Последние новости

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մի շարք միջոցառումներով նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը): Հիմնական միջոցառումներն անցկացվել են Երևանում և հանրապետության գլխավոր երկաթուղային քաղաքում՝ Գյումրիում։

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ պարգևատրվել են «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարության և Շիրակի մարզպետի շնորհակալագրերով և նվերներով։ Տոնին ընդառաջ Գյումրիի քաղաքապետարանն ավարտել է կայարանամերձ հրապարակի վերակառուցումը։ 2021 թվականին ՀԿԵ-ն հրապարակում տեղադրեց 19-րդ դարի երկու բեռնատար վագոններով շոգեքարշ։ Գյումրու կայարանային հրապարակն այսուհետ կավելանա քաղաքի տեսարժան վայրերի թվին, որը վերջին շրջանում զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ է վայելում։

Վանաձոր քաղաքում երկաթուղայիններին ՀԿԵ տարածքային կառավարման, Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի կողմից հանդիսավորությամբ հանձնվեցին պատվոգրեր և նվերներ։

Օգոստոսի 5-ին Երևանի երկաթուղու վարչությունում տեղի ունեցավ նաև տոնական միջոցառում, որտեղ վաստակաշատ երկաթուղայինները խրախուսվեցին ընկերության ղեկավարության կողմից։ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է ընկերության անցած ուղին և շնորհավորել գործընկերներին տոնի առթիվ։ «Երկաթուղայինների աշխատանքը նախկինի պես մնում է պահանջված, պատվավոր և հարգված, քանի որ երկաթուղային տրանսպորտի անխափան և որակյալ աշխատանքը տնտեսության կայունության և պետության պաշտպանունակության երաշխիքն է», - իր շնորհավորական խոսքում նշել է Ա.Մելնիկովը:

Մոսկվայի տանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում երկաթուղայիններին շնորհավորել և նվերներ ու պատվոգրեր են հանձնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ներկայացուցիչները: Միջոցառումն ավարտվեց տոնական ջազային համերգով:

Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը, այսինքն՝ այս տարվա օգոստոսի 7-ին, ՀԿԵ-ն  ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռի անվճար օգտվել քաղաքամերձ հաղորդակցության ծառայություններից (բացառությամբ էքսպրես գնացքների):

Основная тема:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • АРДШИНБАНК НАПРАВЛЯЕТ 120 млн ДРАМОВ ВО ВСЕАРМЯНСКИЙ ФОНД «АЙАСТАН»
      2024-11-28 16:23

      28 ноября проходит 27-й ежегодный телемарафон, проводимый Всеармянским фондом «Айастан», в ходе которого Ардшинбанк объявляет о пожертвовании 120 миллионов драмов на укрепление и развитие нашей страны.

    • НАУЧНАЯ МОНОГРАФИЯ "ОСМАНСКАЯ ИМПЕРИЯ: ПРОГРАММЫ ГЕНОЦИДА"
      2024-11-28 09:42

      В Москве в рамках Книжной серии ДИАЛОГ (основатель – общественно-политический деятель, политолог Юрий Навоян) вышла в свет научная монография академика Рубена САФРАСТЯНА «Османская империя: программы геноцида». Изданию книги, которая рекомендована Ученым советом Института востоковедения НАН Армении, содействовал меценат Мгер Аветисян.

    • ГОЛОС КАЖДОГО ИЗ НАС - ШАГ К ЛУЧШЕМУ БУДУЩЕМУ АРМЕНИИ
      2024-11-27 13:27

      голосуем, куда направить 100 млн драмов от Америабанка Будущее Армении - это то, во что мы готовы инвестировать. С этой благородной целью Америабанк в 2025 году выделит из бюджета корпоративной социальной ответственности и благотворительности 100 млн драмов. Однако, куда направить эти деньги - решаете именно вы.

    • НОВЫЙ УДАР КИТАЯ ДЛЯ ТРОЙКИ ЭРДОГАН-АЛИЕВ-НИКОЛ
      2024-11-27 12:35

      В то время как на Южном Кавказе, в частности, вокруг Сюника, активно продолжается игра глобальной и региональной четверки (Россия, США, Иран, Турция), другой глобальный игрок - Китай делает в этой шахматной игре свои долгосрочные ходы, способные привести к глубоким последствиям на коммуникационной карте нашего региона. К такому выводу пришел вице-председатель РПА Армен АШОТЯН, напомнив, что ранее уже анализировал влияние решения о передаче грузинского порта Анаклия в ведение китайской стороны в контексте так называемого Зангезурского коридора. По его словам, Китай своей независимой логистической игрой полностью обнажает исключительно геополитический, пантюркистский характер этого коридора.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