Последние новости

Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ

Այսօրվա քաղաքական իրականությունը Հայաստանում արմատական մտահոգություններ է առաջացնում ոչ այնքան կառավարման որակի, որքան դրա ուղղվածության էության վերաբերյալ:

Մենք ոչ միայն իշխանության կողմից ազգայինից ու հանրությունից տարանջատման, այլև պետական ​​դիսկուրսի համակարգային ապազգային վերափոխման ենք ականատես լինում: Պետական ​​իշխանությունը ներկայացնողների որոշակի մի խմբակի վարքագիծն ու հռետորաբանությունը մի իսկական մրցակցության է վերածվել. ով ավելի մեծ հետևողականություն կցուցաբերի արտաքին շահերի նկատմամբ, ով ավելի հեռու կգնա հայկական ինքնության ակունքային հիմքերի ոչնչացման գործում։

Ազգային խորհրդանիշների, Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային ավանդույթների և պատմական հիշողության արժեզրկմանը ուղղված յուրաքանչյուր նոր հրապարակային հայտարարություն հաստատում է, որ սա այլևս քաղաքական պայքար չէ, այլ քաղաքակրթական պառակտում: Սրանք, կարծես, գիտակցաբար ձգտում են դառնալ համաժողովրդական ատելության ու արհամարհանքի առարկա` կարծես հիմնավորելով, որ հենց սա է ծառայում որպես «հաջողության» ցուցիչ արտաքին հովանավորների աչքերում: Ազգային շահերն ու ինքնությունը, պետականությունն ու քաղաքական սուբյեկտայնությունը, պատմական հիշողությունն ու ժառանգությունը պաշտպանելուց հրաժարվելը, ըստ էության, դարձել է գոյատևման պարտադիր նորմ` ազգի հետ կապը կորցրած էլիտայի համար։

Այս իրավիճակը մեզանից պահանջում է ոչ միայն քննադատել, այլև հիմնարար կերպով վերագնահատել այն, ինչ մենք այսօր անվանում ենք ազգային ու պետական ​​պատասխանատվություն: Նման պայմաններում լռությունն ու անգործությունը հավասարազոր է մեղսակցության։

Ազգային-ազատագրական գիտակցությունը կարգախոս չէ, այլ մեր պետականության արժեքը հասկացող յուրաքանչյուրի պարտականությունը։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ իրենց բարոյական և ազգային աջակցությունը կորցրած ռեժիմները անխուսափելիորեն փլուզվում են։ Սակայն մինչև այդ պահը կարևոր է, որ ժողովուրդը հստակ ընկալի, որ մենք գործ չունենք ժամանակավոր քաղաքական ձախողման հետ, այլ ազգային Հայաստանի գաղափարը քանդելու համակարգային փորձի հետ։

Ես ընդունում եմ ազգային-ազատագրական պայքարի իմ բաժինը` հրաժարվելով լինել ազգային միջնաբերդի կործանման և մեր պետականության ավերակների վրա սրանց խրախճանքի դիտորդը։ Սա սոսկ քաղաքական անհամաձայնություն չէ։ Սա գոյաբանական հակամարտություն է նրանց միջև, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը գոյություն ունենա, և նրանց միջև, ովքեր ցանկանում են միայն պետության իմիտացիա՝ առանց ոգու, առանց ժողովրդի, առանց ապագայի։

Դավիթ ԱՆԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: ЖАЛКАЯ ПОПЫТКА ОБВИНИТЬ АРМЕНИЮ В ТОМ, В ЧЁМ АЗЕРБАЙДЖАН САМ СИСТЕМНО УЧАСТВУЕТ
    2025-06-16 10:00

    Азербайджан, ставший инструментом в руках Тель-Авива, сегодня представляет главную угрозу безопасности Ирана и всего региона, распространение подобных фальшивок не спасёт Алиева от ответственности за подрыв региональной стабильности и предательство интересов мусульманского мира, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, коснувшись азербайджанских обвинений в отношении иранских армян и спецслужбы Армении, якобы «передававших секретную информацию третьей стороне». Публикацию полностью приводим ниже.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: НАСТУПЛЕНИЕ НА ЦЕРКОВЬ – НОВЫЙ ЭТАП «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ»
    2025-06-16 09:28

    Церковь, как ранее парламент, суд или НКР становится помехой на пути к внутри-и-внешнеполитической гомогенизации, по которой уже не первый год последовательно продвигается Пашинян, написал в публикации «Наступление на церковь: новый этап «бархатной революции» в Армении?» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов.

  • ЮКЖД ЗАПУСТИЛА МЕЖДУНАРОДНЫЙ РЕЙС ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН
    2025-06-14 15:57

    Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.

  • АРМЕНИИ ЭТО БУДЕТ СТОИТЬ ДОРОГО: СПЕЦИАЛИСТЫ - О РИСКАХ ВЫХОДА ИЗ ЕАЭС
    2025-06-14 15:34

    Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