Ծեծկռտոցի և կրակոցների պատճառը ընտրություններն են
Շենավան համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ հրաձգության պատճառը գյուղապետի ընտրություններն էին․ հայտնում է Shamshyan.com-ը։
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մարտի 23-ին ժամը 18:00-ի սահմաններում Շենավան գյուղի ծայրամասում՝ Շենավան գյուղից դեպի Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենավան գյուղի բնակիչներ 53-ամյա Հայկ, 22-ամյա Արմեն, 31-ամյա Իշխան Դունամալյանների և համագյուղացիներ 27-ամյա Հովհաննես, 21-ամյա Վալենտին, 41-ամյա Ալեքսանդր Միրզոյանների, 28-ամյա Մխիթար Մխիթարյանի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արայիկ Կարապետյանի միջև:
Վիճաբանության ժամանակ հրազենից արձակված կրակոցներից Ա. Հ. և Ի. Դունամալյանները ստացել են հրազենային վնասվածքներ:
Պարզվել է, որ Հայկ Դունամալյանի եղբայրը՝ Շենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Դունամալյանը նույնպես ներկա է եղել միջադեպին և տեսել է, որ Ա. Կարապետյանը ձեռքին եղած ատրճանակով հարվածներ է հասցրել եղբոր՝ Շենավան գյուղի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Դունամալյանի դեմքին, ապա նույն ատրճանակով կրակել է Հայկ Դունամալյանի գլխին: Դրանից հետո Ա. Կարապետյանը կրակել է իր ուղղությամբ, սակայն վրիպել է:
Ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Շենավան գյուղի բնակիչ, Վ. Միրզոյանի մայրը՝ 45-ամյա Դիաննա Տոնոյանը, և հայտնել, որ իրենց տան մոտ այդ վիճաբանության ժամանակ Վոլոդյա Դունամալյանը փայտյա ձողերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Արտաշես Դունամալյանը փայտյա ձողով հարվածներ է հասցրել իր աջ ձեռքին, իսկ նույն գյուղի բնակիչ 18-ամյա Կոլյա Դունամալյանն էլ փայտյա ձողով նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ВАЗ 2106 մակնիշի 34 TV 361 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր, կոտրված են կողային ապակիները և այն քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ըստ աղբյուրի՝ մի քանի գյուղացիներ, որոնք հրաժարվել ենն տեսախցիկի առջև խոսել, պատմել են, որ վիճաբանության պատճառը եղել է աղբ թափելը, սակայն դա պատրվակ էր, հիմնական պատճառը գյուղապետի ընտրություններն էին, ու եթե գիշերը ոստիկաններն ու քնիչները օպերատիվ չգործեին, ապա վենդետա էր լինելու, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-11-02 17:27
Գլխապտույտ կարիերայի վախճանը Ուղիղ մեկ ամիս առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելեց Աբովյան և հանդիպում ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ստորաբաժանման հետ: Հանդիպման արդյունքներով «ԳԱ»-ն արդեն գրել է այն մասին, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով Աբովյանում վերջ կտրվի Գագիկ Ծառուկյանի ազդեցությանը, որը տարիներ շարունակ համարվել է Կոտայքի մարզի և դրա մայրաքաղաքի բացարձակ տերն ու գրեթե ֆեոդալը։
-
2021-11-01 17:37
Վարչապետը հրամայել է չխնայել ո՛չ փողը, ո՛չ էլ վարչական լծակները… Փաշինյանի սիրելի Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնը թողնելուց հետո գլխավորեց Պետգույքի կառավարման կոմիտեն, սակայն չհարմարվեց նոր տեղում, ուստի որոշել է կրկին վերադառնալ տեղական իշխանության համակարգ: Այդ վերադարձի համար Արարատի մարզի տեղական համայնքների խոշորացման ծրագիրը կազմվել է այնպես, որ Գարիկի համար նախատեսված լինի առանձին համայնք։ Խոշորացումից հետո ձևավորվել են 4 խոշորացված համայնքներ. Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի։ Վեդիում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Սարգսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
-
2021-09-30 19:42
«Հետագայում էլ, եթե պետք լինի, նրան եմ տալու իմ ձայնը» Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը ձեռնամուխ եղավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը, ընդ որում ի սկզբանե ողջ ուշադրությունը կենտրոնացած էր բռնազավթված Սյունիքի վրա։