Последние новости

ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ՖՐԱՆՍԻԱՆ ՔՆՆԱԴԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում։ Վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- երեկ այսպես է մեկնաբանել Փաշինյանի հետ իր հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ավելի համոզիչ լինելու համար գրառումն անելով հայերեն։ Այս խոսքերը վրդովմունք առաջացրեցին հայ հասարակության շրջանում, իսկ մի շարք քաղաքական գործիչներ և փորձագետներ անվանեցին դրանք աջակցություն Հայաստանում ավտորիտարիզմի կայացմանը և միջամտություն երկրի ներքին գործերին:

Մակրոնի հայտարարությունը «ԳԱ»-ի խնդրանքով մեկնաբանեց Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար, ֆրանսիացի հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը:

«Նախ նշեմ, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Արևմուտքի դիրքորոշումն իր սեփական նպատակներն է հետապնդում։ Մասնավորապես, Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումը վերջին շրջանում որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Եվ այն փաստը, որ այդ երկրում Ֆրանսիայի դեսպանը վերջերս այցելել է Բերձոր ու Շուշի և այնտեղ հանդես եկել հայտարարություններով, որոշակի ուղերձ է պարունակում։

Փարիզի և Բաքվի հարաբերություններում առկա խնդիրները հանգում են մի շարք գործոնների։ Նախ, Ֆրանսիայի մի շարք քաղաքացիներ ներկայումս գտնվում են ադրբեջանական բանտերում։ Նրանցից մեկը վերջերս ազատ արձակվեց, և ենթադրում եմ, որ դրա դիմաց Փարիզն իր կողմից կոնկրետ քայլեր է ձեռնարկել։ Թե հատկապես ինչ քայլեր, մենք դեռ կտեսնենք, բայց, ամենայն հավանականությամբ, դեսպանի այցն ու հայտարարությունները պայմանավորվածության մասն էին։

Երկրորդը առևտրատնտեսական գործոնն է։ Նոր Կալեդոնիայում և Ֆրանսիայի անդրծովյան այլ տարածքներում Բաքվի գործունեության հետևանքով երկկողմ հարաբերություններում առաջացած խնդիրները, հավանաբար, վնաս են հասցրել այդ ոլորտում Փարիզի շահերին: Ամենայն հավանականությամբ, երկու երկրներն էլ ջանքեր են գործադրում հարաբերությունների կարգավորման համար։

Այնպես որ պետք չէ որևէ բանից զարմանալ: Ի վերջո, ինչո՞ւ պիտի Ֆրանսիան քննադատի Փաշինյանի քաղաքականությունը, եթե դա չի անում Հայաստանի ժողովուրդը։ Եթե հայերը կորցրել են Արցախը, եթե վաղը կորցնեն երկրի հարավը, դա առանձնապես չի մտահոգում Ֆրանսիային, որը տարածաշրջանում ունեցել է և ունի սեփական շահեր:

Հարցն այստեղ այլ է. հայ ժողովուրդը, համենայն դեպս նրա զգալի մասը, համոզված է, թե Ֆրանսիան պետք է լուծի Հայաստանի բոլոր խնդիրները: Անշուշտ, Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիր է, առաջին հերթին այն պատճառով, որ այնտեղ ապրում է շուրջ 600 000 հայ։ Բայց այդ բարեկամական վերաբերմունքն ավարտվում է այն պահին, երբ տեղի է ունենում շահերի բախում։ Եվ Ֆրանսիան, իհարկե, չի կռվի հայերի փոխարեն, եթե, ասենք, նույն «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա։

Բազմաթիվ հայեր վստահ են, թե Ֆրանսիան Հայաստանի «ավագ եղբայրն» է, և եթե ֆրանսիացիները ջերմ են վերաբերվում հայերին, ապա Ֆրանսիան պարտավոր է փրկել Հայաստանը: Դա պարզապես թյուրիմացություն է: Վաղուց ժամանակն է հասկանալու. հայկական շահերը պետք է պաշտպանի բնավ ոչ ֆրանսիական պետությունը։ Ֆրանսիան, ինչպեսև, ի դեպ, Ռուսաստանը, հետապնդում է առաջին հերթին իր սեփական շահերը։

Եթե Հայաստանն այսպիսի խայտառակ քաղաքականություն է վարում, ապա ոչ մի երկիր իր շահերին հակառակ չի քննադատի այդ քաղաքականությունն ու հանդես չի գա դրա դեմ»։

Հիլդա Չոբոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի մեր կայքում առաջիկա օրերին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕЗ ОЗДОРОВЛЕНИЯ АРМЕНИИ ДИАСПОРЕ НЕ УДАСТСЯ ПРЕОДОЛЕТЬ СВОИ «БОЛЕЗНИ»
    2025-07-05 09:43

    А без того, чтобы услышать голос всей страны, а не одного только Еревана, у оппозиции ничего не получится, считает наша собеседница – руководитель парижского Центра права и урегулирования конфликтов «Кавказ», известный французский общественно-политический деятель Хильда ЧОБОЯН.

  • «ДАЖЕ ДЛЯ НИХ ЭТО ЧЕРЕСЧУР»: ДЕПУТАТЫ «ГД» - ПРОТИВ ОСВОБОЖДЕНИЯ АРМЯНСКИХ ПЛЕННЫХ
    2025-07-04 09:12

    3 июля член фракции НС «Айастан» Лилит Галстян опубликовала заявление, которым констатировала кажущийся невероятным даже для гэдэшной своры факт. Депутаты николовской фракции, вместе с которыми она в составе делегации РА участвовала в заседании Парламентской ассамблее ОБСЕ, отказались поддержать предложение о включении в итоговую резолюцию пунктов, касающихся армянских пленных, а также защиты культурного наследия Арцаха. «Более того, оказалось, что представители от власти не только не присоединились к предложению, но и достигли взаимопонимания с азербайджанской делегацией», - заявила Галстян.

  • ХИЛЬДА ЧОБОЯН: С КАКОЙ СТАТИ ФРАНЦИИ КРИТИКОВАТЬ ПОЗОРНУЮ ПОЛИТИКУ АРМЕНИИ?
    2025-06-30 09:35

    «Я выразил солидарность Франции в ответ на попытки дестабилизировать демократию в Армении. Я также подтвердил нашу поддержку его смелых усилий по установлению мира с Азербайджаном и нормализации отношений с Турцией» - так прокомментировал вчера свой телефонный разговор с Пашиняном президент Франции Эмманюэль Макрон, для пущей убедительности написав пост на армянском языке. Эти слова вызвали возмущение в армянском обществе, а ряд политиков и экспертов назвали их поддержкой становлению авторитаризма в Армении и вмешательством во внутренние дела страны.

  • ЗАЗВОНЯТ ЛИ КОЛОКОЛА ЭЧМИАДЗИНА?
    2025-06-27 09:48

    «Пашинян скоро пойдет за Его Святейшеством. Не хочу делать зловещие прогнозы, но думаю, что Никол может и достичь своей цели. Во всяком случае, реакция церкви на арест Баграта Србазана и репрессии в отношении участников «Священной борьбы», к сожалению, не дает повода думать иначе. Перед зданием суда в среду должны были быть десятки священнослужителей… Но их не было. Взамен Высший духовный совет осудил «намерение искусственно связать упомянутый процесс с Церковью и спекулировать на имени Первопрестольного Святого Эчмиадзина». Такова реальность: каждая слабость несет за собой следующую. Очередь – за Церковью, за Верховным Патриархом», – написал вчера политолог Грант Мелик-Шахназарян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