Последние новости

Հարված բիզնեսին և լուրջ հետևանքներ

Գազավորված ըմպելիքների վրա ակցիզային հարկի սահմանումը ոչ միայն կհարվածի բիզնեսին, այլ նաև կունենա սոցիալտնտեսական լուրջ հետևանքներ, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց «Ջերմուկ Ինթերնեշնլ Պեպսի Կոլա Բոթլեր» ԲԲԸ գլխավոր տնօրեն Գուրգեն Նարիմանյանը` ներկայացնելով արտադրող ընկերությունների դիրքորոշումը։

Առողջապահության և ֆինանսների նախարարությունների նախաձեռնությունը

Հաշվի առնելով ոչ ալկոհոլային ըմպելիքներում պարունակվող շաքարի վնասն առողջության համար` Հայաստանի առողջապահության նախարարությունը 2018 թվականի վերջին խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել դրանց օգտագործումը կրճատելու ուղղությամբ։ Ֆինանսների նախարարությունը, ելնելով դրանից, հանդես է եկել Հարկային օրենսգր քում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։ Առաջարկվում է 5–տոկոսանոց ակցիզային հարկի սահմանում ոչ ալկոհոլային այն ըմպելիքների համար, որոնցում շաքարի պարունակությունը գերազանցում է 5 տոկոսը մեկ լիտրի հաշվարկով։

Օրինագծի լրամշակման ընթացքում առաջարկվեց հարկել ոչ միայն շաքար պարունակող ըմպելիքները, այլ նաև բուրավետիչներով հագեցած գազավորված ըմպելիքները։ Չնայած արտադրող ընկերությունների բացասական գնահատականին` օրինագիծը չփոխվեց։

Հարված բիզնեսին

«Ակցիզային հարկի սահմանումը կհանգեցնի էական թանկացման, գնային բարձր կարգի ապրանքների դեպքում` 15 տոկոսով, ցածրի դեպքում` 30-40 տոկոսով։ Դա նաև կհանգեցնի վաճառքների և, համապատասխանաբար, ձեռնարկությունների շահույթի կրճատման։ Արդյունքում աշխատատեղեր կկրճատվեն»,– ասաց Նարիմանյանը։

Նրա խոսքով, արտադրանքի ծավալների կրճատումից կտուժեն գազավորված ըմպելիքների վաճառքի օղակում ընդգրկված բոլոր տնտեսվարող սուբյեկտները, մասնավորապես, մատակարարները, տարայի արտադրողները, ինչպես նաև արտադրանքի իրացնողները, որոնց մոտ 70 տոկոսը տեղի բնակիչներ են։

«Կտուժեն մեր դիստրիբյուտորները, հանրային սննդի օբյեկտները, փոքր և միջին բիզնեսը։ Արդեն չեմ խոսում զբոսաշրջության մասին»,– ասաց նա։

Ինչպես նշեց Նարիմանյանը, ըստ հանրագումարի օրենսդրական նախաձեռնությունը կարող է տարածվել ոչ միայն գազավորված ըմպելիքներ արտադրող բոլոր ընկերությունների շուրջ 1000 աշխատողների, այլ նաև ոլորտի հետ կապված հավելյալ 5.5 հազար մարդու վրա։

«Այս բոլոր կրճատումները կհանգեցնեն ԱԱՀ–ից և եկամտահարկից ստացված մուտքերի նվազմանը։ Եթե Ֆինանսների նախարարությունը հույս ոընի հարկումից հավելյալ 3 մլրդ դրամ բերել բյուջե, ապա տվյալ նախաձեռնությունից բացասական ազդեցությունը կարող է գերազանցել այդ թիվը»,– ասաց նա։

«Հայկոլա» արտադրող «Յունիոն» ընկերութւյան տնօրենը հայտնեց, որ օրինագծի ընդունման դեպքում ընկերությունը ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը։

