Последние новости

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԻՆՉՊԵ՞Ս ԱՋԱԿՑԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՎ ԴԻՄԱԴՐԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Գիտեմ, շատերդ ջղայն եք և հուզված։ Այսօր ընկերս գրել էր. «Անճարությունից ուզում եմ գոռալ»։ Բայց մենք անճար չենք։ Ստորև՝ այն մասին, թե ինչ կարող ենք, ինչ պետք է անենք։

Եկեք հանգիստ՝ սառը դատելով, փորձենք հասկանալ, թե որ քայլերն են արդյունավետ։

Շարքային ու միայնակ քաղաքացին, բնականաբար, Նիկոլին հեռացնել չի կարող, ըստ այդմ «Պետք է Նիկոլին հեռացնել» պատասխանը տվյալ դեպքում թեպետ տրամաբանական է հնչում, բայց անօգուտ է։

Ինչը սակայն չի նշանակում, որ սովորական մարդն անելիք չունի և որ անհատական մակարդակում չկան արդյունավետ ռազմավարություններ նիկոլականների դիրքերը թուլացնելու և Եկեղեցուն աջակցելու...

Հասկանանք ինչ է անում Նիկոլը, որպեսզի հասկանանք, թե ինչպես արդյունավետ դիմադրել

Ըստ էության այս փուլում Նիկոլը տեղեկատվական-հոգեբանական պատերազմ է վարում Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Իր նպատակը ոչ միայն Վեհափառին և եպիսկոպոսաց դասին վարկաբեկելն է, այլև հանրության մեծամասնությանը համոզելն է, որ Եկեղեցու զավթումն անխուսափելի է և որ չարժի պայքարել, իբր, «արդեն պարտված պատերազմում»։

Իր հերթին նրա մի քանի հարյուր ֆեյսբուքյան քարոզիչների հիստերիկ աշխուժության նպատակն էլ է ցույց տալը, թե Նիկոլն այս հարցում, իբր, հանրային լուրջ աջակցություն ունի։

Այս պրոպագանդան կարելի է չեզոքացնել՝ ցույց տալով, որ Եկեղեցուն, Վեհափառին, եպիսկոպոսաց դասին մեր աջակցությունն անգամներով ավելի մեծ է։

Եվ այսպես, ի՞նչ կարող է անել անհատը

1 Հնարավորինս հաճախ գնալ եկեղեցի։ Եթե ամեն կիրակի եք մասնակցում պատարագի, ապա կարելի է փորձել շաբաթվա մեջ ևս մեկ օր էլ գնալ ժամերգության (առավոտյան կամ երեկոյան)։ Եթե պատարագի չեք գնում, ապա սկզբի համար փորձեք ամեն կիրակի գնալ եկեղեցի։

2 Կարևոր է մոտենալ քահանաներին և ձեր աջակցությունը հայտնել Վեհափառին, եպիսկոպոսներին։ Չի խանգարի նաև դատապարտել նզովյալների հարձակումները Եկեղեցու վրա։

3 FB-ում հետևել Մայր Աթոռի պաշտոնական էջին, ձեզ հետաքրքրած գրառումները հավանել, տարածել, մեկնաբանել դրանց տակ։ Դա կօգնի, որ էջերի նյութերն ավելի լավ տարածվեն։ Դա կօգնի նաև ձեր ընթերցողներին տեսնել ձեր դիրքորոշումը։

4 Սոցցանցերում Եկեղեցուն աջակցող գրառումներ անել կամ, եթե տեսնում եք նման գրառում, այն հավանել, տարածել, մեկնաբանել։

5 Որոշ դեպքերում կարելի է Նիկոլի և իր հանցակիցների անբարոյական պահվածքը դատապարտող գրառումներ անել կամ այդպիսի գրառումները տարածել, հավանել, մեկնաբանել։

6 Ցուցադրել Եկեղեցու խորհրդանիշները, լինեն դա խաչեր, եկեղեցիների նկարներ ևն։ Եթե ինչ-որ մեկի մոտ այդպիսի նկար տեսնում եք, ապա հավանել, մեկնաբանել, մի խոսքով՝ աջակցություն ցույց տալ։

Ի՞նչ չարժի անել

- Չարժի վիրավորական բառապաշար, հայհոյանքներ օգտագործել։ Այո՛, աշխարհում երևի չկա այնպիսի հայհոյանք, որը կիրառելի չլիներ օկուպացիոն ռեժիմի կարկառուն գործիչների հանդեպ, բայց իջնելով հայհոյանքների մակարդակի դուք կանեք այն, ինչ հենց Նիկոլն է ուզում. ձեր ներդրումը կունենաք առանց այն էլ պառակտված ու բևեռացված հասարակության է՛լ ավելի մեծ պառակտման մեջ, կվանեք ձեզնից նորմալ մարդկանց, ովքեր, ի դեպ, մեծամասնություն են կազմում։

