Последние новости

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Նախորդ հոդվածում մենք անդրադարձել էինք «Մեր ժամանակի հերոսները» վավերագրական ֆիլմին, որը նկարահանվել է «Ազատ Ադրբեջան» անունը կրող ինչ-որ հասարակական շարժման կողմից և պատմում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասին։ Ֆիլմում շարադրված տգեղ փաստերը տրամաբանորեն հանգեցնում են այն եզրակացության, որ ինչ-որ մեկը շատ է ջանում, մեղմ ասած, ստվեր գցել նախարարի վրա։ Ելնելով մի շարք պատճառներից, մենք ենթադրեցինք, որ նրա վարկաբեկման արշավը վերահսկող և ֆինանսավորող մարդը կարող է լինել այդ գերատեսչության նախկին փոխնախարար, ներկայումս Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ հայտարարված քաղաքական վտարանդի, գնդապետ Իսա Սադիկովը։

Կա, սակայն, ևս մեկ անձ, որը ոչ պակաս, եթե ոչ ավելի հիմքեր ունի Հասանովի «տակը փորելու», ինչպես նաև ավելի լայն հնարավորություններ՝ քողարկված պայքար վարելու նրա դեմ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում երկար տարիներ շարունակ պահպանելով մշտական ինտրիգների, գզվռտոցի, փոխադարձ անվստահության ու կասկածամտության և դրանով իսկ՝ անկայունության ու խառնաշփոթի մթնոլորտ։ Այդ մարդը, ճակատագրի տարօրինակ հեգնանքով, կրում է նույն ազգանունը և նույնպես ազգությամբ լեզգի է, սակայն ի տարբերություն Իսայի, նա գործող պաշտոնյա է։ Խոսքը դեռևս պատերազմի ժամանակներից հայտնի Նաջմեդդին Սադիկովի մասին է՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ սկսած 1993 թվականից։ Այդ մարդու մասին հետևից խոսելիս անվանում են «չընտելացված գայլ» և, դատելով տեղեկատվության բաց աղբյուրներից, նախարարությունում նա ունի անսահմանափակ ազդեցություն և ապրում է իր օրենքներով, գործնականում չենթարկվելով պաշտոնական պետին՝ ի դեմս Զաքիր Հասանովի։

Իսկապես, ո՞վ է թիկունքային առնետ ու դասալիք, պատերազմի տարիներին սահմանապահ խաղաղ զորամասերում գլուխ պահած Հասանովը՝ հայտնի ռազմիկի, կորպուսի «պանծալի» հրամանատարի համեմատ, որը համբավը տարածվեց 1993 թվականին Ալեքսանդր Նեվզորովի «Գերենբոյի գումարտակը» տխրահռչակ ռեպորտաժից հետո։ Ճիշտ է, հանուն արդարության պետք է ընդունել, որ այդ ռեպորտաժում Նաջմեդդին Սադիկովը ներկայացված է բնավ ոչ ծիածանափայլ գույներով. խայտառակ միջավայրը և հայկական ուժերի գրոհի արդյունքում մարտիկների խուճապահար փախուստը այսպես թե այնպես ծանրացած է Սադիկովի խղճին, որի կորպուսի կազմում էլ գտնվում էր այդ գումարտակը։ Իսկ վիրավորական և բացահայտ նվաստացուցիչ մակդիրների տարափը, որոնցով Նեվզորովը պարգևատրում է ադրբեջանցի մարտիկներին, նրանց համեմատելով գարշահոտ «ոչխարների հոտի» հետ, լիովին կարող է վերաբերվել նաև իրեն՝ գեներալին։ Այդուհանդերձ այն տեսարանը, որտեղ նա թունդ հայհոյում ու ապտակներ է տեղում փախուստի դիմած գումարտակի հրամանատարի երեսին, լիովին կարող է տպավորություն գործել «ոչխարների հոտի» առանձնակի հայրենասեր ներկայացուցիչների վրա, որոնց աչքում Սադիկովը հաստատ պատկերանում է որպես հերոս, որը խստիվ պատժում է հրամանատարներին վախկոտության համար։

