Последние новости

ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԴԵՄԱՐՇԻՆ, կամ՝ ՆԻԿՈԼԸ ԴԱԴԱՐԵ՞Լ Է ՎՃԱՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

Մարգարիտա Խաչատրյանին լսեց ողջ Հայաստանը

Մարտի 1-ի զոհերի հարազատները դատավարությունն անվանել են «անբովանդակ միջոցառում» և որոշել այլևս չայցելել նիստեր, որոնք բաց չէին թողնում երկու տարի շարունակ։ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիսը, որը ժամանակ առ ժամանակ իրեն չափազանց ագրեսիվ էր պահում երկրորդ նախագահի փաստաբանների նկատմամբ, դատավարությունն անվանել է ֆարս։

«Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար Մարգարիտա Խաչատրյանն իր բացատրությունը տվեց այդ ամենին: «30 միլիոնները արդեն վերջացե՞լ են։ Ոչինչ, ձեր դասալիքին ասեք, թող էլի տա»,- դիմեց նա զոհվածների իրավահաջորդներին, որոնց Փաշինյանը (նույն ինքը՝ դասալիքը), ինչպես հայտնի է, 30 միլիոնական դրամ էր տվել որպես փոխհատուցում։ Դա ասվեց միացված տեսախցիկների առջև, Խաչատրյանին լսեց ողջ Հայաստանը։ Նրա խոսքերն ավելի մեծ արձագանք հարուցեցին, քան Քլոյանի և փաստաբաններ Սեդա Սաֆարյանի ու Տիգրան Եգորյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը։

Ավելի վաղ մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Սարգիս Քլոյանը դատի է տվել Խաչատրյանին։ Հասարակական կազմակերպության ղեկավարը կարծիք էր հայտնել, որ պետությունը պարտավոր էր 30 միլիոնական դրամ վճարել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների ընտանիքներին, այլ ոչ թե նրանց, ովքեր, նրա խոսքերով, 2008թ .մարտի 1-ին Օպերայից մինչև քաղաքապետարան խանութներ են թալանել: Քլոյանը հայտարարեց, թե դատարան է գալու Խաչատրյանի դեմ հայցի հիման վրա, որպեսզի նրա երեսին շպրտի 30 միլիոնը, սակայն առաջին նիստին այդպես էլ չներկայացավ։ Խաչատրյանը զուր էր սպասում նրան՝ խոստանալով բաժանել 30 միլիոնը զոհված պայմանագրային զինծառայողների ընտանիքներին։ Քլոյանն անտեսեց նաև հետագա նիստերը…

Ի դեպ, 2008 թվականի մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում Տեր-Պետրոսյանի համակիրների կողմից խանութների թալանի վերաբերյալ կան համապատասխան տեսանյութեր, կա նույնիսկ թալանի և փողոցային անկարգությունների վերաբերյալ դատարանի կայացրած վճիռ՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։

Ահա արդեն ավելի քան երկու տարի է, ինչ անկախ լրատվամիջոցները նշում են, որ մարտի 1-ին զոհվածների հարազատները հուզական խորապատկեր են ապահովում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով երկրորդ նախագահի նկատմամբ դատաքննության ընթացքում։ Խոսքը, հիշեցնեմ, մի մեղադրանքի մասին է, որը դատախազները 2 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացան հիմնավորել։ Փաստաբաններն առ այսօր խնդրում են բացատրել, թե կոնկրետ ինչ է արել կամ ինչ չի արել Ռոբերտ Քոչարյանը, որ կարող է որակվել որպես սահմանադրական կարգի տապալում։ Չենք խոսում արդեն այն մասին, որ ենթադրյալ հանցագործության կատարման պահին, այսինքն 2008թ.մարտի 1-ին, Քր.օր.-ում նման հոդված գոյություն չուներ։ Օրերս Ռ.Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հերթական անգամ հայտարարեց. «Ես դժվարանում եմ ասել, թե առհասարակ ինչի մասին այս գործը, թեև այն անվանում են գործ սահմանադրական կարգի տապալման մասին։ Այս գործում տուժողներ չկան, որովհետև այդպիսիք կարող են լինել միայն ՀՀ Սահմանադրությունը և ողջ ժողովուրդը»։

