ԶԱՆԳԵՐԸ ՊԵՏՔ Է ՂՈՂԱՆՋԵՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Խոսք ունեմ թե հայ մարդկանց և թե հայ հոգևորականներին:
Քաղաքական օրակարգը մեկն է և կարիք ունի հայ մարդու մեկ հասարակ պատասխանի: Դու որտեղ ե՞ս 1700 ամյա ՀԱՅ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ, որտեղ մկրտվել ես, կրում ես հայի գեն, կերպ, և ունես Պատմական Հայաստանի ինստիտուցիոնալ հիշողություն, արժեք ու պատիվ, թե Փաշինյան Նիկոլ Վովայի 7 տարեկան տարբեր գույներ, կերպեր, պատվերներ, կարմիր գծեր հատած ու խորացրած «իրական հայաստանի» մեջ: Սա է քաղաքական բովանդակային օրակարգը իր պատասխանով: Կամ էստեղ ես կամ էնտեղ: Գծեք ձեր ջրբաժանը: Մնացյալը երկրորդային է և տեխնիկայի հարց:
Սիրելի հոգևորականներ, ի պաշտպանություն ձեզ, ձեր կողքին և Մայր Աթոռի մեջ լինելու համար օդ ու ջրի պես պետք է ձեր բոլորի հավաքական, եթե կուզեք անհատական ձիգ, հստակ կոչն ու համախմբան ուղերձը և ձեր պատրաստակամության ցուցադրությունը ձեր հավատավոր ժողովրդին: Դուք բոլորդ եք «Մեր Տան» պաշտպանության դռնապանը: Վտանգը արդեն դարանակալել է Մայր Աթոռի արվարձաններում և սպասում է հարձակման հրամանի: Մայր Աթոռում պաշտպանության՝ կուզեք հրամանատարները, կուզեք առաջնորդները մենք չենք կարող լինել, մենք կարող ենք լինել ձեր զինվորը: Եթե եկեղեցու զանգ պետք է հնչի, պետք է հնչեն Հայաստանի բոլոր, անխտիր բոլոր եկեղեցիների զանգերը միաժամանակ և անընդմեջ Մայր Աթոռից մինչև ամենախուլ գյուղի զանգ ունեցող մատուռի զանգը: Միայն տոտալ և ամբողջական ահազանգի և այդ ահազանգը ընդունելու և ամբողջ ծավալով մարտահրավերին ու վտանգին դիմակայելու և թույլ չտալու պարագայում կհասնեք նրան, որ ձեր հավատավոր հոտը ամբողջությամբ և ձիգ կանգնի ի պաշտպանություն ձեզ վստահ լինելով, որ աննահանջ եք լինելու, պինդ եք լինելու, ներսում ամուր եք լինելու և միաբան:
Հավատացեք, որ ձեր խոհեմությունն ու զսպվածությունը ոչ մեր կողմից, բայց այս իշխանության կողմից ընկալվում է որպես թուլություն և խոցելիություն: Նրանք վայրի քաղաքական են անայլընտրանք: Լայն պաշտպանական գծի ստեղծման համար այս ինֆորմացիոն հասարակության հետ պետք է աշխատել, ոչ թե ավանդական և ոչ օպերատիվ միջոցներով , այլ հանդուգն, վստահ,վճռական, եթե կուզեք PR և նախահարձակ միջոցներով: Սա է անհրաժեշտ պերմանենտ պաշտպանությունից հակահարձակման անցնելու համար:
Պատկերավոր ասած՝ խնդրում եմ այլևս միայն Էջմիածնում զանգեր չհնչեցնել, դրանք ոչ Երևանում և ոչ էլ որևէ այլ հեռավոր գյուղում կամ շրջանում լսելի չեն և ավելի շատ նման են հնչեցնենք հնչեցնելու համարի, քան իրական պաշտպանության անհրաժեշտության կարիքի և կոչի:
P.S. Նա առաջնորդում է պղծությունը դա ներկայացնելով որպես ազատագրում: Դուք առաջնորդեք ազատագրումը պղծությունից Աստծո Տանը: Դա արեք բաց հանդուգն ուղիղ և կոնկրետ և ձեր հավատավորները կլսեն ձեզ:
ՎԵՐՋՆԱԽԱՂ
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, քաղաքագիտության դոկտոր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 14:55
10 июля в Абу-Даби состоится двусторонняя встреча Никола Пашиняна и Ильхама Алиева.
-
2025-07-09 10:03
Обращаюсь как к армянскому человеку, так и к армянскому духовенству. Сегодня есть одна политическая повестка, и она нуждается в простом ответе армянина.
-
2025-07-09 10:01
«Суть их пропаганды проста: создать образ врага там, где есть духовная власть, а затем предстать в качестве освободителя – Мессии. Но это уже не обычная властная пропаганда. Это душевная патология человека, который уверен, что является последней инстанцией права и истины», - написал на своей странице в ФБ член Совета РПА Микаел Григорян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-09 09:59
«Если «возвращение» азербайджанцев будет обсуждаться в русле дискурса не «Западного Азербайджана», а «Реальной Армении», то каково отношение Еревана к «возвращению» (ведь суть проблемы совершенно в другом – в «ВОЗВРАЩЕНИИ» азербайджанцев)? Этот вопрос в повестке отклоняется или считается приемлемым для обсуждения? Позиция Армении в этом вопросе не ясна и армянской общественности не известна, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.