25 տարի անց
Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, տեղեկացնում է Tert.am-ը։
«Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեռլին: Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը:
Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ:
Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն (DPG), Միջազգային եւ անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ (SWP), ինչպես նաեւ Զաարլանդի համալսարան:
Խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ծովինար Վարդանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:26
Затраты на лечение травм, полученных в результате падения, будут возмещены в рамках госзаказа. Об этом в соцсетях написала министр здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-02-22 09:21
Член Комитета «Ай Дата» Иерусалима Сероб Саакян в беседе с Alpha News коснулся вопроса армянских земельных владений в Иерусалиме.
-
2025-02-22 09:18
Эдгару Казаряну предъявили обвинение по статье, которая предусматривает лишение свободы до 5 лет.
-
2025-02-22 09:15
Процессы в Украине протекают в той же логике, что и в Армении, разве, что там война ведется немного по-другому, но логика политики та же. Об этом в беседе с корреспондентом Новости Армении–NEWS.am заявил координатор национального гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.