Ըստ էության, հենց այդ ժամանակներից էլ 62-ամյա գեներալը ձեռք բերեց խիզախ ռազմիկի իմիջ, որը վաղուց, դեռևս նախկին նախարար Աբիևի ժամանակներից իր բուռն է հավաքել ողջ նախարարությունը և շարունակում է հրամաններ արձակել զորամասերում, որտեղ սպայական կազմի ճնշող մեծամասնությունը որպես հրամանատար ընդունում է հենց առաջին փոխնախարարին, այլ ոչ թե գերատեսչության ղեկավարին։ Մանավանդ որ Սադիկովին այդ պաշտոնում նշանակել էր ինքը՝ Հեյդար Ալիևը, գործնականում անմիջապես իշխանության գալուց հետո։ Համարյա 26 տարի բարձր պաշտոնում. հեղինակավոր, բավական եկամտաբեր և քաղաքական ազդեցության համար ահռելի հնարավորություններ ընձեռող, բայց այնուամենայնիվ լոկ երկրորդ դեմքը նախարարությունում։

Կասկածից վեր է, որ Սադիկովը վաղուց է ձգտում զբաղեցնել Պաշտպանության նախարարության ղեկավարի բաղձալի աթոռը։ 2013 թվականին Աբիևի պաշտոնաթողությունից հետո դա նրան չհաջողվեց. չար լեզուներն ասում են, որ Ալիև կրտսերը այդ քայլին չգնաց, վախենալով բանակում գեներալի ունեցած ազդեցիկությունից ու հեղինակությունից, և նշանակեց Հասանովին, որպեսզի վերջինս սանձի հավակնոտ գեներալին։ Նույն լեզուները պնդում են, որ դա անել Զաքիրին այդպես էլ չհաջողվեց, իսկ վերջին բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ Նաջմեդդին Սադիկովը չի ցանկանում հրաժարվել պաշտոնական ռազմական հիերարխիայում առաջին տեղը զբաղեցնելու մտադրությունից և այդ նպատակով խրթին խարդավանքներ է հյուսում իր պաշտոնական շեֆի շուրջ։ Ի դեպ, չխորշելով դա անել ամենաստոր մեթոդներով, այդ թվում ընտանիքի անդամներին վարկաբեկելով։

Այսպես, հիշատակված ֆիլմը ծավալուն պատմում է Հասանովների ամուսնական զույգի սիրային արկածների մասին, հիշատակելով ոչ այնքան պարկեշտ մանրամասներ նրա տիկնոջ՝ Լեյլայի անձնական կյանքից, որին հեղինակներն ուղղակիորեն կոչում են «ման եկող»։ Իրեն՝ Զաքիրին մեղադրում են իսլամական ավանդույթների և բարոյական նորմերի խախտման մեջ. նա և՛ խոզի միս է ուտում, և՛ խմում է, և՛ «ձախ» է գնում, իբր Ռուսաստանում արտաամուսնական երեխա վաստակելով։ Չեն խնայել նույնիսկ նրա զավակներին. ֆիլմում կան գարշելի կադրեր բավական ազատ հագնված երկու աղջիկների ծեծկռտուքից, որոնցից մեկը նշվում է որպես Հասանովի դուստր։

Վերադառնանք սակայն Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակին։ Նախարարի և Գլխավոր շտաբի պետի միջև առճակատումը, համաձայն մի շարք աղբյուրների, պայմանավորված է նաև նրանով, որ նրանք ներկայացնում են իշխանական տարբեր կլաններ և, հետևաբար, աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշում ունեն։ Ինչպես արդեն նշվեց, Հասանովը նախիջևանյան կլանի ներկայացուցիչ է և համարվում է թուրքամետ գործիչ։ Իսկ այ, նրա տեղակալի պարագայում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։

Բանն այն է, որ լեզգի Սադիկովը շատ սերտ կապված է Դաղստանի հետ, որտեղից էլ սերում է (ծնվել է Դերբենտում)։ Այսպես, 2013 թվականի հունվարին հակկին.ազ կայքը հրապարակեց «Նոր ադրբեջանական պաշտամունք. Նաջմեդդին Սադիկով» վերնագրով հոդված, որը սկսվում էր այն հարցով, թե ում մարդն է Նաջմեդդին Սադիկովը, Ադրբեջանի, թե՞ Դաղստանի։ «Դերբենտի կենտրոնական փողոցներից մեկը, տե՛ս, է, կրում է նրա անունը։ Իսկ դրանից առաջ, պատկերացրե՛ք, Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետն արժանացել է Դաղստանի ազգային հերոսի կոչման։ Ավելին, նրա կիսանդրին (!) դրված է այն դպրոցի մոտ, որտեղ նա սովորել է, դպրոցի լավագույն աշակերտների համար սահմանվել է նրա անվան կթաթոշակ։ Ո՞րն է այս ամենի պատճառը»,-ասվում էր հոդվածում։

