Փաշինյան․ ՀԷՑ-ի բաժնետոմսերը կհանենք ազատ աճուրդի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հենց պետականացվեց, նրա բաժնետոմսերը կհանվեն ազատ աճուրդի։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նախ նշեց, որ ՀՀ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում` էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։
Փաշինյանը պատմեց, որ «Հոմպլեքս» հիպերմոլի բացման արարողությանն է մասնակցել, և այդ ժամանակ մոլը հոսանքազրկվել է։
«Մարդիկ 70 մլն դոլարի ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։ Այստեղ երկու տարբերակ կա` կա՛մ հատուկ սաբոտաժ է արվել, կա՛մ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք (նկատի ունի ՀԷՑ–ը. խմբ.) բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ (ՀԷՑ–ի ազգայնացում/պետականացում. խմբ.), առաջիկայում պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Այդ գործընթացը չի լինի մեկփուլանի, բայց պետությունը շատ արագ պետք է վերցնի ՀԷՑ–ի կառավարումը։ Հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկել ենք»,– հայտարարեց նա։
Նա տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստով, որը նախատեսված է հուլիսի 1–ին, ՀԷՑ–ի հետ կապված օրենսդրական համապատասխան փոփոխությունները կիրականացվեն։ ՀՀ վարչապետի խոսքով` հենց պետությունը ստանձնի ՀԷՑ–ի կառավարումը, դրանից հետո իրենք ավելի հանգիստ պայմաններում կքննարկեն հետագա սցենարները, թե ինչ պետք է անեն։
Ըստ Փաշինյանի` սցենարներից մեկը կլինի այն, որ ՀԷՑ–ի բաժնետոմսերը կդրվեն ազատ աճուրդի։
«Այս դեպքում այնպիսի երաշխիքներ պիտի ստանանք, որ ոչ միայն կորպորացիաները, ընկերությունները, այլև ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան բաժնետոմսեր ձեռք բերելու և, օրինակ, ժառանգելու իրենց երեխաներին։ Նման հեռանկար ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված»,– ընդգծեց նա։
Փաշինյանը նշեց, որ այս ամենը իրենց սկսած գործընթացների կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.