«ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈՂՊԱՏԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԵ՛Ն
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու
Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
Իսկ հիշո՞ւմ եք այն հարցի պատասխանը, թե ինչու է պատերազմն ընթանում Արցախի համար, իսկ տարածքներ ենք հանձնում Սյունիքում: Նիկոլն ասաց, որ դա տեղի է ունենում «բանավոր ընկալման» հիման վրա։ Իսկ բացի այդ, հիշեք, խնդրեմ, թե ինչպես էր Սյունիքի տարածքները հանձնելով՝ կապիտուլյանտն ասում, թե դա արվում է հենց Սյունիքի շահերից ելնելով։ Ասվածին ավելացրեք «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք» արտահայտությունը, և 4 ուժերի հայցերով դատավարության չափանիշները պարզ կդառնան վերջնականապես։
Մենք ձեռնպահ մնացինք Փաշինյանի անպարկեշտ ու հայհոյալից արտահայտությունները մեջբերելուց, որոնցով լիառատ էր դատավարությունը. 4 ուժերի ներկայացուցիչները հիշեցին ամեն ինչ, մուրճով դատարկ գլուխներին զարկելու սպառնալիքներից մինչև... Դատն ընթանում է կոնկրետ ժամանակ՝ վերոնշյալ «ծրագրային թեզերի» ու անպարկեշտ հայհոյանքի «մարգարիտների» շարանների հեղինակի բացահայտ ճնշման տակ։ «Դարի դատարվարությունը» կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու՝ որպես դատավարություն, որտեղ արձանագրվել են ռեկորդային թվով հայհոյանքներ ու անպարկեշտ սպառնալիքներ, որոնց հեղինակը պետության ղեկավարն է: Հայցվորները ոչինչ բաց չթողեցին, դատավորները համբերատար լսեցին բոլոր մեջբերումները…
Մեծագույն ցանկության դեպքում անգամ մենք չէինք կարողանա ընթերցողներին ծանրաբեռնել իրավական տերմիններով. ՍԴ նիստերի ընթացքում այդ տերմինները գործածվում էին շատ ավելի հազվադեպ, քան Նիկոլի արտահայտություններից մեջբերումները վրեժի, կարմիր գծերի, «Ռոբերտի ու Սերժի կողմնակիցների» մասին, որոնց պետք է «վռնդել գիտական էլիտայից» և այլն։
Բոլորին, ովքեր հետաքրքրվում են քաղաքականությամբ, հստակ հայտնի է, որ մարտի 18-ին Փաշինյանը քննարկումներ է անցկացրել ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի հետ և, ստանալով նրանց համաձայնությունը, հայտարարել, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ օրվանից լրատվամիջոցներն ու ընդդիմադիր գործիչներն ամեն օր խոսել են այն մասին, որ Սահմանադրությունն իրավունք չի տալիս վարչապետին արտահերթ ընտրությունների օր նշանակել, որ այդ առանձնաշնորհը պատկանում է միայն նախագահին։
Փաստն ակներեվ է. քննարկումները կայացել են, Փաշինյանը հայտարարել է արտահերթ ընտրությունների օրը՝ խախտելով Հիմնական օրենքի 93-րդ հոդվածը։ Հարց. ինչո՞ւ դատավորների մեծամասնությունը մերժեց Հրայր Թովմասյանի երկու միջնորդությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանին ՍԴ նիստին հրավիրելու վերաբերյալ: Դատաքննության տրամաբանությունը պահանջում էր նրանից ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ նախագահի կողմից նշանակված արտահերթ ընտրությունների օրը համընկավ այն օրվա հետ, որը, կրկնեմ, ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի խախտումով ազդարարել էր Փաշինյանը։
Ինչո՞ւ նախագահը չներկայանա նիստին, որպեսզի ստի բարձր դատարանին, թե իբր՝ արտահերթ ընտրությունների օրը նշանակել է ոչ թե Փաշինյանի ճնշման տակ, այլ սեփական հայեցողությամբ։ Թող ստեր, թե Սահմանադրության ոչ մի խախտում չի եղել, թե ընտրությունների օրն ինքն է նշանակել՝ ելնելով այս կամ այն նկատառումներից, այլ ոչ թե այն պատճառով, որ իր վրա է ճնշում գործադրել Փաշինյանը։
