Մեկնարկեց ՆԱՏՕ-ի շաբաթը
Հայաստանում մարտի 11-15-ը կանցկացվի ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսիի համատեղ մամուլի ասուլիսով:
Արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա իրականացման ժամկետները փոխվել են, սակայն դրանից երկկողմ համագործակցությունը չի տուժել:
«ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը նախատեսվում էր իրականացնել 2018 թ. դեկտեմբերին, բայց, հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, որոշեցինք այն իրականացնել ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտից հետո հնարավորինս մոտ ժամանակահատվածում: Մեր համագործակցությունը շարունակում է զարգանալ գոյություն ունեցող երկու գլխավոր ձևաչափերով՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Հայաստան-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում»,- ասաց Եդիգարյանը:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով` Հայաստանի կառավարությունն իր հստակ հաստատակամությունն է ցույց տալիս, որն ուղղված է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը:
«Հիշատակվեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և քաղաքական երկխոսության ընթացքի ու զարգացման մասին, և ես հատուկ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել այն կապակցությամբ, որ այս երկու ուղղություններն էլ բացահայտորեն նշված են կառավարության գործողությունների ծրագրում: Սա հստակ ցույց է տալիս Հայաստանի հաստատակամությունն ուղղված ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը»,- նշեց Մաթիաս Քիսլերը:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի խոսքով` Հայաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը նաև պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ:
«Ռազմաքաղաքական ոլորտում մենք շարունակում ենք ակտիվ երկխոսությունը ՆԱՏՕ-ի շրջանակում: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը շարունակում են մասնակցել այդ ձևաչափի նիստերին, քննարկել զանազան հարցեր: ՆԱՏՕ-ի հետ մենք շարունակում ենք համագործակցությունը նաև պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Ունենք մի քանի տասնյակ ուղղություններ, նպատակներ, որտեղ ՆԱՏՕ-ն մեզ տրամադրում է խորհրդատվական, փորձագիտական օժանդակություն ու օգնում է մեզ պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններում բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Այվազյանը:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ ՌոզարիաՊուլյիսին նշեց, որ այս միջոցառումները հատկապես կարևոր են հանրությանը ՆԱՏՕ-ի մասին առավել խորը տեղեկություններ փոխանցելու տեսանկյունից:
«ՆԱՏՕ-ի շաբաթը դարձել է ավանդական: Մենք այն կոչում ենք հանրային դիվանագիտության միջոցառում: Դրա միջոցով մենք ուզում ենք ընդհանուր հասարակությանը տեղեկացնել ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև հարուստ գործընկերային հարաբերությունների մասին: Անցյալ տարվա թավշյա հեղափոխությունը շատ հզոր ազդակ էր, որ Հայաստանի ժողովուրդը մտադիր է ինքը ստանձնել երկրում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունը: Պատասխանատվությունը պետք է խարսխվի տեղեկատվության վրա։ Ահա թե ինչու ենք մենք ուզում, որ դուք ամբողջությամբ տեղեկացված լինեք, թե ինչ է կատարվում ՆԱՏՕ-ի շրջանակում»,- ասաց Պուլյիսին:
Հայաստանում ՆԱՏՕ-ի նախորդ շաբաթը տեղի է ունեցել 2017 թ. դեկտեմբերին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-03-11 20:06
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։