ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆԸ
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում կայացել է հանդիպում՝ օտարալեզու մամուլի էջերից կարևոր տեղեկություններ հավաքագրած և ժողովածուների շարք կազմած հեղինակների հետ: Նյութերը հավաքագրվել են 1890-1922թթ ընթացքում տպագրված՝ ամերիկյան մամուլի էջերից: Մասնավորապես՝ The New York Times-ից:
Հատորները լույս են տեսել վերջերս՝ Մխիթարյան հրատարակչատան կողմից և կոչվում են «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»: Հատորները կազմել և խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիբյանը։ Հավաքածուի հրատարակմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Այս թանգարանում հավաքվող յուրաքանչյուր գիրք, լուսանկար, հոդված և հավաքածու՝ ճշմարտությունը ներկայացնող դեսպան են: Այդ ամենը կարևոր համարելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին և աջակցել տարբեր ծրագրերի իրականացմանը: Անչափ կարևոր է, որպեսզի մարդկության դեմ իրագործված վայրագությունը մեկընդմիշտ դատապարտվի ու այլևս չկրկնվի: Սա ասում եմ ոչ միայն որպես ադանահայի շառավիղ, այլև ատելությունը չընդունող մարդ, ով ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի սթափ վերաբերմունքը: Ես ատելության հետևանքների տխուր հայացքը տեսել եմ իմ ազգակիցների աչքերում: Մեր սերունդները պետք է ապրեն այլ՝ ուրախ ու ժպտացող աչքերով: Այս աշխատանքները տարվում են նաև դրա համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանության մասին փաստող ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ և այլն։
Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, Հայոց ցեղասպանությունը և այդ կոտորածների անմիջական հետևանքները։
Առաջին հատորում ներկայացված է 1607 հոդված, իսկ երկրորդում՝ 1059։
Սա մեծ ձեռքբերում է ինչպես ոլորտի մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։
Միջոցառման մասնակիցները ծանոթացել են հեղինակների հետ, լսել նրանց մեկնաբանությունները և ստացել հետաքրքրող հարցերի պատասխանները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։
-
2019-09-18 12:15
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2019-09-12 16:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: