Վարդան Օսկանյանի կինն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանն անդրադաձել է Դիլիջանում տարիներ առաջ իրեն մանկապարտեզի շեն տրամադրելու մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ Նա մասնավորապես գրել է.
«Հ1 հեռուստաալիքի այս ռեպորտաժը՝ վերաբերող «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը տրամադրված շենքին, չի ներկայացնում պատմությունը ամբողջական և ճշգրիտ ձևով։
Նախ և առաջ, շենքը տրամադրված չէր անձամբ ինձ, այլ՝ «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը, որը պաշտոնապես գրանցված բարեգործական կազմակերպություն է և ղեկավարվում է տնօրինության խորհրդի կողմից։ Այն ժամանակ, երբ կազմակերպությունը ստանձնեց շենքի պատասխանատվությունը, այն ոչ օգտագործման վիճակում էր։ Շենքը լիովին վերանորոգվեց, կահավորվեց և դարձավ ֆունկցիոնալ։
Ցավոք, շուտով շենքը լուրջ վնասներ կրեց առեղծվածային հրդեհի հետևանքով, որն առաջացավ կեսգիշերից հետո։
2018 թվականի զարգացումներից հետո, կազմակերպության տնօրինության խորհուրդը որոշեց ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը՝ սպասելով ավելի կայուն ժամանակների։ Երբ իշխանությունները դիմեցին շենքը վերադարձնելու խնդրանքով, խորհրդը որոշեց այն վերադարձնել տեղական իշխանություններին։
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 120 երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, սա խիստ կասկածելի է՝ հաշվի առնելով որ ամբողջ Հայաստանով, հատկապես մարզերում դպրոցներ և մանկապարտեզներ փակվում են։
կից՝ վերանորոգված և կահավորված շենքի բացման մամուլի հաղորդագրությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.