«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»
Քաղաքագետ-կովկասագետ, հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանը երեկ սոցցանցերում տեղեկացրեց, որ իր մուտքը Հայաստան արգելել են: «Պյատիգորսկից վերադառնում էի Երևան, որտեղ մասնակցել էի «Կովկասյան երկխոսությանը», խոսել արմատականության մասին, որ տարածում է Թուրքիան Կովկասում։ Հայաստան ժամանելուն պես ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները հայտարարեցին, որ իմ մուտքը երկիր արգելված է»,- գրել է նա:
Եվ հարց տվել. «Ո՞րն է արգելքի պատճառը։ Այն, որ ԶԼՄ-ներում հանդես եմ եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ: Թե՞ որ խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին»։
Հայաստան մուտքի անօրինական մերժումը վաղուց դարձել է փաշինյանական ռեժիմին անհաճո հայտնի անձանց՝ քաղաքական գործիչներին, փորձագետներին, Սփյուռքի առաջնորդներին ու ակտիվիստներին, հրապարակախոսներին «պատժելու» միջոց։ Հիշեցնենք, որ այդ անկասկած պատվաբեր ցուցակում տեղ են գտել այնպիսի մարդկանց անուններ, ինչպիսիք են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը և նրա դուստրը՝ Սյունեն (հետագայում երեքի նկատմամբ արգելանքն էլ դատարանի որոշմամբ հանվեց), Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը։
Ռուսաստանի քաղաքացիներից՝ Անդրանիկ Միհրանյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Կոնստանտին Զատուլինը, Ֆրանց Կլինցևիչը:
Այժմ ահա այս ցուցակը համալրվեց ևս մեկ հայտնի մարդու անունով: Ընդ որում Իգիթյանը, թեև Ռուսաստանի քաղաքացի է, վերջին 16 տարիներին ապրում ու աշխատում է պատմական Հայրենիքում, պաշտոնապես գրանցված է Երևանում, որտեղ ունի իր սեփական բնակարանը: Արգելքի պատճառը դեռ հայտնի չէ։ Սակայն անմիջապես աչքի է զարնում այն հանգամանքը, որ քաղաքագետը վերադառնում էր խորհրդաժողովից, որի ընթացքում խոսել էր Թուրքիայի կողմից տարածաշրջանում արմատականության տարածման մասին։
Սա առավելևս ցուցանշական է, քանի որ, ինչպես Կարենն ինքը նշեց «ԳԱ»-ի հետ զրույցում, նախկինում բազմիցս ուղևորությունների մեկնել տարբեր երկրներ և երբեք որևէ խնդիր սահմանի վրա չի առաջացել: Ուշադրություն է գրավում նաև համընկնումը վերջին շաբաթներին ռեժիմի կողմից ծավալված հակառուսական քարոզչության հերթական ալիքի հետ։
Իգիթյանը, սակայն, համարում է, որ արշավը ոչ թե հակառուսական, այլ հակահայկական բնույթ է կրում։ «Բռնաճնշումներ են ընթանում, ըստ էության, բոլոր նրանց դեմ, ումից դժգոհ են Ադրբեջանի կամ Թուրքիայի իշխանությունները։ Օրինակ, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը սկսվեց ՀԱԵ-ի հասցեին Ալլահշուքյուր Փաշազադեի կտրուկ հայտարարություններից անմիջապես հետո»,- ընդգծում է նա։
Հնարավոր է արդյոք, որ արգելքը կապված լինի Թուրքիայի թեմայով ելույթի հետ, թե՞ գործ ունենք իշխանությունների հասցեին մշտական քննադատության մի ամբողջության և կոնկրետ դրվագի հետ, որը պարզապես հարմար առիթ դարձավ։ «Բարդ հարց է։ Չէ որ Հայաստանում ձերբակալությունները սկսվեցին Փաշինյանի Թուրքիա կատարած կայծակնային այցից հետո։ Հնարավոր է, որ առկա է գործոնների համընկնում»,- նշում է Իգիթյանը։