Որպես այդ հարցի պատասխաններից մեկը հնչում էր վարկածն այն մասին, որ Սադիկովը «Մոսկվայի ձեռքն» է և գտնվում է «Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հակահետախուզության վարչության ենթակայության տակ»։ «Նաջմեդդին Սադիկովը, լինելով ռուսական հետախուզության «ազգային հերոս», առաջվա պես մնում է մեր Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ»,-դառնացած տրտնջում է հեղինակը, հիշեցնելով նաև ադրբեջաներեն լեզվի նրա վատ իմացությունը։ Եվ հավելում է. «Թեև ո՞վ ավելի լավ գիտի այն. պաշտպանությա՞ն նախարարը։ Արտաքին գործերի՞ նախարարը»։

Չգիտենք, լեզվի հարցում՝ ինչպես, բայց դրան հաջորդում է մի բավական ցուցանշական պարբերություն. «Հիշեցնենք Գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի բազմամյա թշնամանքի մասին, որը հաջողվեց մարել միայն անձամբ Հեյդար Ալիևի միջամտության արդյունքում»։ Ոչ պակաս հետաքրքիր է նաև հիշատակումը Սադիկովի և Ադրբեջանի ղեկավարության ազգակցական կապերի մասին։ Առանձնակի ընդգծենք. հոդվածը գրվել է 2013 թվականի հունվարին, երբ պաշտպանության նախարարը դեռևս Սաֆար Աբիևն էր, և հակկին.ազ կայքը հստակ հաստատում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ներսում սաստիկ առճակատման և ազդեցության համար պայքարի առկայությունը։ Ընդգծենք նաև այն փաստը, որ այդ ժամանակ Էյնուլլա Ֆաթուլլաևայի կայքն արդեն դարձել էր բացարձակապես ալիևամետ, հետևաբար՝ Սադիկովի մասին նմանատիպ հոդվածը չէր կարող հայտնվել պատահականորեն։

Եզրահանգումը բխում է ինքնաբերաբար. Նաջմեդդին Սադիկովը բոլոր հիմքերն ուներ հավակնելու նախարարի պաշտոնին, սակայն Ալիևը զգուշացավ նրան նշանակելուց և նախընտրեց դասալիք ու ՆԳՆ-ից իր «պահապան շուն» Հասանովին։ Արժե՞ արդյոք կասկածել, որ Սադիկովը վերսկսելու էր խարդավանքները նոր ուժով՝ արդեն նոր նախարարի դեմ։ Դժվար թե։ Ինչպես որ կասկածի ենթակա չէ մարտերում խանձված զինվորի բացորոշ արհամարհական վերաբերմունքը (ինչպեսև Իսա Սադիկովի պարագայում) վառոդի հոտ չառած թիկունքային առնետի նկատմամբ։

Ի դեպ, ժամանակին հենց իր՝ Սադիկովի վարկաբեկմանն ուղղված արշավը (ամենայն հավանականությամբ՝ Հասանովի կողմից կազմակերպված) նույնպես զերծ չմնաց «հայկական հետքի» որոնումից։ Այսպես, մի քանի տարի առաջ ադրբեջանական ԶԼՄ-ներում հոլովվում էր տեղեկատվությունը նրա քեռորդու մասին, որը ծառայել է Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանում։ Հաղորդվում էր, որ Ն.Սադիկովը նրա հետ ջերմ հարաբերությունների մեջ է, ամսական առնվազն մեկ անգամ հանդիպելով Դաղստանի տարածքում։ Բաքվի ԶԼՄ-ները նաև նշում էին, որ Նաջմեդդին Սադիկովը իրեն պահում է մի մարդու պես, որին ամեն ինչ թույլատրված է։ «Օգտվելով երկրի ղեկավարության հետ մերձավոր ազգակցական կապերից, նա հասավ այն բանին, որ ոչ ոք չի կարող իրեն ասել՝ «աչքիդ վերևում հոնք կա»,- նշվում էր մամուլում։

