Երևանից որևէ ազդանշան չենք ստացել. Զախարովան` ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին
Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է հենց երկրի և ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չենք ստացել Երևանից։ ՀՀ պաշտոնատար անձինք հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան»,- ասաց Զախարովան։
Նա ընդգծեց, որ ռուսական ռազմակայանի ներկայությունը կարգավորվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրերով: Ընդ որում, նրա խոսքով, ռազմակայանի կարգավիճակի հարցը երբեք չի բարձրացվել Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության համատեքստում։
Միևնույն ժամանակ Մոսկվան տեղյակ է և հիմնավորված է համարում Բաքվի մտահոգությունը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ:
«Հայտնի է, որ այդ այսպես կոչված առաքելության աշխատակիցները լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին, իսկ Երևանին, իհարկե, հաշվետու չեն,-նշեց Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց` տարածաշրջանում որևէ կայունության նրանք չեն նպաստում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:49
Власти Армении нападками на ААЦ пытаются отвлечь общество от серьезнейших проблем и важнейших вызовов, стоящих перед страной. Об этом заявил бывший омбудсмен РА Арман Татоян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 15:43
На вопросы ИАЦ VERELQ отвечает политолог Бениамин МАТЕВОСЯН.
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.