Սիրիայում հայ սակրավոր է վիրավորվել
Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում նախօրեին՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել, հինգշաբթի տեղեկացրել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը։
«Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը», – նշվում է կենտրոնի Facebook–յան էջում։
Հաղորդվում է նաև, որ վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է:
«Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:26
Затраты на лечение травм, полученных в результате падения, будут возмещены в рамках госзаказа. Об этом в соцсетях написала министр здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-02-22 09:21
Член Комитета «Ай Дата» Иерусалима Сероб Саакян в беседе с Alpha News коснулся вопроса армянских земельных владений в Иерусалиме.
-
2025-02-22 09:18
Эдгару Казаряну предъявили обвинение по статье, которая предусматривает лишение свободы до 5 лет.
-
2025-02-22 09:15
Процессы в Украине протекают в той же логике, что и в Армении, разве, что там война ведется немного по-другому, но логика политики та же. Об этом в беседе с корреспондентом Новости Армении–NEWS.am заявил координатор национального гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.