Անդրկուլիսյան կատաղի պայքարն իշխանական վերնախավում ի սկզբանե եղել է անկախ Ադրբեջանի անքակտելի մասը, իսկ դրա գլխավոր շարժիչ ուժը, անկասկած, եղել և մնում է նավթային կերամանին մոտ լինելը։ Այդ իմաստով Պաշտպանության նախարարությունը, թերևս, իրենից ներկայացնում է ամենահամեղ պատառը, եթե հաշվի առնենք երկրի ռազմական բյուջեն։ Բայց նույնիսկ սա չէ ամենագլխավորը։ Իշխանությունը բանակի նկատմամբ, գումարած այս կամ այն ուժային արտաքին կենտրոնի աջակցությունը, գործնականում անսահմանափակ ազդեցության հնարավորություն է տալիս ներքաղաքական դաշտում, նույնիսկ կառավարող ընտանիքին ստիպելով զգուշանալ դրա կրողներից։ Այդ իմաստով՝ Ադրբեջանի համար այդքան նշանակալի գերատեսչությունում ընթացող սքողված պայքարն արտացոլում է պառակտվածությունը, տատանումներն ու անկայունությունը իշխանության էշելոններում՝ ամբողջությամբ վերցրած։

Համապատասխանաբար, Ալիևի կողմից այսօր խաղարկվող «բարեփոխումներ» անվանումով շոուն ակնհայտորեն կոչված է, բացի ամենայնից, նաև քողարկել կլանային չդադարող գզվռտոցը, որը վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Թե կհաջողվի արդյոք նրան ինչ-որ կերպ խաղաղեցնել կրքերը, այդ թվում նաև Պաշտպանության նախարարությունում, շատ մեծ հարց է, իսկ հաշվի առնելով ներքին քաղաքականության յուրահատկությունն ու խաղադրույքների չափերը՝ գործնականում անլուծելի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕЗ ОЗДОРОВЛЕНИЯ АРМЕНИИ ДИАСПОРЕ НЕ УДАСТСЯ ПРЕОДОЛЕТЬ СВОИ «БОЛЕЗНИ»
    2025-07-05 09:43

    А без того, чтобы услышать голос всей страны, а не одного только Еревана, у оппозиции ничего не получится, считает наша собеседница – руководитель парижского Центра права и урегулирования конфликтов «Кавказ», известный французский общественно-политический деятель Хильда ЧОБОЯН.

  • «ДАЖЕ ДЛЯ НИХ ЭТО ЧЕРЕСЧУР»: ДЕПУТАТЫ «ГД» - ПРОТИВ ОСВОБОЖДЕНИЯ АРМЯНСКИХ ПЛЕННЫХ
    2025-07-04 09:12

    3 июля член фракции НС «Айастан» Лилит Галстян опубликовала заявление, которым констатировала кажущийся невероятным даже для гэдэшной своры факт. Депутаты николовской фракции, вместе с которыми она в составе делегации РА участвовала в заседании Парламентской ассамблее ОБСЕ, отказались поддержать предложение о включении в итоговую резолюцию пунктов, касающихся армянских пленных, а также защиты культурного наследия Арцаха. «Более того, оказалось, что представители от власти не только не присоединились к предложению, но и достигли взаимопонимания с азербайджанской делегацией», - заявила Галстян.

  • ХИЛЬДА ЧОБОЯН: С КАКОЙ СТАТИ ФРАНЦИИ КРИТИКОВАТЬ ПОЗОРНУЮ ПОЛИТИКУ АРМЕНИИ?
    2025-06-30 09:35

    «Я выразил солидарность Франции в ответ на попытки дестабилизировать демократию в Армении. Я также подтвердил нашу поддержку его смелых усилий по установлению мира с Азербайджаном и нормализации отношений с Турцией» - так прокомментировал вчера свой телефонный разговор с Пашиняном президент Франции Эмманюэль Макрон, для пущей убедительности написав пост на армянском языке. Эти слова вызвали возмущение в армянском обществе, а ряд политиков и экспертов назвали их поддержкой становлению авторитаризма в Армении и вмешательством во внутренние дела страны.

  • ЗАЗВОНЯТ ЛИ КОЛОКОЛА ЭЧМИАДЗИНА?
    2025-06-27 09:48

    «Пашинян скоро пойдет за Его Святейшеством. Не хочу делать зловещие прогнозы, но думаю, что Никол может и достичь своей цели. Во всяком случае, реакция церкви на арест Баграта Србазана и репрессии в отношении участников «Священной борьбы», к сожалению, не дает повода думать иначе. Перед зданием суда в среду должны были быть десятки священнослужителей… Но их не было. Взамен Высший духовный совет осудил «намерение искусственно связать упомянутый процесс с Церковью и спекулировать на имени Первопрестольного Святого Эчмиадзина». Такова реальность: каждая слабость несет за собой следующую. Очередь – за Церковью, за Верховным Патриархом», – написал вчера политолог Грант Мелик-Шахназарян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