ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՐՏՎԵԼ ԼԵՎՈՆԻՆ ՈՒ ՆԻԿՈԼԻՆ
1992թ. մարտի 24-ին Հելսինկիում որոշում ընդունվեց Մինսկի կոնֆերանս անցկացնելու մասին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օրակարգով։ Այդ տարեթիվն ընդունված է համարել խնդրի նկատմամբ միջազգային մոտեցման ձևավորման սկիզբ։ 1994 թվականին Բիշկեկում ստորագրվեց հրադադարի մասին փաստաթուղթը, իսկ երեք տարի անց՝ 1997-ին խաղաղության թեման հնչեցվեց Տեր-Պետրոսյանի կողմից «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հանրահայտ հոդվածում։ Ազատագրված տարածքները հանձնելու հաշվին խաղաղության գաղափարը 1998 թվականին պսակվեց Տեր-Պետրոսյանի հարկադրյալ հրաժարականով, որը հեռանալով հայտարարեց, թե Հայաստանում իշխանության է եկել պատերազմի կուսակցությունը։
Խաղաղության թեման տեր-պետրոսյանական մեկնաբանմամբ կրկին արդիականություն ստացավ 2018 թվականին՝ իշխանափոխությունից հետո, երբ ԶԼՄ-ները միաձայն սկսեցին խոսել վարչապետի վրա Տեր-Պետրոսյանի ունեցած ազդեցության, ինչպես նաև այն մասին, որՆիկոլ Փաշինյանի ջանքերով նախկին նախագահը վերակենդանացնում է կարգավորման սեփական հայեցակարգը։
Հունվարի 16-ին Փարիզում Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց ավելի քան չորս ժամ։ Հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր, որ նախարարները քննարկել են հակամարտության հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնության եկել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության» շուրջ։
Հունվարի 22-ին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, որից հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե տեղի է ունեցել կարծիքների փոխանակում բանակցային գործընթացի ներկայիս վիճակի և հետագա քննարկումների վերաբերյալ։ Հանդիպումը տևեց մեկուկես ժամ և, քաղաքագետների մեծամասնության կարծիքով, դարձավ նախարարների փարիզյան հանդիպման շարունակությունը։ Դե, իսկ խաղաղության թեմայի զարգացման բարձրակետը դարձավ Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ «Ադրբեջանը նույնպես պետք է ձեռնարկի խիզախ քայլեր», որից հետո շատերը Հայաստանում սկսեցին հարց տալ. իսկ այդ ի՞նչ խիզախ բան է ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկելու վարչապետ Փաշինյանը, և ինչո՞ւ է կանցլերը համարում, որ Ադրբեջանում պետք է հետևեն նրա օրինակին։
ԱՄՆ-ի արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի և Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի հասարակությանն ալեկոծած հայտարարություններից հետո Փաշինյանը ազդարարեց. «Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը»։ Ուրեմն ինչո՞ւ համատեղ ասուլիսի ընթացքում Մերկելը հայտարարեց. «Կարծում եմ, որ պարոն վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց դա պահանջում է, որ հակառակ կողմը նույնպես պատրաստ լինի խիզախ քայլերի։ Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պիտի գան համաձայնության»։ Թե Փաշինյանի այդ ինչ խիզախ քայլի մասին էր խոսում Մերկելը և այդ ինչ պիտի շարունակի Հայաստանի վարչապետը, առ այսօր պարզ չէ։
Փաշինյանը Մերկելի այդ հայտարարությունը բացատրեց հետևյալ կերպ. «Ուզում եմ պարզաբանել՝ ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը։ Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»։
Ո՞րն է այստեղ խիզախությունը։ Ո՞ւր է հստակությունը։ Վարչապետի մեկնաբանությունը է՛լ ավելի ուժգնացրեց այն կասկածները, որ խոսելով խիզախության մասին, կանցլերը նկատի ուներ Փաշինյանի ինչ-որ անդրկուլիսյան քայլեր կամ խոստումներ։ Հակամարտության բոլոր կողմերի համար խնդրի վերջնական լուծման ընդունելիության մասին խոսվել է դեռևս անցած դարում։ Մի խոսքով, պարզաբանումը չհաջողվեց, իսկ կանցլերի ապավինումը խիզախությանը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին թեզը անչափ լուրջ մտահոգություն առաջացրեցին արտախորհրդարանական քաղաքական ուժերի շրջանում։
