Հենրիխ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՏԱՐԱԾԵԼ ԱԿՆՀԱՅՏ ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ անցել է իր գործելաոճին բնորոշ մանիպուլյացիաներին՝ փորձելով Հայաստանի դեմ տարածել ակնհայտ կեղծ և փաստերից զուրկ տեղեկատվություն։ Այս անգամ թիրախում են հայտնվել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները։
ՓԱՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՀՆԱՐ Է ՄԵՐԺԵԼ․
1․ Ադրբեջանը տարածաշրջանում Իսրայելի հիմնական հենակետն է։
• Ադրբեջանի տարածքում տարիներ շարունակ տեղակայված են իսրայելական հետախուզական համակարգեր, որոնց հիմնական թիրախը Իրանն է։
• Վավերացված է, որ Իսրայելի հետախուզական անօդաչու սարքերն օգտագործվում են հենց Ադրբեջանի օդային տարածքից՝ Իրանի նկատմամբ լրտեսական գործողությունների համար։
• Մի շարք հեղինակավոր աղբյուրներ հաստատել են՝ Իսրայելի «Մոսադ» ծառայությունն օգտագործում է ադրբեջանական ենթակառուցվածքները՝ Իրանի դեմ օպերացիաներ իրականացնելու նպատակով։
2․ Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունն ընդգրկում է միլիարդավոր դոլարների գործարքներ։
• Ըստ բաց աղբյուրների՝ Ադրբեջանն Իսրայելից գնել է զինտեխնիկա ավելի քան 6 միլիարդ դոլարով, ներառյալ «Harop» և «Hermes» անօդաչու սարքեր, ինչպես նաև «LORA» տեսակի հեռահար հրթիռային համակարգեր։
• Այդ զենքը ակտիվորեն կիրառվել է 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, հատկապես խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների դեմ։
3․ Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները բաց են, ռազմավարական և ընդգրկուն․
• Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական այցերը Բաքու, ինչպես նաև պաշտոնական մակարդակի համատեղ հայտարարությունները վկայում են՝ երկու երկրների միջև կա խոր, համակարգված և երկարաժամկետ համագործակցություն։
• Ադրբեջանը միակ շիա պետությունն է, որն ունի ռազմական և հետախուզական բաց դաշինք Իսրայելի հետ՝ հակադրվելով տարածաշրջանային բալանսին և համերաշխությանը։
Հայաստանին և հայկական համայնքին մեղադրելն՝ իրական մեղավորներից ուշադրություն շեղելու հերթական փորձն է։
Vesti.az-ի հրապարակած նյութը հիմնված է անանուն, անստույգ «աղբյուրների» վրա և չի պարունակում որևէ փաստական ապացույց։
Այս քարոզչական արշավի նպատակը մեկն է՝ Իսրայելի հետ իրենց դավաճանական համագործակցության հետևանքներից խուսափել՝ դրանից առաջացած ներքին և արտաքին վրդովմունքը ուղղելով այլ կողմի։
Հայաստանը երբեք չի ծառայել և չի ծառայի որևէ ուժի՝ Իրանի դեմ թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով։ Մեր երկու պետությունների միջև ձևավորված են պատմական, ռազմավարական և բարոյական ամուր կապեր, որոնք այսպիսի կեղծ սադրանքներով հնարավոր չէ խաթարել։
Հենրիխ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:07
«Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․