Նիկոլը ստեց, հետո պատճառաբանեց, թե իրեղեն ապացույցները կեղծվել են

Երկրորդ նախագահի փաստաբանները բազմիցս խոսել են այն մասին, որ զոհվածների հարազատների ներկայությունը դատարանի դահլիճում օրինականության խախտում է։ Հարազատների ներկայությանը կողմ էին դատավորը, մեղադրողներն ու փաստաբաններ Սաֆարյանն ու Եգորյանը, որոնք հմտորեն շահարկում էին նրանց։ Զոհվածների հարազատներն օրերս Քլոյանի շուրթերով հայտարարեցին, որ հրաժարվում են մասնակցել դատական նիստերին, քանի որ դատախազներն իրենց բարձրության վրա չեն, իսկ դատարանը չի փնտրում նրանց, ովքեր սպանել են իրենց հարազատներին: «Նրանք տուժողներ և տուժողների իրավահաջորդներ են բնավ ոչ այս գործով», - փորձեց հարյուրերորդ անգամ բացատրել երկրորդ նախագահի մյուս փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

Զոհվածների հարազատները որպես տուժող անցնում են «Մարտի 1»-ի գործով, որը դեռևս քննության փուլում է, ուստի 10 զոհերից յուրաքանչյուրի մահվան վերաբերյալ վերջնական եզրակացություն չկա: Ի՞նչ հանգամանքներում են նրանք զոհվել. ոստիկանին մահակով կամ մետաղաձողով հարվածել փորձելի՞ս, ոստիկանության վրա հրկիզող խառնուրդով շշեր նետելի՞ս, մեքենաներ հրկիզելի՞ս: Գուցե պետք էր սպասել քննության ավարտի՞ն, և հետո նոր վճռել 30 մլն փոխհատուցումների հարցը։

Այդ պարոնայք մինչև հիմա չեն հասկացել (կամ ձևացնում են, թե չեն հասկացել), որ Քոչարյանը չի մեղադրվում 10 մարդու սպանության մեջ, խոսքը սահմանադրական կարգի տապալման մասին է։ Փաշինյանը խաբեց 10 զոհերի հարազատներին, միաժամանակ նաև ողջ ժողովրդին, երբ հայտարարեց, թե «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։ Ինչպե՞ս կարող է բացահայտված լինել 10 մարդու սպանության գործը, երբ մարդասպանները հայտնի չեն։ Դրան Փաշինյանը որոշ ժամանակ անց պատասխանեց, թե իրեղեն ապացույցների կեղծման հետ կապված՝ հնարավոր չէ սպանության մեղադրանք ներկայացնել կոնկրետ անձանց։ Հիշեցնեմ, որ իրեղեն ապացույցների կեղծման մեջ մեղադրվում են «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը և էլի մի խումբ անձինք, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Եթե զոհվածների հարազատները նիստերին գալիս էին իսկապես այն նպատակով, որ լսեին իրենց հարազատներին սպանողների անունները, ապա պետք է հրաժարվեին դատավարությանը ներկա լինելուց կեղծված իրեղեն ապացույցների մասին Փաշինյանի հիշյալ հայտարարությունից անմիջապես հետո, բայց նրանք շարունակում էին մասնակցել նիստերին՝ հաստատ իմանալով, որ մարդասպանների անունները չեն հնչելու։

Ինչպես արդեն հաղորդվել է նախկինում, Փաշինյանը կարգադրել էր դրամական փոխհատուցում տրամադրել ոչ միայն 10 զոհվածների հարազատներին, այլև նրանց, ովքեր ոստիկանության հետ բախումների ընթացքում ստացել էին տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Ցուցարարներից նրանք, ովքեր դիմեցին փոխհատուցման համար, ստացան տարբեր գումարներ. սկսած 15 հազարից և ավելի։ Նրանց թվում, ովքեր փոխհատուցում ստացան, չկային ոստիկաններ, որոնք 2008 թվականի մարտի 1-ին բազմաթիվ հարվածներ էին ստացել երկաթե ձողերով ու մահակներով, ինչպես նաև տուժել հրկիզող խառնուրդով շշերից, որից հետո մի քանի ամիս բուժվել էին հոսպիտալում:

