ՀՅԴ․ Հայ եկեղեցու թիրախավորմամբ սպասարկում են թշնամական շահերը
Իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայ առաքելական եկեղեցու և վեհափառի դեմ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերների է դիմագրավում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն՝ դատապարտելով իշխանության գործելակերպն ու անվերապահ աջակցություն հայտնելով եկեղեցուն։
«Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։ Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ»,- նշված է ՀՅԴ հայտարարության մեջ։
Նշվում է, որ իշխանությունների ոտնձգությունները «թևեր տվեցին» Ադրբեջանի հոգևոր առաջնորդի անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու համար։
ՀՅԴ բյուրոն շեշտում է՝ հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը։ Ընդգծում են՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայ առաքելական եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և հայոց պետականության զորացման։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.