«Ես արդեն զգուշացրել եմ իմ աշխատողներին նոր օրենքի ընդունման ծանր հետևանքների մասին։ Մենք չենք կարող աշխատել պայմաններում, որոնք կարող են մենաշնորհայնացնել ամբողջ ոլորտը»,– ասաց նա։

Խնդրահարույց դասակարգում

«Նախաձեռնությունն ակնհայտ խտրական է, քանի որ օրինագծում բոլոր գազավորված ըմպելիքները դասակարգվում են որպես առողջության համար վնասակար, անկախ շաքարի պարունակությունից։ Մենք զարմանում ենք, թե ինչ փաստարկներ են դրված այդ դասակարգման հիմքում։ բացի այդ, եթե խոսքն առողջության մասին է, ապա առաջին տեղում արտադրանքի որակի հարցն է, ինչն էապես ազդում է ընկերությունների վարկանիշի վրա», – «Կոկա Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ԲԲԸ հասարակայնության հետ կապերի տնօրեն Էլինա Մարգարյանը։

«Թամարա և Անի» ընկերության տնօրեն Տիգրան Շողիկյանն իր հերթին նշեց, որ Առողջապահության նախարարության` ոչ ալկոհոլային ըմպելիքների վնասի մասին փաստարկումը Հայաստանում անհիմն է, քանի որ օրական մեկ մարդուն բաժին է ընկնում բոլոր խմիչքների ոչ ավելի, քան 1 տոկոսը, այն դեպքում, երբ համաշխարհային նորմը կազմում է 1.7 տոկոս։

«Խոսելով շաքարի վնասի մասին` միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս սահմանափակել դրա օգտագործումը 10 տոկոսով, սակայն կոնկրետ մթերքներ չեն նշվում»,– ասաց նա։

Շողիկյանի խոսքով, տարբեր երկրներում պարբերաբար սահմանվել է շաքար պարունակող մթերքների ակցիզային հարկ, սակայն ապարդյուն և տնտեսության համար սպառնալիքով։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Гоар МЕЛОЯН: В МЕЖДУНАРОДНОЙ ПРАКТИКЕ ПРОЦЕСС ДЕМАРКАЦИИ И ДЕЛИМИТАЦИИ ДЛИТСЯ ДЕСЯТИЛЕТИЯМИ
      2020-11-28 15:28
      12

      Как только начинаешь думать, что хуже уже быть не может, сразу начинается очередное «более худшее», написала специалист по конституционному праву Гоар Мелоян.

    • ПРИЗНАТЬ АРМЯНСКОЕ ХРИСТИАНСКОЕ НАСЛЕДИЕ В КАРАБАХЕ – ЭТО В ИНТЕРЕСАХ БАКУ
      2020-11-28 15:25
      21

      Министр иностранных дел Азербайджана Джейхун Байрамов в интервью французскому изданию Le Point заявил, что «все религиозные исторические памятники на освобожденной территории получат защиту государства». Он указал, что «Азербайджан – многонациональная страна, которая издавна следует традициям терпимости и уважения к разным культурам и религиям». И добавил, что «Азербайджан защищает христианское наследие не только на своей территории, но и за границей. Так, Фонд Гейдара Алиева участвовал в финансировании реставрации семи церквей X – XII веков во французском департаменте Орн».

    • Сирануш Саакян: Я не совсем склонна верить в подобный сценарий
      2020-11-28 15:19
      46

      Для правового государства участие пленных и военнопленных в военном параде - невозможная практика, поскольку это запрещено нормами международного гуманитарного права. Это противоречит правилам поведения пленных и военнопленных, считается грубым посягательством на достоинство военнопленных, и будет квалифицировано как военное преступление. Об этом в беседе с Tert.am сказала соучредитель общественной организации «Правовой путь» Сирануш Саакян, комментируя слухи о том, что Азербайджан намерен вовлечь армянских пленных в парад победы.

    • Генпрокуратура РА предприняла превентивные меры
      2020-11-28 15:15
      37

      Генеральная прокуратура Армении принимает меры против попыток Азербайджана объявить в розыск ряд действующих и бывших должностных лиц РА и Арцаха.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