Հինգ դաշնակիցներ դեմ են
Եվրոպական միությունում ԱՄՆ-ի հինգ դաշնակիցներ իրենց անհամաձայնությունն են հայտնել՝ կապված Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը Դոնալդ Թրամփի կողմից ճանաչելու հետ, եւ «լուրջ մտահոգություն են հայտնել այդ որոշման հետեւանքների կապակցությամբ»՝ տեղեկացնում է News.am-ը հիմնվելով AP-ին։
ՄԱԿ ԱԽ անդամ հինգ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Բելգիայի դեսպանները հրապարակել են համատեղ հայտարարություն, որի մեջ ասվում է, որ իրենք չեն ճանաչում 1967թ․ գրավված Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը։
«Տարածքների բռնի անեքսիան արգելված է միջազգային իրավունքով, եւ սահմանների ցանկացած միակողմանի փոփոխություններ հակասում են միջազգային կարգին եւ ՄԱԿ կանոնադրության հիմնական կանոններին»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։
Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-03-27 20:04
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը Գոլանի բարձունքներն ԱՄՆ-ի կողմից իսրայելական ճանաչելու առիթով տեղի կունենա չորեքշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 23.00-ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելաթրը, որը մարտին նախագահում է ԱԽ-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։