Последние новости

ՀԱԵ-Ի ՀՈՏԸ ԲՆԱՎ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ

Ախ, ո՜նց շշպռեց Արարատ Միրզոյանը Լավրովին՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Ասել է թե՝ թող այսուհետ խրատ լինի քեզ, և ոչ միայն քեզ, այլև խորհրդարանում քո համախոհներին, քաղաքագետներին ու լրագրողներին։ Միրզոյանին հաջորդեց Լավրովի դատապարտման իշխանամետ քաղաքագետների երգչախումբը՝ սկսած Արման Բաբաջանյանից, որը պահանջեց, որ ի պատասխան Լավրովի խոսքերի՝ Հայաստանը պաշտոնապես լքի ՀԱՊԿ-ը...

Հասկանալի է, որ Մակրոնի այն խոսքերը, թե Ֆրանսիան աջակցում է Փաշինյանին հայկական ժողովրդավարության վրա հարձակումների դեմ պայքարում, այդ ընկերախմբից ոչ մեկը միջամտություն չհամարեց։

Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն է. Մակրոնի հայտարարությունն իսկապես միջամտություն է, քանի որ նա իր գնահատականն է տալիս Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին, իսկ Լավրովի խոսքերը՝ ոչ, և դա հեշտ է ապացուցել:

Լավրովը մտահոգություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալված գործընթացների առնչությամբ։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ ի դժբախտություն Փաշինյանի ու իր թիմի, ՀԱԵ-ն բացառապես Հայաստանի քաղաքացիների Եկեղեցին չէ, իսկ Գարեգին Երկրորդը միայն Հայաստանի քաղաքացիների Կաթողիկոսը չէ։

Ի տարբերություն Փաշինյանի, որը միայն Հայաստանի վարչապետն է և այդ պատճառով իրեն թույլ է տալիս հայտարարել, թե ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերի շահերն իր «արքայական» գործը չեն, Գարեգին Բ Կաթողիկոսը ներկայացնում է իր ողջ հոտին, այդ թվում նրանց, ովքեր այլ երկրների քաղաքացի են։ Վերջիններս, ինչպես հայտնի է, ավելի մեծաթիվ են, քան Հայաստանի քաղաքացիները։ Այնպես որ Կաթողիկոսի հոգևոր իշխանությունը, ի տարբերություն Փաշինյանի աշխարհիկ իշխանության, սահմաններ չունի, և դեռ հարց է, թե Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների թիվը քանի անգամ է գերազանցում ՀՀ քաղաքացիների թվին

Ի դեպ, այդ իսկ պատճառով, ի տարբերություն Փաշինյանի, որն իրեն սահմանափակում է միայն Հայաստանի քաղաքացիների շահերով՝ իր փաշինյանական ընկալմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրավունք չունի չներկայացնել իր հոտի այն հատվածի իղձերն ու հոգսերը, որոնք Հայաստանի քաղաքացի չեն։

ՀԱԵ-ն իր թեմերն ու ծխականներն ունի աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Իրավունք ունե՞ն հայկական (և ոչ միայն հայկական) ծագում ունեցող ՌԴ քաղաքացիները, որոնք ՀԱԵ ծխականներ են, իրենց կարծիքն ունենալ Եկեղեցու ղեկավարի դեմ Փաշինյանի սանձազերծած արշավի վերաբերյալ։ Անշուշտ։ Եվ նրանք ոչ միայն ծխականներ են, այլև պարզապես հավատացյալներ, պարզապես հայեր։ Իսկ եթե ունեն այդ իրավունքը, ապա պետք է հասկանալ, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը ներկայացնում է նաև Հայ Առաքելական Եկեղեցու ՌԴ քաղաքացի ծխականներին, իրավունք ունի բարձրաձայնել նրանց կարծիքը, մտահոգությունները, քանի որ, ընդգծենք ևս մեկ անգամ, դա վերաբերում է ոչ թե բացառապես Հայաստանին, այլ աշխարհի տասնյակ երկրներում իր թեմերն ու ծխականներն ունեցող Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին։ Եվ առհասարակ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացներին։

Այն երկրների ներկայացուցիչները, որտեղ կան Հայ Առաքելական Եկեղեցու թեմեր, լիովին իրավունք ունեն իրենց մտահոգությունը հայտնել այն գործընթացների առնչությամբ, որոնք ընթանում են կրոնական կառույցի շուրջ, որի հետևորդներն են այդ երկրների քաղաքացիները: Ի դեպ, նման երկրների պատգամավորների նույնիսկ անմիջական պարտականությունն է ներկայացնել բացի ամենայնից նաև իրենց այն համաքաղաքացիների շահերը, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են։

Ամոթ է, որ Հայաստանի ԱԳ նախարարը դա չի հասկանում։ Հասկանալի է, այնտեղ Կայա Կալլաս կա, Միրզոյանն ուզում էր իրեն ցուցադրել, բայց այդուհանդերձ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПРЕМЬЕР БЕЗ ТОРМОЗОВ
    2025-07-22 09:44

    Пока Алиев проводит в Шуши медиа-форум с участием представителей более 50 стран и между делом традиционно прикалывается над Пашиняном на публике, последний готовит в Эчмиадзине митинг против ААЦ. Именно против ААЦ, а не католикоса, как старается "аргументировать" Пашинян. Против ААЦ, поскольку, как показали предыдущие дни, армянское духовенство всего мира на стороне Католикоса. Пашиняну, несмотря на все усилия, внести раскол в среду духовенства не удалось, а предоставление общественного эфира двум попам-расстригам для охаивания католикоса выставило Пашиняна на смех.

  • РЕЖИССЕР ВЗЯЛ ПАУЗУ
    2025-07-19 09:40

    Премьер ушел в 5-дневный отпуск, сообщила его пресс-служба. Оно и понятно. Объявил войну с Церковью, съездил к Эрдогану, занялся моральным обликом католикоса и архиепископа, посадил известного бизнесмена, разоблачил «заговор», пообщался с Алиевым, пообещал ему «коридор», а своему электорату - национализацию «Электрических сетей» и голову католикоса.

  • УМНАЯ ЖЕНЩИНА ПРИДУМАЕТ…
    2025-07-17 09:41

    Пресс-конференция Пашиняна сюрпризов не принесла. Ранее сделанные оценки подтверждаются, по сути, ничего нового, ни в плане содержания, ни в плане традиционного популистского бла-бла-бла….

  • ...И ВОТ ПРИХОДИТ АМЕРИКА…
    2025-07-15 11:17

    После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