Քաղաքագետը փորձել է պարզել արգելանքի պատճառը, սակայն որևէ պատասխան չի ստացել։ Գործով կզբաղվի փաստաբանը։ Դատարան դիմել Իգիթյանը դեռ չի որոշել. «Կխորհրդակցեմ փաստաբանի հետ»:
«Ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել և օգնություն առաջարկել։ Եվ ցանկանում եմ ընդգծել. այն զրկանքները, որ կրում եմ, ոչինչ են այն ամենի համեմատ, ինչ ապրել և հիմա էլ ապրում են արցախահայերը։ Իմ տանը մեկ տարուց ավելի ապրել է Ստեփանակերտից մի ընտանիք, և ես գիտեմ, թե որքան ծանր են նրանք տանում Հայրենիքի կորուստը։ Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում ուշադրություն դարձնել մեր արցախցի հայրենակիցների իրավունքների խնդրին»,- մեր զրույցի վերջում ասաց Կարեն Իգիթյանը։
Մինչդեռ նրա հաղորդագրությունը բազմաթիվ արձագանքներ ու մեկնաբանություններ առաջացրեց սոցցանցերում, ընդ որում շատերը միջադեպի մեջ միանգամայն հիմնավորված տեսնում են թուրքական հետքը։
Այսպես, քաղաքագետ Էդգար Էլբակյանը վստահ է, որ Հայաստանում անցանկալի անձանց ցուցակը կազմում են Թուրքիայում։ «Այս մարդկանց միավորում է մեկ էական բան՝ Հայաստանում հաստատված թուրքական կարգերը բացահայտելը և այդ կարգերի ոչնչացման օգտին գործելը»,- գրում է Էլբակյանը։
Ռեժիսոր և հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն իր հերթին հայտարարեց, որ քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մտնել Հայաստան Թուրքիայի Քր.օր.-ի տխրահռչակ 301-րդ հոդվածի համաձայն: «Հայաստանում 7 տարի է դե ֆակտո գործում է Թուրքիայի ռասիստական 301 հոդվածը, որով պատիժ է հասնում թուրք ազգին (նախկինում՝ թուրքականությունը) վիրավորելուն: Ով Հայաստանում անցնում է այս հոդվածով, նրա գլխին ապօրինի կապում են Հայաստանի որևէ օրենք ու պատժում, բայց իրականում թուրքական օրենքով է որոշվել՝ ում դեմ գործ հարուցեն»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Այն, որ այս կամ այն հայտնի գործչին Հայաստանում անցանկալի անձ հայտարարելը բացարձակ կամայական բնույթ է կրում ու կապված է ռեժիմի և անձամբ Փաշինյանի հասցեին քննադատության հետ, կասկածից վեր է: Դրա հետ մեկտեղ հարց է առաջանում. ինչի՞ են ձգտում իշխանությունները նման սկանդալային արգելքներով։
Ուզում են լռեցնե՞լ. բայց ավելի շուտ հակառակն է ստացվում։ Ցուցադրաբար պատժո՞ւմ են իրենց քաղաքական ընդդիմախոսներին։ Բայց Մուրադ Փափազյանի, հայր և դուստր Աբրահամյանների հետ կապված նախադեպերը, որոնք դատարանի միջոցով հասան «պերսոնա նոն գրատա» կարգավիճակի չեղարկման, պիտի որ սթափեցնեին իշխանավոր խևին և ստիպեին նրան հրաժարվել այդ արատավոր պրակտիկայից։
Հաշվի առնելով ասված ամենը՝ Կարեն Իգիթյանի մուտքի արգելումը հենց Պյատիգորսկի խորհրդաժողովում նրա ելույթից հետո խիստ հավանական է դարձնում թուրքական հետքի մասին վարկածը, մանավանդ որ դեռևս մայիսի վերջին նա առանց խնդիրների վերադարձել է Հայաստան հերթական ուղևորությունից։
