Ուկրաինայում տապալվեց «մեղավորության կանխավարկած» կոչվածը
Ուկրաինայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ Քրեական օրենսգրքի «ապօրինի հարստացման» հոդվածը չի համապատասխանում երկրի հիմնական օրենքին:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դատարանի հայտարության մեջ նշված է, որ այս հոդվածը չի համապատասխանում պարզության և երկիմաստության պահանջներին: Մասնավորապես, ինչպես նշված է դատարանի վճռի մեջ, քաղաքացին պարտավոր չէ ապացուցել իր ակտիվների և ունեցվածքի օրինականությունը, այսինքն` ապացուցել իր անմեղությունը: Ըստ այդմ, նրա մեղավորություն ապացուցելու պարտավորությունը մեղադրանք ներկայացնողն կողմինն է:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ ապօրինի հարստացման վերաբերյալ հոդվածը չեղյալ է հայտարարվել, քանի որ գործանականում դրա կիրառությունն անհնար է:
Նշենք, որ «մեղավորության կանխավարկած»-ի հիմքով Ուկրաինայում շուրջ 60 գործ է հարուցվել, սակայն որևէ լուրջ արդյունք այդպես էլ չի գրանցնել:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, Հայաստանի ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս խոսեց «մեղավորության կանխավարկածի» մասին՝ հայտնելով, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ըստ Փաշինյանի, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերվել օրինական ձևով, ապա դա ապօրինի է:
Փաշինյանի հայտարարությունից հետո մասնագետները մտահոգություն հայտնեցին, որ «մեղավորութուն կանխավարկած» կոչվածը հակասահմանադրական է և դրա կիրառումն անխուսափելիորեն բերելու է տոտալիտար համակարգի ձևավորմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:26
Затраты на лечение травм, полученных в результате падения, будут возмещены в рамках госзаказа. Об этом в соцсетях написала министр здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-02-22 09:21
Член Комитета «Ай Дата» Иерусалима Сероб Саакян в беседе с Alpha News коснулся вопроса армянских земельных владений в Иерусалиме.
-
2025-02-22 09:18
Эдгару Казаряну предъявили обвинение по статье, которая предусматривает лишение свободы до 5 лет.
-
2025-02-22 09:15
Процессы в Украине протекают в той же логике, что и в Армении, разве, что там война ведется немного по-другому, но логика политики та же. Об этом в беседе с корреспондентом Новости Армении–NEWS.am заявил координатор национального гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.