Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ․ ԳՐԵԹԵ ԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ՈՐ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ «ՀԻՄՔՈՒՄ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
«Ռուսական ՖՍԲ-ն՝ Անվտանգության դաշնային ծառայությունը տարածել է տեղեկություն, որ բացահայտվել է Ալրոսա ռուսական ընկերությունից ալմազների գողություն, որ իրականացվել է Հայաստան տեղափոխելու նպատակով: ՖՍԲ հայտարարության մեջ նշվում է, որ գողացված ալմազները Հայաստանում մատակարարվել են մի ընկերություն, որի շահառուներից է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Գրեթե կասկած չկա, որ բացահայտման «հիմքում» քաղաքականություն է: Համենայն դեպս, ՖՍԲ հաղորդագրությունից հասկանալի է, որ խոսքը ինչ որ տևական պրոցեսի մասին է: Ըստ երևույթին, բացահայտումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ առաջացել է դրա անհրաժեշտությունը, և ըստ ամենայնի՝ քաղաքական անհրաժեշտությունը»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու շարունակում.
«Հատկապես ինչո՞վ կարող է այն լինել պայմանավորված:
Այստեղ կարող ենք դիտարկել մի քանի ֆոնային մոտիվ: Առաջին ասոցիացիան կարող է լինել օրինակ հետևյալը: Նիկոլ Փաշինյանը գրոհում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, ռուսական հատուկ ծառայություններն էլ «ի պատասխան» թիրախավորում են Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Սուքիասյանին:
Մյուս ֆոնային հանգամանքը Նիկոլ Փաշինյանի այցն է Անկարա: Ի՞նչ կապ ունի այստեղ Խաչատուր Սուքիասյանը, կառաջանա հարց: Ըստ իս «կապն» այն է, որ Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի շրջապատում առանցքային դեմք է, որը հայ-թուրքական հարաբերության պայմանական ասած՝ «լոբբիստ» է, հատկապես տնտեսական բաղադրիչի իմաստով: Փաշինյանի այցի ընթացքում Թուրքիայում կարող էին քննարկվել նաև այդ բնույթի հարցեր:
Երրորդ հատկանշական ֆոնը, ըստ իս, Պետերբուրգի տնտեսական ֆորումն էր, որտեղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը խոսում էր այն մասին, որ Հայաստանի և ՌԴ միջև առևտրաշրջանառությունը նվազում է: Նա խոսում էր մոտ 2 միլիարդ դոլարի նվազման մասին, արտահայտելով ընդհուպ 6 միլիարդ դոլարի նվազման հավանականության մտահոգություն:
Շատերն այստեղ կարող են տեսնել Երևանին նախազգուշացում՝ ԵՄ օրակարգի հետ կապված:
Դա գուցե կա: Բայց, ըստ իս, կա նաև հակառակը: Օվերչուկը կարող էր ակնարկել, որ հայ-ռուսական առևտրաշրջանառության որոշակի մասը, և հատկապես՝ այսպես ասած վերաարտահանման մասը անցնում է ստվեր: Իսկ Ռուսաստանի համար ներկայումս թերևս կարևոր է առևտրաշրջանառության ֆիսկալ տրամաբանությունը: Համենայնդ դեպս այդ ֆոնին էլ ուշագրավ է ադամանդների պատմությունը, եթե նկատի ունենանք այն, որ սա կարող է արտահայտել նաև ներռուսական վերնախավային տնտեսա-քաղաքական խմբերի շահերի բախում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.