Փաշինյանն այլևս չի էլ փորձում թաքցնել, թե ով է իր իրական տերը և իշխանության պահպանման երաշխավորը։ Ընդ որում, դատելով ըստ ամենայնի՝ միակ տերը, և Ստամբուլ կատարած ուղևորությունը մի ավելորդ անգամ համոզիչ կերպով ապացուցեց դա։ Երկրում բողոքի տրամադրությունների աճի և Հայաստանի թուրքացմանը դիմակայության ակտիվացման խորապատկեին Նիկոլի վախերն ու առաջնահերթությունները ձեռք են բերում ոչ միայն պարզապես ցուցադրական, այլև արդեն բացահայտ տենդագին բնույթ, որն արտահայտվում է փաստացի վա բանկ գնալով. «Այս հարցի (անցանկալի հայտարարված անձանց – Մ.Գ.) և առհասարակ ազգային բոլոր տեսակի անարդարությունների վերջը կարող է տրվել միմիայն ազգային իշխանափոխությամբ և Հայաստանում ազգային պետության կառուցմամբ, որ կզբաղվի ոչ միայն հայաստանաբնակների, այլև աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանությամբ»,- գրում է Էդգար Էլբակյանը, և նրա հետ անհնար է չհամաձայնել:
Եվ վերջինը։ Կարենի հաղորդագրությունից հետո վրդովմունքի ու զայրույթի բազմաձայնության մեջ մի ծպտուն անգամ չի լսվում այն բուհից, որտեղ նա արդեն մի քանի տարի դասավանդում է: Լռում է Ռուս-Հայկական համալսարանի ղեկավարությունը, լռում է դասախոսական կազմը, լռում են ուսանողները: Այլ կերպ, քան խայտառակ ու ամոթալի, այդ լռությունը դժվար է անվանել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:44
Политолог-кавказовед, преподаватель Российско-Армянского университета Карен Игитян сообщил вчера в соцсетях о том, что ему запретили въезд в Армению. «Возвращался в Ереван из Пятигорска, где участвовал в «Кавказском диалоге», говорил о радикализме, который Турция распространяет на Кавказе. По прибытии в Армению сотрудники Пограничных войск СНБ объявили, что въезд в страну мне запрещён», – написал он. И задался вопросом: «В чем причина запрета? В том, что выступал в защиту Армянской Апостольской Церкви в СМИ? Или говорил о радикализме, который распространяет Турция?»
-
2025-07-05 09:43
А без того, чтобы услышать голос всей страны, а не одного только Еревана, у оппозиции ничего не получится, считает наша собеседница – руководитель парижского Центра права и урегулирования конфликтов «Кавказ», известный французский общественно-политический деятель Хильда ЧОБОЯН.
-
2025-07-04 09:12
3 июля член фракции НС «Айастан» Лилит Галстян опубликовала заявление, которым констатировала кажущийся невероятным даже для гэдэшной своры факт. Депутаты николовской фракции, вместе с которыми она в составе делегации РА участвовала в заседании Парламентской ассамблее ОБСЕ, отказались поддержать предложение о включении в итоговую резолюцию пунктов, касающихся армянских пленных, а также защиты культурного наследия Арцаха. «Более того, оказалось, что представители от власти не только не присоединились к предложению, но и достигли взаимопонимания с азербайджанской делегацией», - заявила Галстян.
-
2025-06-30 09:35
«Я выразил солидарность Франции в ответ на попытки дестабилизировать демократию в Армении. Я также подтвердил нашу поддержку его смелых усилий по установлению мира с Азербайджаном и нормализации отношений с Турцией» - так прокомментировал вчера свой телефонный разговор с Пашиняном президент Франции Эмманюэль Макрон, для пущей убедительности написав пост на армянском языке. Эти слова вызвали возмущение в армянском обществе, а ряд политиков и экспертов назвали их поддержкой становлению авторитаризма в Армении и вмешательством во внутренние дела страны.