Մարգարիտա Խաչատրյանի եվ Սաթիկ Խլղաթյանի «Զինվորի մայր» և «Ինձ բացակա չդնեք» կազմակերպությունները նույնպես ոչ մի կոպեկ չեն ստացել Նիկոլից։ Սահմանները պաշտպանելիս զոհված զինվորներն ու փողոցային անկարգությունների մասնակիցների ձեռքով տուժած ոստիկանները գտնվում էին պետական ծառայության մեջ, նրանք պաշտպանում էին պետությունը, իսկ ներկայիս իշխանության նպատակադրույթը պետության փլուզումն է, ուստիև հրաժարվում է փոխհատուցել զինվորների մահն ու ոստիկանների առողջությանը հասցված վնասը: Նիկոլը հրաժարվեց բավարարել Խլղաթյանի և Խաչատրյանի խնդրանքը՝ հավասարեցնել զոհված զինվորների և մարտի 1-ին զոհված 10 անձանց հարազատների իրավունքները։

Տեր-Պետրոսյանը գոհ չէ…

Մենք չենք ներկայացնի տհաճ արձագանքներն այն մասին, որ այդ մարդիկ արդեն մարել են հաշիվը, որ «վաստակել են» իրենց 30 միլիոնը դատական նիստերին իրենց ներկայությամբ: Հավատացեք, նման արձագանքներն այս օրերին լիառատ էին։

Իրականում նրանք հեռացան դատարանի դահլիճից, երբ հասկացան, որ հասարակության համակրանքն արդեն իրենց կողմը չէ։ Հասարակությունը 2,5 տարվա ընթացքում փոխվել է, ուստի իրավահաջորդների մամլո ասուլիսը չստացավ իրենց համար ցանկալի հասարակական հնչեղությունը։ Այդ հնչեղությանը հասնելու օգտին էին աշխատում փաստաբաններ Սաֆարյանն ու Եգորյանը։ Արդյունքում՝ զրոյական արձագանք։ Ի թիվս այլ կարծիքների, այս օրերին հնչեց նաև տեսակետ, որ զոհվածների իրավահաջորդները դատավարությանն իրենց ներկայությունը որոշել են դադարեցնել փաստաբաններ Եգորյանի և Սաֆարյանի ազդեցությամբ, իսկ վերջիններս, իրենց հերթին, նման որոշում են կայացրել այն պատճառով, որ Փաշինյանը դադարել է վճարել նրանց: Այս հանգամանքից հետևում են բազմաթիվ եզրահանգումներ, բայց դրանք առանձին խոսակցության թեմա են։

Եվ էլի մի բան. Ռ.Քոչարյանի գործով դատավարության ընթացքից դժգոհ են ոչ միայն 10 զոհերի հարազատները, այլև ՀԱԿ առաջնորդը։ Այն պահից ի վեր, ինչ Քոչարյանը հայտնվել է ազատության մեջ, Տեր-Պետրոսյանը տեղը չի գտնում, իսկ նրա կուսակցությունը ամեն անկյունում գոռում է, թե Փաշինյանի քաղաքականության մեջ չափազանց շատ է թավիշը։ ՀԱԿ-ի հարձակումներն ուժեղացան այն բանից հետո, երբ Քոչարյանին գրավի դիմաց ազատեցին կալանքից։ Լևոն Հակոբիչին հասկանալ կարելի է, չէ՞ որ «հայտնի ուժերի ճնշման տակ» նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո նրա կյանքի գլխավոր խնդիրը վրեժ լուծելն է հենց այդ ուժերից։ Չի՛ ստացվի։

