ուսումնասիրությունը հենց այդպես էլ վերնագրված է՝ «ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՍԻԱՅԻ» ՄԱՍԻՆ»։ Ստորև՝ պատճենահանումներով, ներկայացնում եմ ընդամենը մի քանի պերճախոս հատված այդ ուշագրավ և ծավալուն վերլուծությունից, որը Մ. Ներսիսյանն անձամբ էր ինձ նվիրել՝ մի պարտավորեցնող ընծայագրով (դա էլ եմ ներառել)։

Մինչ այդ՝ 1997 թ անգլերեն առանձին գրքով ես հրապարակել եմ մի պատմագիտական ուսումնասիրություն այն մասին, որ հայությանն ամբողջությամբ բնաջնջելու ծրագրերը Կ. Պոլսում (Ստամբուլում)՝ օսմանյան արքունիքում, քննարկվել են դեռևս 1720-ականներին (գիրքս կոչվում է «THE ARMENIAN REBELLION OF THE 1720S AND THE THREAT OF GENOCIDAL REPRISAL», այսինքն՝ «1720-ական թթ. Հայոց ապստամբությունը և ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը»)։ Այդ ժամանակ Արևելյան Հայաստանում՝ հատկապես Երևանում, Արցախում և Սյունիքում, վերստեղծվել էր հայկական մարտունակ զինուժ, որն ուժգին դիմադրություն ցույց տվեց Իրան ներխուժած օսմանյան բանակներին՝ պատճառելով նրանց մեծաթիվ կորուստներ։ Գրքում վերլուծել եմ էթնիկական բնաջնջման օսմանյան պետական ավանդույթի համակարգային, գաղափարական և հոգեբանական արմատներն ու որոշումների ընդունման մեխանիզմը։

Լավրովյան թուրքասիրությունը Ռուսաստանին ապահով հանգրվան չի տանում, ինչը և ավելի ու ավելի հաճախ են նկատում բազմաթիվ ռուս վերլուծաբաններ։ Սակայն այսքանով բավարարվեմ և վերադառնամ իմ ընդհատված գործերին, թեև Ս. Լավրովի զգլխիչ հայտարարության վերաբերյալ դեռ շատ բան կա ասելու։

Հ.Գ. Ահա նաև նշված աշխատությունները.

Մ. Գ. Ներսիսյան. Օսմանյան պետության «քաղաքակրթական միսիայի» մասին. –Ներսիսյան Մ. Գ. Պատմության կեղծարարները (հոդվածներ և հաղորդումներ)։ Երևան. ՀՀ ԳԱԱ, 1998, էջ 7-58 (նույն ուսումնասիրությունը երկու մասով հրապարակվել է նաև «Պատմա-բանասիրական հանդես»-ում, 1997, № 2, էջ 41-58, 1998, № 1-2, էջ 27-44)։

Armen Aivazian. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Yerevan: Center for Policy Analysis, American University of Armenia, 1997). VI+87 pp., with a map and table.

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДЖАЗ-ОРКЕСТР «АРЦАХ» ВЫСТУПИЛ НА МОСКОВСКОМ ДЖАЗОВОМ ФЕСТИВАЛЕ
    2025-06-16 13:58

    Летняя событийная афиша Москвы порадовала жителей и гостей столицы насыщенной программой: в течение недели ведущие джазовые коллективы России и зарубежья выступали на лучших открытых площадках города. Организатор фестиваля — Фонд Игоря Бутмана при поддержке Президентского фонда культурных инициатив и Департамента культуры города Москвы.

  • Артур ХАЧИКЯН: «АКЦЕНТ НА ГРУБОЙ СИЛЕ И АГРЕССИИ ПРОТИВ СУВЕРЕННОГО ГОСУДАРСТВА»
    2025-06-16 11:21

    «Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: ЖАЛКАЯ ПОПЫТКА ОБВИНИТЬ АРМЕНИЮ В ТОМ, В ЧЁМ АЗЕРБАЙДЖАН САМ СИСТЕМНО УЧАСТВУЕТ
    2025-06-16 10:00

    Азербайджан, ставший инструментом в руках Тель-Авива, сегодня представляет главную угрозу безопасности Ирана и всего региона, распространение подобных фальшивок не спасёт Алиева от ответственности за подрыв региональной стабильности и предательство интересов мусульманского мира, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, коснувшись азербайджанских обвинений в отношении иранских армян и спецслужбы Армении, якобы «передававших секретную информацию третьей стороне». Публикацию полностью приводим ниже.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: НАСТУПЛЕНИЕ НА ЦЕРКОВЬ – НОВЫЙ ЭТАП «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ»
    2025-06-16 09:28

    Церковь, как ранее парламент, суд или НКР становится помехой на пути к внутри-и-внешнеполитической гомогенизации, по которой уже не первый год последовательно продвигается Пашинян, написал в публикации «Наступление на церковь: новый этап «бархатной революции» в Армении?» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