Օ՜, ի՛նչ եք ասում, մի՞թե Փաշինյանը ընդունակ է նման բանի։ Չէ՞ որ նա ժողովրդավարության «լուսատուն» է, որի հաշվին են գրանցված դատարանների արգելափակման ու խորհրդարանի գրավման կոչերը։ Միայն թե այդ ամենն անցյալում է. հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլը որոշել է, որ արդեն կարելի է ժողովրդավար չխաղալ «թավիշի» խորապատկերին և առճակատ ու «պողպատե մանդատով» ելել իր ընդդիմախոսների դեմ ։ Ընդդիմադիր 4 ուժերի հայցերով դատավարությունն ընթանում է համատարած տեռորի և քաղաքական բռնաճնշումների պայմաններում, ուստի ՍԴ-ն ցանկության դեպքում անգամ չի կարող վեր լինել այդ իրականությունից…
Արտահերթ ընտրությունները ի սկզբանե զուրկ էին լեգիտիմությունից
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գնահատմամբ, Արման Դիլանյանն օրինական իրավունք չուներ հանդես գալու որպես ՍԴ նախագահ: Ղազարյանը հիշեցրեց, որ Դիլանյանին այդ պաշտոնում ընտրելու մասին օրինական որոշում չկա, այլ կա օրենքի խախտմամբ ընդունված որոշում: Ըստ օրենքի՝ դատավարությանը պետք է նախագահեր տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը։
Ղազարյանի եվ դատավարությանը ներկա այլ իրավաբանների գնահատմամբ, Դիլանյանը խախտել է դատավարության կարգը՝ խորհրդակցություններ նշանակելով դատարանի դահլիճից դուրս, մինչդեռ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատավարությունը պահանջում է լուծել բոլոր, ներառյալ ընթացակարգային հարցերը անմիջականորեն նիստերի դահլիճում: ՍԴ-ի մասին օրենքը տվյալ դեպքում թույլ չէր տալիս խորհրդակցություններ անցկացնել նիստերի ընդմիջումների ժամանակ։
Սահմանադրական դատարանի դահլիճում փաստաբան Արամ Վարդևանյանի («Հայաստան» դաշինք) և արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի («Պատիվ ունեմ» դաշինք) ելույթները կասկած չթողեցին, որ արտահերթ ընտրություններն անցել են համակարգային խախտումներով, գլխավորապես՝ վարչական ռեսուրսի չարաշահման մասով։ Հարությունյանն ընդգծեց նաև, որ քարոզչության ընթացքում Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլև եղել են հենց այդպիսին: Նրա խոսքերով՝ Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությունը վախ է առաջացրել ընտրողների մոտ, կաթվածահար արել նրանց կամքն ու ազդել ընտրության ազատության վրա։ Արդարադատության նախկին նախարարը գործի նյութերին կցել էր հոգեբանի փորձագիտական եզրակացությունը և դատավորներին առաջարկեց լսել այլ մասնագետների կարծիքները արտահերթ ընտրությունների ելքի վրա ամենուրեք սերմանվող վախի մթնոլորտի ազդեցության մասին:
ՍԴ-ն ուսումնասիրել է ԿԸՀ-ի որոշումը (այդպես է ձևակերպված բարձրագույն դատական ատյանի գլխավոր խնդիրը), և այստեղ մենք կրկին վերադառնում ենք գլխավոր հարցին. ԿԸՀ-ի որոշումն ուղղակիորեն կապված է արտահերթ ընտրությունների արդյունքների հետ, ուստի դատարանը պարտավոր էր բավարարել Թովմասյանի միջնորդությունները՝ նախագահին նիստի կանչելու վերաբերյալ, որպեսզի վերջինս պարզաբաներ, թե ինչ նկատառումներով է նշանակվել արտահերթ ընտրությունների օրը։
Ինչո՞ւ հունիսի 20-ին։ Հունիսի 20-ը նախագահի և վարչապետի դավադրության արգասիքն է, որի արդյունքում լուծարվեց իշխանության լեգիտիմ մարմինը (խորհրդարանը), թե՞ կա այլ բացատրություն։ ՍԴ-ն ձայների մեծամասնությամբ որոշեց չանհանգստացնել նախագահին, և պատճառը հասկանալի է. մեր երկրում յուրաքանչյուրին հայտնի է, որ ընտրությունների օրը նշանակել է Փաշինյանը՝ Սահմանադրության վերոնշյալ հոդվածի խախտումով, ուստի հունիսի 20-ի ընտրությունները զուրկ են եղել լեգիտիմությունից ի սկզբանե, դրանց անցկացման օրը հռչակելու պահից։ Սա շատ կարևոր ուղերձ է, բայց հենց այդ հարցում ՍԴ-ն ձայների մեծամասնությամբ հրաժարվեց հարցաքննել նախագահին, որպեսզի չարձանագրի բոլորին վաղուց արդեն հայտնի ճշմարտությունը։
ՍԴ-ն քաղաքականացված է, լեգիտիմ են միայն դատավորներ Թովմասյանն ու Պետրոսյանը