Այժմ չի՛ ստացվի։ Հայ հասարակությունը 2,5 տարվա ընթացքում շատ բան է հասկացել, դրա համար էլ ոչ մի կերպ չարձագանքեց զոհվածների հարազատների որոշմանը։ Ի դեպ, փաստաբան Եգորյանը համարվում է ՀԱԿ առաջնորդի առանձնակի մտերիմ անձանցից մեկը։ Բացառված չէ, որ տուժող իրավահաջորդների դեմարշը թելադրված էր Տեր-Պետրոսյանի կողմից, որն այդ կերպ փորձեց դրդել Նիկոլին վերադառձնալու իրեն (Տեր-Պետրոսյանին) նեղացրած մարդկանց նկատմամբ հաշվեհարդարի նախկին մեթոդներին. նրանց նկատմամբ, ովքեր 1998-ին թույլ չտվեցին իրեն փուլ առ փուլ հանձնել Արցախը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЕДИНСТВЕННАЯ ГАРАНТИЯ БЕЗОПАСНОСТИ ДЛЯ ПАШИНЯНА – ЭТО ТЮРЬМА!
      2021-01-17 10:51
      679

      На чьей совести тысячи жертв? На 4 день войны начальник Генштаба Оник Гаспарян объявил на заседании Совбеза о том, что армянская сторона не может продолжать боевые действия, и необходимо приступить к политическим решениям. С Гаспаряном согласился в то время еще министр обороны Давид Тоноян.

    • "РЕЧЬ ДОЛЖНА ИДТИ О МЕТОДАХ ДЕЙСТВИЙ"
      2021-01-17 10:45
      818

      "Власть просчитала все ходы вплоть до нынешнего состояния общества!" - заявил лидер партии "Национальная безопасность" Гарник ИСАГУЛЯН в интервью "ГА".

    • ГАГИК ДЖАНГИРЯН – ЭМБЛЕМА ДОСРОЧНЫХ ПАРЛАМЕНТСКИХ ВЫБОРОВ!
      2021-01-16 13:02
      654

      Фракция "Мой шаг" выдвинула кандидатуру бывшего военного прокурора на должность члена Высшего судебного совета не иначе, как по прямому указанию Пашиняна. Второго мнения быть не может.

    • В АРМЕНИИ МОЖЕТ СЛОЖИТЬСЯ ДВОЕВЛАСТИЕ…
      2021-01-16 11:29
      1046

      Движение должен возглавить сильный лидер! Движение за спасение Родины в новом политическом году подверглось резкой критике за отсутствие критической массы на улицах. Оппозиционно настроенная публика требует от 17 партий незамедлительно перейти к решительным действиям, в противном случае можем потерять страну.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
      2020-09-29 20:08
      209

      Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է:

    • ՎԱՐՍԵՐՑԻ ՏԱՆԴԵՄՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ
      2020-09-24 19:44
      205

      Ո՞ւմ քաղաքական շահերն է սպասարկում ՍԴ դատավոր Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում կա մի գեղեցիկ գյուղ՝ Վարսեր ռոմանտիկ անունով։ Տեղացիներն այդ անվանումը կապում են լեռնային մարգագետինների շատ բարձր խոտի հետ։

    • ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ» ԷԼ «ՔԱՇԵՑ»
      2020-08-15 09:02
      457

      Ավարտին է մոտենում ձգձգված դատավարությունը 2016 թվականի հուլիսին պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի գործով։ Դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և ազատազրկման տարբեր ժամկետներ պահանջեց զավթման 9 մասնակիցների համար: Ավելի քան 30 գրոհայիններից մյուսների վրա, ինչպես հայտնի է, համաներում է տարածվել։ Յոթ անձի նկատմամբ դատախազը պահանջեց նշանակել 8-ից 9 տարվա ազատազրկում։ Երկուսին՝ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, որոնց մեղսագրվում է ոստիկանների սպանությունը, դատախազն առաջարկեց դատապարտել երկարատեւ ժամկետների. Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման, Բարսեղյանին՝ ցմահ։

    • ԱՂԱՂԱԿՈՂ ԿԱԼԱՆՔ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
      2019-09-30 22:55
      366

      Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն հնչեցրեց դատավորների մասին, որոնք «վնգստում են դռների տակ»։ Այդ կարծիքին հրապարակավ համաձայնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։