- Չարժի սպասարկել նիկոլական օրակարգերը՝ մտնելով դրանց քննարկումների մեջ։ Օրակարգերը իշխանության տեսակ են։ Մտնելով թշնամու օրակարգերի մեջ, նրա իշխանությունն եք ուժեղացնում։ Կուսակրոնության հարցերը, հոգևորականների անձերի քննարկումը (կապ չունի, թե որ կողմից եք վիճում) դա հենց այն է, ինչ պետք է Նիկոլին։ Որևէ կերպ մի՛ արձագանքեք Նիկոլի և իր հանցակիցների գրառումներին, մեկնաբանություններին։

Եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարող բաց արտահայտել ձեր դիրքորոշումը (օրինակ՝ պետական հիմնարկում եք աշխատում և ձեր ղեկավարությունը ձեզ ճնշում է նիկոլիզմը բաց քննադատելու համար), ապա կարող եք անել դա մերձավորների նեղ շրջապատում, որովհետև դա էլ է կարևոր։

Լինի դա անձնական շփումներում, թե ընտանեկան-ընկերական չատերում, հնարավորինս հանգիստ, հնարավորինս նրբանկատ ձևերով, առանց մարդկանց պաթոսով կամ ավելորդ հույզերով նյարդայնացնելու, պարբերաբար պատմեք, որ Նիկոլի արածը հանցագործություն է, ապօրինություն, Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկում։

Կարող եք այն գրառումները, որոնք ճիշտ եք համարում, ուղարկել ձեր բարեկամներին, ծանոթներին, Մեսենջերով, Whatsapp-ով կամ այլ հավելվածներով։ Հարցրեք իրենց կարծիքի մասին։ Եթե ձեր զրուցակիցը ձեզ հետ չի համաձայնվում, ոչինչ, հանգիստ քննարկեք, թե ինչն եք համարում խնդրահարույց Նիկոլի գործողություններում՝ առանց մտնելու Նիկոլի օրակարգերի մեջ։

* * *

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. պետք է հստակ գիտակցել, որ սա միայն 1–2 շաբաթվա, 1–2 ամսվա կամ թեկուզ 1–2 տարվա անելիք չէ։ Քանի դեռ Նիկոլը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, մենք պիտի ամեն օր, տարբեր մակարդակներում՝ հանրայինից մինչև անձնական շփումներ, պիտի դիմադրենք։

Հ.Գ. Ուրախ կլինեմ հարցերին պատասխանել։

* * *

Խնդրում եմ այս գրառումը տարածել ու նաև մեկնաբանություններում գրել, թե է՛լ ինչ կարող ենք անել ամեն մեկս անհատական մակարդակում, ամենօրյա ռեժիմով Եկեղեցուն աջակցելու և նիկոլականների հարձակումներին դիմադրելու համար։

Կարեն Վրթանեսյան, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Татевик АЙРАПЕТЯН: ЦЕЛЬ ПАШИНЯНА – УБЕДИТЬ АРМЯНСКУЮ ОБЩЕСТВЕННОСТЬ, ЧТО НУЖНО СДАТЬСЯ НА ВОЛЮ И МИЛОСТЬ СОСЕДНЕГО ДИКТАТОРСКОГО РЕЖИМА
    2025-07-05 10:14

    В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.

  • ЗАТУЛИН: ЗАДЕРЖАНИЕ РОССИЯН В БАКУ – ПОПЫТКА САМОУТВЕРДИТЬСЯ ЗА СЧЁТ РОССИИ
    2025-07-04 14:32

    Кризис в отношениях между Россией и Азербайджаном продолжает нарастать. Поводом для новой волны напряжённости стало задержание в Баку российских журналистов, представляющих агентство «Sputnik Азербайджан», - пишет в своем телеграм-канале первый заместитель председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин

  • CSI: МАКРОН ЗАЯВИЛ О ПОДДЕРЖКЕ ФРАНЦИЕЙ ДАВЛЕНИЯ НА АРМЯНСКУЮ АПОСТОЛЬСКУЮ ЦЕРКОВЬ
    2025-07-04 09:22

    Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию ​​и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».

  • АРДШИНБАНК ПОДВЁЛ ИТОГИ РОЗЫГРЫША ДЛЯ ДЕРЖАТЕЛЕЙ КАРТ MASTERCARD BUSINESS
    2025-07-03 14:57

    16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