ԱԿԱՆԱՏԵՍՆ ԵՆՔ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԴԵՄ ԱՅԼԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. ՀՀԿ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ։
«ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱԿԱՆԱՏԵՍՆ ԵՆՔ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԽՄԲԻ կողմից մեր ազգային ինքնության հիմնական ինստիտուտների դեմ այլանդակ և անընդունելի նոր գործողությունների, որոնք վերջին օրերին արտահայտվում են հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այլևս անթաքույց, առավել թունոտ ու զազրելի հարձակումներով:
Այս գործողությունները ոչ միայն ոտնահարում են մեր արժանապատվությունը, այլև արտացոլում են ռեժիմի բռնապետական
բնույթը՝ կանխամտածված շարունակական հարված հասցնելով պետականության հիմքերին և ժողովրդավարությանն ու մարդու հիմնարար ազատություններին։
ՀՀ Սահմանադրությունը հստակորեն սահմանում է եկեղեցու և պետության տարանջատումը՝ ապահովելով, որ կառավարությունը որևէ իշխանություն չունենա սահմանադրորեն բացառիկ առաքելություն ունեցող ազգային եկեղեցու նկատմամբ:
Այս սկզբունքը հիմնարար է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության պահպանման համար:
Որպես քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ազգի կառույց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է էմեր ինքնության անբաժանելի մասը, մեր ազգային գիտակցության հենասյունը՝ ծառայելով որպես հույսի, դիմադրողականության և միասնության փարոս: Եվ այս պարագայում տվյալ հարցը պարզապես սահմանադրականությանխնդիր չէ, այն ստոր հարված է մեր ազգային միասնությանը, արժանապատվությանը և ազգի ինքնապահպանման հեռանկարին:
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը, քանի որ այն սպառնում է քայքայել մեր հասարակական համախմբվածության հիմքը և վտանգի տակ է դնում մեր ժողովրդի ու նրա սուրբ հավատքի միջև կապը:
Մեր պարտականությունն է՝ պաշտպանել այս հաստատությունը անհիմն միջամտությունից և ամուր կանգնել մեր ազգային արժեքների բացառիկ պահապանի կողքին:
Ավելին, կարևոր է ընդգծել մեր եկեղեցու նկատմամբ դրածո ռեժիմի կողմից գարշելի հարձակումների և մեր հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների միջև ակնհայտ զուգահեռը։ Ադրբեջանը հետևողականորեն ձգտել է ոչնչացնել մեր կապը մեր ինքնության հետ՝ համակարգված կերպով ջնջելով կամ նենգափոխելով հայկական եկեղեցիների, հուշարձանների և ավանդույթների նշանակությունը, ինչն այժմ տեղի է ունենում նաև բռնազավթված Արցախում։ Ներկայիս խայտառակ իրողությունը կրկին օրհասական է դարձնում համաժողովրդական պահանջով նոր կառավարության ձևավորման հրամայականը։
Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի և ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը։
Մենք կոչ ենք անում բոլոր հայերին՝ թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում, միավորվել ու այս ավտորիտար նողկալի գործողությունները մերժելու գործում և հաստատելու մեր նվիրվածությունը մեր եկեղեցուն և նրա դավանած արժեքներին։ Միասի´ն բեկենք անհանդուրժելի իրականությունը, պաշտպանե´նք մեր ինքնությունը: Հավատով հույսով և միասնությամբ՝ հանուն հոգու և Հայրենիքի փրկության»,– ասված է կուսակցության ԳՄ հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:57
Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.
-
2025-06-14 15:34
Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.
-
2025-06-14 10:40
"Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.
-
2025-06-14 10:38
"У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-08-06 14:32
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մի շարք միջոցառումներով նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը): Հիմնական միջոցառումներն անցկացվել են Երևանում և հանրապետության գլխավոր երկաթուղային քաղաքում՝ Գյումրիում։