Բուն խորհրդարանում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փակ դռների հետևում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին։ Խոսքը, մասնավորապես, նախարարի հայտարարության մասին էր. «Նրանում, ինչը մենք արտահայտել ենք որպես սկզբունք, ոչ մի նոր բան չկա։ Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, դա չի նշանակում, որ մենք կորցրել ենք վճռականությունը։ Խաղաղությանը այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։
ՀՀԿ փոխնախագահ, արտաքին քաղաքական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը այդ կապակցությամբ հայտարարեց. «Հայ հասարակությանը երկարականջ չորքոտանու տեղ մի դրեք։ Ժողովրդին ուղիղ ասեք, որ հերթական դատարկ խոստումն էիք տալիս»։ Խաղաղության նախապատրաստելու մասին թեզը շարունակում է ալեկոծել հասարակայնությանը, ակնհայտ է, որ «խաղաղություն» բառը կարգավորման հարթության վրա իշխանությունների անդրկուլիսյան քաղաքականության ենթատեքստում շատ ավելի չարագուշակ է դարձել, քան «պատերազմ» բառը։
Թեպետ, գտնվեցին լավատեսներ, որոնք Փաշինյանի խիզախության մասին Մերկելի հայտարարությունը գնահատեցին որպես «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» հայեցակարգի առաջմղման փորձ։ Կարծում ենք, այդ «կռահումը» բավական հեռու է իրականությունից։ Տեղյակ լինելով այն հռետորաբանությանը, որ պարբերաբար հնչում է ադրբեջանական ղեկավարության կողմից՝ Երևանին ու Սևանին տիրանալու ծրագրերի վերաբերյալ, Գերմանիայի կանցլերը պատասխան խիզախության տակ դժվար թե նկատի ուներ ադրբեջանական ղեկավարության փոխզիջումների պատրաստակամությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ Մնացականյանի հանդիպումը բնավ չլիցքաթափեց հասարակական լարվածությունը։ Հասարակությունը չի վստահում խորհրդարանին, որտեղ ընդդիմություն չկա։ Ընդդիմության դերն այսօր կատարում է նախկին իշխանական կուսակցությունը։
Նախորդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հետևյալ կերպ բնութագրեց ստեղծված իրավիճակը. «Մենք պետք է պատրաստվենք անցանկալի զարգացումների, Ադրբեջանը երկար չի սպասելու։ Ամեն ինչ ակնհայտ է՝ ԱՄՆ նախկին դեսպան Միլսի հայտարարությունը, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի այցը, Սորոսի գրառումը, Գերմանիայի կանցլեր Մերկելի ակնարկը, թե Նիկոլը խիզախ քայլ է արել Արցախի կարգավորման հարցում… Այս ամենը պատահական չէ։ Ի դեպ, «խիզախ քայլ անելու» վերաբերյալ լսեցի ԱԳ նախարար Մնացականյանի բացատրությունը, ավելի լավ է չխոսեին։ Մերկելը պատահական գործիչ չէ, որ «խիզախ» բառն օգտագործեր, մինչ այդ էլ Բոլթոնն էր Փաշինյանից սպասում խիզախ քայլեր։ Սա մի շղթա է, որի տրամաբանական շարունակությունն այն է, որ մարդիկ սպասում են տարածքների զիջում։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ կա՛մ Նիկոլը խոսք է տվել, կա՛մ լռել է, երբ այդ մասին ասել են, ու հիմա նրանից ակնկալիքներ ունեն»։
Շարմազանովը համարում է, որ իշխանությունը փորձում է վերակենդանացնել Տեր-Պետրոսյանի 1998թ. նմուշի կարգավորման պարտվողական սցենարը. «Բայց մենք Վազգեն Սարգսյանի գործի ժառանգորդներն ենք, և վստահաբար ասում եմ՝ սպարապետ Վազգենը չի կարող պարտվել Լևոնին ու Նիկոլին»,- ընդգծել է նախկին փոխխոսնակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 08:51
В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…
-
2025-07-30 10:34
20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.
-
2025-07-30 08:42
5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".
-
2025-07-28 09:51
Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.