Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
էջմիածին քաղաքի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել, գրել է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքին հայտնի է դարձել, որ «Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը»։ Կայքը նշել է, որ նախկին քաղաքապետին ավելի վաղ հարցաքննել են։
ԶԼՄ-ն տեղեկացել է նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, 2024 թվականին ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատախազությունից ԶԼՄ-ին հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին, հավելել է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ «առաջիկայում Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ են սկսվելու»։
Armenia Today-ը մեղադրանքի վերաբերյալ հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դեռ արձագանք չկա։
Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել պաշտոնից, ինչին նախորդել էր Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանությունը։ Մամուլի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն, որ սպանությանը մասնակից է Գասպարյանի ամուսինը՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արամայիս Միրզոյանը։ Քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից թաքցրել է հանցագործություններ՝ սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով։
Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները նշանակվել էին հունիսի 12-ին, սակայն համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը չէր ներկայացել նիստին և այն չէր կայացել։ Համայնքում ընտրությունները կկայանան նոյեմբերի 15-ին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024-ի հուլիսի 15-ին Գասպարյանին ենթարկել էր վարչական պատասխանատվության 300 000 դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 18:49
В Армении наличие политзаключенных фактически определяется тем, насколько премьер-министр Никол Пашинян готов идти на уступки. Об этом в беседе с журналистами 16 июля заявила депутат парламента от оппозиционной фракции "Честь имею" Анна Мкртчян.
-
2025-07-16 18:47
Священник отец Арарат Погосян опубликовал заявление, в котором назвал участившиеся обвинения в адрес Церкви частью целенаправленной информационной кампании.
-
2025-07-16 18:46
Министр обороны Израиля призвал Дамаск вывести войска из провинции и освободить задержанных друзов. В случае невыполнения этих требований он пообещал усилить удары по правительственным целям.
-
2025-07-16 17:31
Лица, которые хотят заняться в Армении политической деятельностью, должны отказаться от второго гражданства. Так прокомментировал премьер-министр Армении Никол Пашинян заявление владельца ГК "Ташир" Самвел Карапетян о создании собственной политической команды.