Հայկ Ալումյանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը շարունակում է ծանոթանալ Մարտի 1-ի քրեական գործի 76 հատորներին և արդեն հասցրել է ծանոթանալ դրա շուրջ 40 տոկոսին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Նախաքննություն իրականացրած Հատուկ Քննչական ծառայությունը 76 հատորանոց քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին տրամադրել էր 50 օր, որի ավարտը կլինի 15 օրից։ Պաշտպանական կողմը բողոքում էր տրամադրված քիչ ժամկետից և նույնիսկ բողոքարկեցին այդ որոշումը, սակայն ապարդյուն՝ նրանց բողոքը չբավարարվեց։
«Եթե մարդը իր բանուգործը թողնի մի կողմ ու սկսի ընթերցել մի գիրք, ուղղակի ընթերցել, մի օրում մեկը կավարտի՞։ Իսկ մեզ մեկ հատորի համար մեկ օր էլ չեն տրամադրել. 76 հատորի համար 50 օրացուցային օր։ Մեր իրավունքները սահմանափակել են», - նշեց Ալումյանը։
Քրեական գործի նյութերին փաստաբանները այժմ ծանոթանում են դրվագ առ դրվագ՝ փետրվարի 23-ի խորհրդակցություն, Մարտի 1-ի առավոտյան դեպքեր և այլն։
Հետաքրքրվեցինք, թե մինչ այժմ ուսումնասիրած նյութերից ի՞նչ եզրակացության են եկել, ի՞նչ նոր մասեր են բացահայտել, Ալումյանը պատասխանեց. «Մենք բաներ ենք գտել, որոնք մեզ տալիս են լրացուցիչ ու բավականին ծանրակշիռ փաստարկներ, որոնք մենք կօգտագործենք»։
Փաստաբանը մատնանշեց փետրվարի 23-ի խորհրդակցության դրվագը և տեղեկացրեց, որ դրա մասնակիցներից միայն մեկի՝ Արշակ Կարապետյանի ցուցմունքն է տարբերվում, որն էլ արվել է «ցուցմունք պաշտոնի դիմաց» սկզբունքով։
Նկատենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետն էր և 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հետախուզության ոլորտում ձախողումից հետո պաշտոնանկ էր արվել։ Եվ դեկտեմբերին նա նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ինչն էլ ակնարկում է փաստաբան Ալումյանը։
«Ցուցմունքները նայում ենք՝ բոլորը անխտիր ասել են այն նույն բանը, ինչ ժամանակին մենք ասում էինք, բացառությամբ մեկ հոգու, որին դուք գիտեք և որը ցուցմունք պաշտոնի դիմաց գործարքի գնաց։ Բացի այդ ցուցմունքից, բոլոր մյուս ցուցմունքներն ուղղակիորեն հաստատում են այն, ինչ մենք ամիսներ շարունակ ասում էինք։ Դա մեզ համար նորություն էր։ Մարտի 1-ի առավոտվա հետ կապված որոշակի հստակեցումներ արեցինք», - ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա մասնավորեցրեց, նշելով, որ 2008-ի փետրվարի 23-ի խորհրդակցության մասին իրենց նախկին պնդումները, որոնք, ըստ էության, հաստատվել են խորհրդակցության մասնակիցների ցուցմունքներով, վերաբերում էին պաշտպանության փոխնախարարների ու բարձրաստիճան սպաների կողմից ցուցարարներին միանալու մասին քաղաքական քննարկումներին։
«Խորհրդակցության մասնակիցներն էլ ասել են, որ խնդիրը հստակ դրվել է՝ բացառել բանակի մասնակցությունը այդ գործընթացներին, ասել են, որ նախագահը բարկացել է պաշտպանության նախարարի վրա ու հարցրել՝ ինչո՞ւ Մանվել Գրիգորյանը չկա, երբ բոլորը եկել են խորհրդակցության, իսկ պաշտպանության նախարարն էլ պատասխանել է, որ չգիտի Մանվել Գրիգորյանի գտնվելու վայրը։ Բոլորն էլ ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը բարկացել է պաշտպանության նախարարի վրա այն բանի համար, որ չգիտի՝ ուր են իր ենթակաները ու հանձնարարել է՝ այնպես անեն, որ Մանվել Գրիգորյանը դադարեցնի զինվորական կոչման հետ անհամատեղելի գործունեությունը, ասել է՝ թող ընտրի՝ կա՛մ մնում է Երկարապահում ու դուրս է գալիս բանակից, կա՛մ մնում է բանակում և երկրապահի հետ գործ չունեն։ Եվ ամենահստակը այն է, որը պնդում են խորհրդակցության բոլոր մասնակիցները՝ պարոն Քոչարյանն ասել է բացառել բանակի մասնակցությունը այդ իրադարձություններին։ Սա է, հիմա բոլորը դա հաստատում են», - ներկայացրեց Ալումյանը։
Փաստաբանը անհեթեթ համարեց այն պնդումները, թե այդ ժամանակների «գեներալիտետը», Քոչարյանի դեմ ցուցմունքներ են տվել։ Նա ասաց, որ Քոչարյանի դեմ միակ ցուցմունքը Արշակ Կարապետյանի ցուցմունքն է ու հավելեց. «Ընդ որում, Կարապետյանի ցուցմունքը միայն մեկ հատվածով են փորձում օգտագործել՝ իբրև թե պարոն Քոչարյանը ասել է՝ վաղվանից արտակարգ դրություն ենք մտցնում։ Բայց եթե Քոչարյանը այդպես էլ ասած լիներ, երևի հասկանում եք, որ հենց վաղը չէր մտցնելու արտակարգ դրություն։ Մնացած բոլոր տեսանկյուններից անգամ այդ ցուցմունքը հնարավոր չէ օգտագործել պարոն Քոչարյանի դեմ։ Բացի այդ, բոլորն ասում են, որ նման բան չի եղել»։
Նշենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Այժմ նա կալանավորված է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է:
-
2020-09-24 19:44
Ո՞ւմ քաղաքական շահերն է սպասարկում ՍԴ դատավոր Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում կա մի գեղեցիկ գյուղ՝ Վարսեր ռոմանտիկ անունով։ Տեղացիներն այդ անվանումը կապում են լեռնային մարգագետինների շատ բարձր խոտի հետ։
-
2020-09-11 21:29
Մարգարիտա Խաչատրյանին լսեց ողջ Հայաստանը Մարտի 1-ի զոհերի հարազատները դատավարությունն անվանել են «անբովանդակ միջոցառում» և որոշել այլևս չայցելել նիստեր, որոնք բաց չէին թողնում երկու տարի շարունակ։ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիսը, որը ժամանակ առ ժամանակ իրեն չափազանց ագրեսիվ էր պահում երկրորդ նախագահի փաստաբանների նկատմամբ, դատավարությունն անվանել է ֆարս։
-
2019-09-27 19:39
Վերսկսվա՞ծ է հանցախմբերի ստեղծումը «Սա առաջին զոհն է, այն վարչապետի, գլխավոր դատախազի և Հատուկ քննչական ծառայության պետի խղճին է»,- հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, մեկնաբանելով 64-ամյա գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը։