Հալեպում օծել են Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վաղ առավոտից եկեղեցում սկսված օծման արարողությանը Արամ Ա կաթողիկոսը հայրապետական խոսք է հղել ներկաներին՝ նշելով, որ եկեղեցու օծումն ունի պատմական և խորհրդանշական նշանակություն:
«Ուրիշները փորձեցին սպանել հավատքը մեր ժողովրդի կյանքում, բայց մենք հավաքական ասացինք, որ այս հավատքում մեզ ոչ ոք չի կարող հաղթել: Մենք մեր հավաքական կերպարով ոչ ասացինք անարդարությանը և պայքարեցինք, պետք է պայքարենք՝ հանուն արդարության:
Ուրիշները ցեղասպանություն գործեցին մեր ժողովրդի դեմ, սակայն չհաջողեցին: Այսօր մեր ժողովուրդը հարություն է առել: Այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան՝ թեկուզ մեր պատմական հողերի մի փոքր հատվածի վրա: Սակայն մենք պետք է ձգտենք տեսնելու Հայաստանը մեր երազի պատկերով»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:
Նա ընդգծել է, որ պետք է մեր ժողովուրդն ամեն տեղ զորավիգ լինի սիրիահայության վերականգնմանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մարտի 29-ին հովվապետական այցով մեկնել է Սիրիա՝ Հալեպ:
2015 թվականի ապրիլին Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքը ռմբակոծության հետևանքով մեծ վնասներ էին կրել: Եկեղեցին պայթեցվել էր ԻՊ կողմից՝ ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով:
Եկեղեցու վերականգնումը իրականացվել էր Հալեպի հայ համայնքի նվիրատվություններով: Առնվազն 150 հազար մարդ իր ավանդն է բերել սրբավայրի վերականգնման գործին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-26 13:47
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը: