Պեսկով․ Վլադիմիր Պուտինի և Ալիևի միջև զրույցը դեռ «օրակարգում չէ»
Իրավապահ մարմինների գործողությունները չեն կարող հիմք հանդիսանալ դիվանագիտական դեմարշների համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը պահանջում է հետաքննություն անցկացնել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների վերաբերյալ։
«Մենք անկեղծորեն ցավում ենք ընդունված որոշումների համար»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ կարևոր է շարունակել աշխատանքը՝ «բացատրելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, նման դեմարշների պատճառ են հանդիսացել», հաղորդել է РБК-ն։
Պեսկովին նաև հարցրել են, թե արդյոք նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև զրույց։ Նա պատասխանել է, որ զրույցը դեռ «օրակարգում չէ»։ «Բայց մյուս կողմից, եթե դրա կարիքը լինի, ապա, իհարկե, այն կկայանա հնարավորինս շուտ»,- ավելացրել է Պեսկովը։
Ռուսաստանը հետաքրքրված է «Ադրբեջանի հետ բարի հարաբերությունների» հետագա զարգացմամբ», ավելացրել է Պեսկովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 12:12
Идея пантюркизма никогда не получала и сейчас не получает однозначного одобрения всех сверхдержав с учетом вытекающих из этого необратимых последствий. Об этом на своей странице в «Facebook» написал бывший министр юстиции Армении Геворк Даниелян.
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.