Մենք Հայաստանի հետ զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք. Էրդողան
Մենք ուզում ենք խաղաղություն և անդորր տեսնել Հարավային Կովկասում։ Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանից վերադառնալուց հետո այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Տարածաշրջանում կայուն խաղաղությունը բոլորին օգուտ կբերի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ հորիզոնում է և գոհ ենք դրանից։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Ձեռքբերված խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար։ Մենք Հայաստանի հետ զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք։ Մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից և կարգավորումից։ Հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա սա ոչ միայն ցամաքային ճանապարհ է Նախիջևանի և ամբողջ Ադրբեջանի համար, այլև նոր ինտեգրացիոն գիծ է Թուրքիայի միջոցով դեպի թյուրքական աշխարհ։ Այս միջանցքի բացումը հնարավորինս կարճ ժամանակում կամրապնդի Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։
Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այն քայլերին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանը և զարգացմանը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր միջանցք միայն տնտեսական օգուտներ կբերի, բայց, ի վերջո, երկրներն ավելի կմերձեցնի միմյանց», - նշել է թուրք առաջնորդը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.