Այն մասին, որ Փաշինյանը տևական խաչակրաց արշավանքի արդյունքում ստացել է ՍԴ այն կազմը, որն այսօր գոյություն ունի, մեր ընթերցողներին տեղեկացրել ենք այդ արշավանքի բոլոր փուլերում. Սահմանադրության մեկ փոփոխության համար ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեից մինչև Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելը՝ Վահագն Հովակիմյանի հեղինակությամբ հապճեպ կազմված օրինագծի միջոցով: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. քաղաքականացված ՍԴ՝ գործող չափանիշների մակարդակով։ Ղազարյանը մտավախություն հայտնեց, որ ՍԴ-ն կարող է չտեղավորվել օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում։
Քննարկումների ընթացքում դատավոր Արեվիկ Պետրոսյանը հիշեցրեց, որ Վահե Գրիգորյանն այն դատավորն է, որն ավելի քան մեկ տարի բոյկոտել է ՍԴ-ի աշխատանքը՝ անտեսելով իր անմիջական պարտականությունները, ինչի համար (ցուցադրական անգործության) աշխատավարձ է ստացել հարկատուների գրպանից: Պետրոսյանը հիշեցրեց, որ ինքը՝ Գրիգորյանը, պատճառաբանեց իր բոյկոտը քաղաքական հանգամանքներով, և դա նրան ներվեց, թեև ՀՀ Սահմանադրության 164-րդ (9-րդ մաս) հոդվածն ուղղակիորեն խոսում է այն մասին, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցվում են քաղաքականությամբ զբաղվելու դեպքում։ ՍԴ-ն նույնիսկ չքննարկեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի («Զարթոնք» կուսակցություն) միջնորդությունը՝ «ՍԴ-ի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն Գրիգորյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Դա կողմնակալության մասին հոդվածն է։ Գրիգորյանը կանխակալ է վերաբերվում իշխանության ընդդիմախոսներին, քանի որ բազմիցս ներկայացրել է Փաշինյանի շահերը դատարանում, իսկ դատավարության նախապատրաստման փուլում տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատարին այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել ՍԴ-ում։
Գրիգորյանը դատավարության ընթացքում իրեն պահում է որպես ՍԴ-ի փաստացի նախագահ։ Հիշեցնեմ, որ ժամանակին ինքն իրեն նշանակեց այդ պաշտոնում՝ ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից։ Ահա թե ով է այսօր արդարադատություն իրականացնում ՍԴ պատերի ներսում, իսկ դատարանի բակում հերթապահում է Արման Բաբաջանյանը. այն դասալիքը, որը ստել է դատարանին՝ ներկայանալով իբրև երկու երեխաների հայր ու հոգևորական... ՍԴ առաջին նիստից անմիջապես հետո Բաբաջանյանը գնաց Հանրային հեռուստաընկերություն և հայտարարեց արդարությանը մինչև վերջ պաշտպան կանգնելու պատրաստակամության մասին, ու նաև սպառնաց դատարանին, եթե վերջինս հանկարծ օրենքից դուրս հայտարարի արտահերթ ընտրությունների արդյունքները։ Սպառնալիքը հնչեց բազմից, չնայած հաղորդավար Պետրոս Ղազարյանի նախազգուշացումներին։
Ազատ և օբյեկտիվ դատարանը հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը, անկասկած, կհայտարարեր օրենքից դուրս։ Նման որոշում ակնկալել ՍԴ-ից, որտեղ դատավորներից միայն երկուսը՝ Թովմասյանն ու Պետրոսյանն են օժտված լեգիտիմությամբ, դժվար թե ողջամտություն լինի. մյուս դատավորները նշանակված են կապիտուլյանտի կողմից և կատարում են նրա կամքը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-06-30 17:54
Երևանի ռեստորաններից մեկում «Քաղաքացիական պայմանագիրը» տոնեց իր հաղթանակն արտահերթ ընտրություններում։ Դե ինչ, դա իսկապես հաղթանակ էր, ճիշտ է, փոքր-ինչ տարօրինակ. հաղթանակ սեփական ժողովրդի, հարազատ պետության նկատմամբ։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2021-06-18 17:47
Անվտանգության համակարգի փլուզումը սկսվեց Վայոց Ձորից «Ամեն ինչ սկսվեց այստեղից՝ Վայոց Ձորից։ 2018 թվականի մայիսին ադրբեջանցիները, օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, բավականաչափ առաջ եկան Նախիջևանի հետ սահմանում։